Wednesday, 15 07 2026
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը

Սերժի համակարգը դեռ գործում է. Իսկ ինչ է արվում հիմա՝ բռնում են, բաց են թողնում. Աշոտ Աղաբաբյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանը:

Պարոն Աղաբաբյան, նոր կառավարությունը հայտարարել է, որ սկսում է տնտեսական հեղափոխություն: Ձեզ համար հասկանալի՞ է, թե ինչ է ենթադրում տնտեսական հեղափոխությունը, և ինչպես պետք է այն իրականացնել:

– Իհարկե, իրավիճակ է փոխվել, և, բնականաբար, եթե ընդունում ենք թավշյա հեղափոխությունն ու հայտարարում տնտեսական հեղափոխություն սկսելու մասին, ապա պետք է դրան համապատասխան օրենսդրական դաշտ ստեղծենք, քանի որ հիմա ասում ենք, թե կոռուպցիան վերացել է, բայց ըստ էության չի էլ վերացել:  Դրա մասին անգամ պաշտոնական հայտարարություններ են արվում: Իսկ մինչև կոռուպցիան ու օլիգարխիան չվերանան, ոչ մի տնտեսական հեղափոխություն ու ոչ մի տնտեսական աճ չի լինելու: Իսկ տնտեսական հեղափոխությունը միայն ներդրումային ծրագրերը չեն: Պետք է սկսել մեր երկրից, բայց դրա համար էլ ժամանակ է պետք: Միանգամից  շատ բան չենք կարող ուզել: Ժամանակ է պետք, որ պարզվի, թե ով ու ինչպես է ապրել այս երկրում, այդ ամենը բացահայտվի ու գնահատական տրվի:

Դրանից բացի, ես կարծում եմ, որ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ է, որ երկրի բոլոր կոմունիկացիաները վերադարձվեն պետությանը: Բացի այդ, տնտեսությանը վերաբերող օրենսդրական դաշտը պետք է դարձնել  այնպիսին, որ պետությունը սեփականատեր դառնա իր կոմունիկացիաներին: Դա մեծ աջակցություն կլինի պետությանը, տնտեսական հեղափոխությանը:

Դուք ասացիք, որ երկրում կոռուպցիան դեռևս չի վերացել, կոռուպցիա կա,  Դուք կոռուպցիայի դեմ տարվող պայքարը բավարար չե՞ք համարում: Ի՞նչն է խանգարում արմատախիլ անելու կոռուպցիան Հայաստանում:
– Կոռուպցիան վերացնելու ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց  դա երկար պրոցես է, դրա համար ժամանակ է պետք: Մեզ մինիմում երկու տարի է պետք, որ  կոռուպցիայի դեմ պայքարը շոշափելի դառնա, ունենանք ցուցանիշներ, ամփոփենք, թե կոռուպցիան ինչքան է նվազել, ու  որքանով է այն տնտեսությանը օգուտ տվել: Կոռուպցիան տարիներ շարունակ արմատացել է մարդկանց մտածողության մեջ,  այն տարիներ շարունակ շատ բարձր մակարդակով հովանավորվել է, և տարիների կառուցածը հնարավոր չէ մեկ օրում քանդել: Բայց այս ամենի դեմ կոնկրետ քայլեր են պետք: Իսկ ինչ է արվում հիմա՝ բռնում են, բաց են թողնում… Բայց տենց չի ձևը: Խոսում ենք դատական համակարգի անկախության մասին, բայց դատական համակարգը մեզ մնացել է հնից, հին կապերը կան, որոնք չեն կարող ազդեցություն չունենալ հիմա:

Այդ կապերը ինչպե՞ս պետք  է կտրվեն:

– Չգիտեմ ինչպես, բայց միանշանակ պետք է կտրվեն:

Պարոն Աղաբաբյան, Դուք խոսեցիք բռնել-բաց թողնելու մասին:  Այս օրերին էլ մենք տեսնում ենք, որ  նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչները որոշակի գումար են վերադարձնում պետությանը և հայտնվում ազատության մեջ: Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, օրինակ, հիմա Հայաստանում չէ: 30 միլիոն դոլար  վերադարձնելուց հետո պետությունը նրան թույլ է տվել որոշակի ժամանակով լքել երկիրը:

– Բնականաբար, մենք չպետք է թշնամանանք իրար հետ: Այդ մարդիկ ինչ որ տարել են պետությունից, պետք է բերեն ու վերադարձնեն և դրանից հետո մաքուր խղճով ապրեն իրենց երկրում: Իսկ եթե չեն վերադարձնում, ու քրեական գործ են հարուցում, ապա այդ մարդիկ պետք է դատվեն, ոչ թե բերեն մի 20 միլիոն մուծեն որպես փրկագին, ու բնավ կարևոր չէ՝ դա դրա՞մ է, թե՞ դոլար: Այո, Սերժի եղբորը թույլ են տվել, որ երկրից բացակայի, բայց որպես ի՞նչ: Ո՞վ կարող է ինձ բացատրել:  Ամբողջ Հայաստանը գիտի, որ այդ մարդը  50/50 է եղել, էդքան  տարածները, կերածները՝ հե՞չ:
30 միլիոն դոլար է վերադարձրել պետությանը:

– Բայց դա ինչ փող է: Դա իրենց համար փող չի: Սաշիկն ամենակարևոր մոնոպոլիաների մեջ 50/50 փայ է մտել, նա ո՞նց կարող է 30 միլիոն փող ունենալ: Ես չեմ էլ ուզում հաշվել նրանց փողերը, բայց եթե մարդը չի ուզում իր խղճով բերի բոլոր կերածը վերադարձնի, ասի՝ քաք եմ կերել, հետ վերցրեք ու ինձ հանգիստ թողեք ապրեմ իմ երկրում, ապա դա հասկանալի կլինի, բայց իրենք սովոր են դրսում ապրել, դրա համար էլ տենց կոպեկներ կտան կամ առհասարակ ոչինչ չեն տա: Սակայն իրենք 20 տարի մեր ժողովրդի արյունը խմել են, հիմա ի՞նչ, մի քանի կոպեկ հետ տալով՝ մենք պետք է իրենց ներե՞նք:

Պարոն Աղաբաբյան, այս օրերին նախկին իշխանության, երկրորդ նախագահի, նրա կողմնակիցների կողմից անընդհատ հնչում է հողերը վերադարձնելու թեզը: Կարծում եք՝ դա միտումնավո՞ր է արվում :

– Մենք մի թիզ հող հետ տալու իրավունք չունենք, ու ոչ ոք դա չի տա: Ամեն թիզ հողը արյունով է լվացված: Արցախի հարցը պետք է լուծվի հանրաքվեով, իսկ հանրաքվեն պետք է անցկացվի այն մարդկանց միջև, ովքեր որ պատերազմի մասնակից են եղել: Տեսնեմ՝ ով համաձայն կլինի հող հանձնելուն: Իսկ  ինչ մնում է Քոչարյանին, ապա պետք չէ նրան առանձնացնել: Պետք է խոսել համակարգի մասին, որի մեջ մտնում է երկրորդ նախագահի ժամանակվա համակարգը, երրորդ նախագահի ժամանակվա համակարգը:

Ի՞նչ խնդիր է հիմա փորձում լուծել այդ համակարգը:
– Այդ համակարգը դեռ գործում է, կենդանության փորձեր է անում: Առավել ևս՝ Սերժի համակարգը: Իսկ իրենց լուծած միակ խնդիրը իրենց ունեցածը, ավելի ճիշտ՝ իրենց թալանածը պաշտպանելն է:

– Իսկ գուցե փորձում են վերադառնա՞լ:

– Մարդ պետք է բարոյականություն ունենա: Նա եթե բարոյականություն ունենա, չի վերադառնա: Իսկ գողացող մարդը չի կարող բարոյականություն ունենալ: Ես կարծում եմ, որ օրենքի ուժով պետք է ամեն ինչ հետ բերվի: Եթե քրեական գործ կա հարուցված, ապա պետք է  պատասխանատվության ենթարկել մեղավորին ու վերցնել եղածը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում