Friday, 03 05 2024
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
Նախարարը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին
ՄԻՊ-ն ԱԺ-ում հանդես է եկել ամփոփիչ ելույթով
Նորմալ չէ, որ Հայաստանում կա այսքան թիրախավորված ատելության խոսք․ սա հանդուրժելի՞ է
14:30
Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
14:15
ԵՄ-ը Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի քոլեջներում անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 2000-ի
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ
Գազի բալոնից հրդեհ է բռնկվել
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում

Օրը մի գառ եմ տարել՝ կերել են, առոք-փառոք պահել եմ. Գործարարը՝ տաջիկների բողոքի ակցիայի մասին

Երեկ կառավարության դիմաց «Дайте наши денгьи» պաստառով բողոքի ակցիա էին իրականացնում Տաջիկստանի մի խումբ քաղաքացիներ։ Նրանք պահանջում էին իրենց աշխատավարձերը։ Տաջիկները պնդում էին, որ իրենք անցած տարվա մայիս ամսից աշխատել են Արմավիրի մարզի Արաքս համայնքում գտնվող բամբակի դաշտերում, սակայն արդեն 3 ամիս է՝ աշխատավարձ չեն ստանում. «Սեփականատեր Գագիկ Խաչիկյանը մեր փողերը չի տալիս։ Երբ դիմում ենք, ասում է՝ այսօր-վաղը, բայց առ այսօր մեր փողերը չեն տվել։ Բայց մենք պահանջում ենք մեր փողերը, որպեսզի վերադառնանք։ Մեր ընտանիքները, մեր երեխաները մեզ են սպասում։ Եթե ձեր Հայաստանում օրենք կա, թող մեր փողերը տան, մենք գնանք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ակցիա իրականացնող տաջիկներից մեկը։ Նրանք պնդեցին, որ 10 հոգով են այստեղ աշխատում, և որ իրենք բողոք են ներկայացրել նաև Էջմիածնի ոստիկանություն, սակայն անարդյունք։

«Առաջին լրատվական»-ը խնդրի հետ կապված զրուցեց բամբակի դաշտերի սեփականատեր, գործարար Գագիկ Խաչիկյանի հետ. նա Հայաստանում միակ գործարարն է, որ զբաղվում է բամբակի մշակությամբ։

Պարոն Խաչիկյան, ձեր տաջիկ աշխատողներն այսօր հասել էին կառավարության շենքի դիմաց։ Ինչո՞ւ չեք վճարում նրանց աշխատավարձերը։

– Ես դրանց ռոճիկները տվել եմ։ Մեկին մնացել է  300 դոլար, մեկին՝ 500 դոլար, ու էդպես։ Ես ունեցել եմ 10 աշխատող, սաղի փողերը տվել եմ՝ գնացել են, սաղի վճարումների չեկերն ունեմ։ Իսկ էդ հինգ աշխատողները դեռ բամբակը չեն հավաքել, բամբակը դաշտում է։ Երեք ամիս է՝ չեն գալիս հավաքեն, ասում են, որ իրենք գնում են, վերադառնում են։ Բայց էդպես ո՞նց կլինի, եկել են, բամբակը ցանել են, բա ո՞վ պետք է հավաքի։ Պայմանավորվածություն կա, բան կա։ Բամբակն այսօր փաստացի մնացել է դաշտում, իրենք չեն գալիս հավաքեն։

Իսկ ինչո՞ւ չեն գալիս հավաքեն։ Ինչո՞ւ են հրաժարվում։ Խնդիրը ո՞րն է։

– Իրենք ասում են՝ մենք Տաջիկստան գործ ունենք, պիտի  էթանք հասնենք մեր բերքին, ցանենք, նոր գանք ստեղ հավաքենք։ Բայց էդպես ո՞նց կլինի։ Այդ ընթացքում իմ ամեն ինչը կփչանա, կվնասվի։ Ես 8 հոգու ամեն ինչով ապահովել, վճարել եմ, ուղարկել եմ, իսկ այս 5 հոգին չեն անում, ասում են՝ գնում ենք։ Մինչև հունվար ամիսը նորմալ աշխատել են, հունվարից հետո հայտարարում են, որ չեն աշխատելու։ Բամբակը տեղում է, ասել եմ, որ մինչև  բերքը դաշտից չհավաքեն տան ինձ, իրենց փողը չեմ տա։ Մենք պայմանավորվածություն ենք ունեցել։ Գնացել, իրենց բերել եմ ստեղ, առոք-փառոք պահել եմ, կերցրել-խմցրել եմ, աշխատավարձերը ժամանակին վճարել եմ, երկու օր առաջ հիվանդանոց եմ տարել, փողերը տվել եմ, ամեն ինչ արել եմ, իսկ հունվարից հետո իրանք ինձ փաստի առաջ են կանգնեցրել՝ թողնում են բերքը դաշտում փչանա։ Հիմա ջոկել են, որ ես իրենց փաստի առաջ եմ կանգնեցնելու, որ պայմանավորվածությունը չեն կատարել, իրենք ինձնից առաջ են ընկել։ Ինձ ասում են՝ կգնանք կառավարության շենքի դիմաց։ Է, թող գնան։ Երեք ամիս է՝ խնդրում եմ, ասում եմ՝ մտեք դաշտ, չեն մտնում։ Առավոտն ինչ-որ տեղ են գնում, իրիկունը գալիս են, երևի ինչ-որ տեղ են գնում։

– Իսկ տաջիկներին ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոք իրականացնելն ո՞վ է հուշել։ Իրենք որտեղի՞ց գիտեն, որ այդտեղ կարելի է բողոքել։

– Այ, դա իրենց սովորեցրել են։ Ինչ-որ մեկը կա, որ իրենց սովորեցնում է, քանի որ ուզում է Հայաստանում այս բիզնեսով ինքը զբաղվի. իմ բիզնեսը վարի տա, ու ինքը սկսի։ Դրա համար էլ էս տաջիկներին բզբզել է, հանել ակցիայի։ Բայց ես կպարզեմ, թե ով է այդ մարդը, ու ինչու է իմ աշխատողներին հանում իմ դեմ։ Աշխատողներին, որոնց գլխիս վրա եմ դրել, օրը մի գառ եմ տարել՝ կերել են, իսկ հիմա իմ դեմ են հելել։ Ես չեմ իմանում՝ ով է ուզում իմ բիզնեսի մեջը մտնի, բայց կպարզեմ։ Խաչիկյանը կորած մարդ չի։ Սաղ վճարումների չեկերն ունեմ։

Իսկ Դուք կասկածներ չունե՞ք, թե ով է ուզում Ձեր բիզնեսով զբաղվել։

– Չգիտեմ, բայց կպարզեմ։ Ինչ մնում է աշխատողներին, ապա ես իրենց հունվարին ասել եմ, որ ես իրենց կճամփեմ այն ժամանակ, երբ իրենք Արաքսից իմ բամբակը կհանեն, կբերեն կլցնեն զավոդը, ես էլ իրենց քաղցր-անուշ կուղարկեմ՝ կգնան։ Բուկվալնի մի ամիս առաջ գնացի ասեցի՝ ստանոկը բերել եմ, եկեք աշխատացրեք, քանի որ մենակ դուք եք դրանից հասկանում, բայց չեկան։ Ասեցին, որ էլ չեն աշխատելու, իրենց փողը տամ՝ գնան։

Իսկ ինչո՞ւ եք տաջիկներին բերել աշխատեցնում։ Իրենք ավելի էժա՞ն աշխատուժ են։

– Տո չէ հա, մարդա 300-400 դոլար փող եմ տվել։ Հայաստանում ում էլ էդքան փող տամ՝ վազելով կգան կաշխատեն։ Որպես մասնագետ՝ տեխնոլոգիայից հասկացող են, իրենց եմ բերել՝ որպես բամբակից հասկացող։ Թե չէ ես հարյուրից ավելի հայ աշխատող ունեմ։

Հայաստանում միայն Դո՞ւք եք զբաղվում բամբակի մշակությամբ։

– Այո, միայն ես եմ ցանել, ես եմ ցանում ու միայն ես եմ Հայաստանում բամբակ ցանելու։ Հեսա 1000 հեկտար նորից ցանելու եմ։ Հայաստանում մենք ունենք  վերամշակող ֆաբրիկաներ Ծովազարդում, Մարալիկում։ Մենք ցանում ենք, մենք վերամշակում ենք, բամբակից ստանում ենք թել, կտոր, ապահովում ենք ՊՆ-ի, գաղութների  պահանջարկը։ Այդ ամեն ինչը մենք ենք անում։

Այսինքն՝ ոլորտի զարգացումը մեծ հեռանկար ունի Հայաստանում։
– Այո, շատ մեծ։ Բամբակը սպիտակ ոսկի է  համարվում։ Այս տարի պլանավորում եմ, որ մինչև 20 հազար մարդ աշխատի այս ոլորտում։ Կարի ֆաբրիկաներ կբացվեն, տեքստիլով զբաղվող բոլոր ֆաբրիկաներին մենք ենք բամբակ տալու։

Չե՞ք արտահանում դուրս կամ պլաններ չունե՞ք արտահանելու։

– Չէ, չէ, ես էսքան բանի միջով անցնում եմ, տաջիկը գալիս հասնում ա կառավարություն, բա ես  բամբա՞կ կհանեմ դուրս։ Վարչապետը երկու ամիս առաջ եկավ մեր մոտ, տեսավ, համոզվեց։  Հիմա իմ խնդիրն էն ա, որ իմանամ, հասկանամ՝ ով  ա էս տաջիկներին սովորացրել, որ չաշխատեն, պլակատը գրել տվել ձեռները։ Բայց թող բողոքեն՝ որտեղ ուզում են, թող գան ինձ բռնեն տանեն, ու ես կապացուցեմ, որ սաղի փողերը տվել եմ։ Իսկ էդ մի քանի հոգու աշխատավարձի չնչին մասը չեմ տալիս, քանի որ չեն մտնում բամբակը հավաքեն։ Ես էլ ասում եմ՝ մտեք, հավաքեք, փողը տամ՝ գնացեք։ Էդ կառավարության դեմը խոսացողի փողերը տվել եմ, 360 դոլար է մնացել։ Ես իր ստորագրությամբ բոլոր թղթերը ունեմ, որ փողը ստացել են։ Հիմա իրենք իրենց խելքով ուզում են  վարի տան էս բիզնեսը, բայց չարաչար սխալվում են։ Ես բամբակն էլ կհավաքեմ, նորից էլ կվարեմ ու կցանեմ։

https://www.youtube.com/watch?v=vOZoRkZeots

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում