Thursday, 02 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Մենք հիբրիդային պատերազմի փուլում ենք. պետք է կտրուկ խափանել հինգերորդ շարասյան քարոզչությունը

«94թ-ից այս կողմ Ադրբեջանի հետ կոնֆլիկտը մտավ ցածր ինտենսիվության փուլ, 2014թ-ից սկսած՝ սահմաններին ունեցանք իրավիճակի սրում: Ադրբեջանը ոչ միայն ռազմական միջոցներով է փորձում ազդել Հայաստանի վրա, այլ նաև կիրառում է տարբեր տեսակի այլ միջոցներ: Մենք հիբրիդային պատերազմի փուլում ենք, և առաջին հերթին թիրախում Հայաստանն է և հայ հասարակությունը: Հիբրիդային պատերազմը միասնական ռազմավարության շրջանակներում՝ տարատեսակ համադրություններով քաղաքական, տնտեսական, տեղեկատվական և ռազմական միջոցների կիրառում է, սրանք հյուծիչ և քայքայիչ միջոցներ են է: Ադրբեջանի ակնկալիքով հիբրիդային պատերազմի քաղաքական կոմպոնենտը միտված է Հայաստանի արտաքին քաղաքականության համար տարատեսակ խնդիրներ ստեղծելու, թուլացնելու հարաբերությունները Ռուսաստանի և տարածաշրջանային գործընկերների հետ, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ: Եվ դա արվում է լոբբինգային կազմակերպությունների միջոցով՝ մասնավորապես ԱՄՆ-ում, Ռուսաստանի հետ կապերի խորացմամբ, ԵՄ-ի հետ հարաբերություններում «խավիարային» դիվանագիտությամբ»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Արա Գասպարյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչ հակաքայլեր պետք է ձեռնարկվեն քաղաքական և ռազմական ոլորտներում, Ա. Գասպարյանը նշեց. «Շատ հաճախ պետությունները պարտվում են, քանի որ անպատրաստ են լինում պատերազմին այն պարզ պատճառով, որ նախապատերազմական քաղաքական օրակարգերը, պետական քաղաքականության առաջնահերթությունները չեն համապատասխանում անվտանգային միջավայրի նետած մարտահրավերներին: Մենք պետք է հասկանանք, որ գտնվում ենք հիբրիդային պատերազմի փուլում և համապատասխան քաղաքականություն պետք է իրականացնենք և ճիշտ նպատակադրումներ կատարենք: Պետք է ակտիվացնենք աշխատանքները արտաքին քաղաքական դերակատարների հետ… Երկրի ներսում պետք է արմատական վերափոխություններ իրականացնենք…Պետք է կտրուկ խափանել հինգերորդ շարասյան քարոզչությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում