Sunday, 19 07 2026
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ

Նիկոլ Փաշինյանը Իրանում փակագծեր է բացել Արցախի հարցի առնչությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է առաջիկայում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ սպասվող նոր հանդիպման մասին: Թե որտեղ, ինչ պայմաններում է լինելու հանդիպումը՝ Նիկոլ Փաշինյանը չի մանրամասնել: Նա հայտարարել է միայն, որ հանդիպումները չունեն կոնկրետ օրակարգ, և քննարկումները բանակցային ֆորմատի շուրջ են, և մինչև այդ հարցում չլինի հստակեցում, խոսք չի կարող լինել օրակարգային բանակցության մասին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Երևանը ներկայումս դրել է բանակցային գործընթացում Արցախի սուբյեկտության բարձրացման հարց, և Հայաստանի վարչապետը չի կարող բանակցել Արցախի անունից, Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը: Փաշինյանը հայտարարել է, որ հանդիպումների խոսակցության նյութը խաղաղ կարգավորման հնարավորություններն են՝ միաժամանակ ավելացնելով, որ ինքն այսօր, ցավոք, չի տեսնում այդ հարցում առաջընթաց:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն Ալիևի հետ հանդիպման պայմանավորվածության մասին թերևս շարունակությունն է տարածաշրջան Մինսկի խմբի համանախագահների այցի՝ Երևան և Բաքու: Դա նշանակում է, որ Փաշինյան-Ալիև հանդիպումներն այդուհանդերձ այդ միջնորդական ձևաչափի վերահսկողության ներքո են, և թյուր է տպավորությունը, թե Դուշանբեն ու Դավոսը միջնորդական ձևաչափի վերահսկողությունից դուրս գալու միտում է:

Միաժամանակ, Իրանում Փաշինյանի հայտարարությունը հետաքրքիր է նրանով, որ Երևանը փաստորեն առաջին անգամ արձանագրում է, որ չի կարող խոսք լինել կարգավորման շուրջ «բանակցության» մասին, քանի դեռ հստակ չէ ֆորմատը: Իսկ ֆորմատի նշաձողն էլ սահմանվում է Արցախի սուբյեկտային մասնակցությունը: Այլ կերպ ասած, իհարկե՝ դիվանագիտական մեղմ երանգներով և տոնայնությամբ, բայց Նիկոլ Փաշինյանն Իրանում փաստորեն անում է բավականին կարևոր մի արձանագրում՝ մինչև Արցախը չմիանա բանակցային ֆորմատին իր սուբյեկտությամբ, հնարավոր չէ խոսել կարգավորման ուղղությամբ առարկայական բանակցության մասին, և Փաշինյան-Ալիև հանդիպումներն այդ մասին լինել չեն կարող: Այդպիսով, գործնականում հնչում է վերջնագրային բնույթի հայտարարություն, միևնույն ժամանակ, սակայն, առանց այդօրինակ ուղիղ ձևակերպումների, ինչը Երևանին տալիս է ճկունության հնարավորություն, բայց Բաքվին դնում որոշակի փակուղու առաջ:

Երևանի այդ քայլը դիրքերի նկատելի կոշտացում է, ինչը անկասկած պատասխան է Ադրբեջանի նախագահի՝ օրեր առաջ արած ռազմաշունչ հայտարարությունների, որով Բաքուն ակնհայտորեն փորձում էր կոշտ նախապայմաններով և ռազմական շանտաժով վերահսկել գործընթացը: Երևանը փաստացի ոչ միայն չտրվեց դրան, այլև գործնականում անցնում է «հակագրոհի»՝ հռետորաբանության իմաստով: Ընդ որում, հատկանշական է, որ Փաշինյանը դա անում է ոչ միայն անմիջապես Մինսկի խմբի համանախագահների այցից հետո, այլ Իրան կատարած այցի ընթացքում: Դա հատկանշական է այն իմաստով, որ Իրանը գործնականում բացառիկ պետություն է, որ Մինսկի եռանախագահներից բացի՝ թերևս ամենից մոտն է գործընթացին, անգամ Թուրքիայից ավելի մոտ: Եվ այստեղ հատկանշական է, որ Թեհրան կատարած բարձր մակարդակի այցից և այնտեղ բարձր մակարդակի արարողակարգային ընդունելությունից հետո Նիկոլ Փաշինյանը իրանահայ համայնքի հետ հանդիպմանն անում է բավականին կոշտ հայտարարություն՝ գործնականում դնելով հարցը, որ մինչև Ադրբեջանը չբանակցի Արցախի հետ, հնարավոր չէ խոսել «բանակցության» մասին:

Իր հերթին այդ հանգամանքն իհարկե հարց է առաջացնում, թե այդ դեպքում արդյո՞ք հայկական կողմի վրա չի մնա բանակցությունից խուսափելու պատասխանատվությունը: Այդ հարցը, ի դեպ, առաջանում է Հայաստանում պարբերաբար: Սակայն գործնականում դա ոչ թե ռացիոնալ հարցադրում է՝ առավել ևս ապրիլյան պատերազմից հետո, այլ ինքնախաբեություն և ծուղակ: Բանն այն է, որ Ադրբեջանն իր ամբողջ «հոգով, մտքով ու սրտով» ցույց է տվել, որ բանակցային գործընթացում ունի մեկ նպատակ՝ հայկական կողմի կապիտուլյացիա իր ամբողջական հավակնության նկատմամբ: Ըստ այդմ՝ Երևանը շատ հստակ դնում է հարցը՝ եթե նպատակը կապիտուլյացիայի շուրջ բանակցությունը չէ, ապա Բաքուն կարգավորման շուրջ պետք է բանակցի Արցախի հետ: Եթե չի բանակցում, ուրեմն հստակ է, որ նպատակը կապիտուլյացիան է, ինչի հարցում բանակցությունը ընդամենը «ընդմիջում» է ադրբեջանական ագրեսիայի փուլերի միջև: Այդ դեպքում Հայաստանը չպետք է խաղա Ադրբեջանի ժամանակի օգտին, ինչն արել է անցնող քառորդ դարի ընթացքում:

Բաքուն ագրեսիայի է դիմելու, հենց ստացավ դրա, այսպես ասած, ֆիզիկական և քաղաքական հնարավորությունը: Ապրիլյան պատերազմը միայն կույրերի կամ պարզապես քաղաքականապես տգետների համար չի կարող լինել աներկբա և անկասկած վկայություն, որ բանակցությունն Ադրբեջանին կանգնեցնելու միջոց չէ, և հակառակը: Ըստ այդմ՝ պետք չէ, որ ինքներս մեզ խաբենք: Փոխարենն այդ դեպքում է, որ մենք երաշխավորված կկանգնեցնենք և զսպած կպահենք Ադրբեջանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում