Saturday, 18 07 2026
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է

Ստորագրություն Մոսկվայում, և ԲՀԿ նոր դերը Հայաստանում

ԲՀԿ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ու «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդի քարտուղար Անդրեյ Կլիմովը Մոսկվայում ստորագրել են երկու կուսակցությունների գործակցության հուշագիր, որը 2009 թվականին ստորագրված հուշագրի վերահաստատումն է: Այլ կերպ ասած, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գործնականում վերահաստատում է, թե քաղաքական ինչպիսի դիապազոնում է գործելու Հայաստանի ներքաղաքական կյանքում: Մեծ հաշվով, իհարկե, այդ իմաստով առանձնապես դիրքավորման փոփոխության ակնկալելու հիմքեր ԲՀԿ-ն չի էլ դրսևորել, սակայն «Եդինայա Ռոսիայի» հետ գործակցության հուշագրի փաստացի վերահաստատումը, անշուշտ, խորհրդանշական է: Խորհրդանշական է հատկապես այն առումով, որ Միքայել Մելքումյանը Մոսկվա մեկնել է Հայաստանի ԱԺ պատվիրակության կազմում, որ գլխավորում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

https://www.1in.am/assets/uploads/2019/02/1-58.jpg

Խորհրդարանի պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան և, փաստորեն, դա առաջին պաշտոնական այցն է, որ արտերկիր կատարում է Հայաստանի ԱԺ նախագահը: Ահա այդ այցի շրջանակում էր ԲՀԿ-ի ու «Եդինայա Ռոսիայի» միջև գործակցության հուշագրի ստորագրումը, եղած հուշագրի փաստացի վերահաստատումը ստացվում է կամա, թե ակամա յուրօրինակ ազդակ Ազգային ժողովի նախագահին կամ այն քաղաքական ուժին, որ ներկայացնում է Արարատ Միրզոյանը: Այստեղ, իհարկե, արժե հիշել, թե 2009 թվականին ստորագրված հուշագրի քաղաքական համատեքստում ինչ դեր է ունեցել «Բարգավաճ Հայաստանը» երկրի ներքաղաքական կյանքում: Իշխող համակարգի տրամաբանության շրջանակում կատարելով բուֆերի, ՀՀԿ անվտանգության բարձիկի դեր հանրության հետ հարաբերությունում, արտաքին ուղղությամբ ԲՀԿ-ն փաստորեն կատարել է լիովին հակառակ դեր և փակել ՀՀԿ նահանջի ճանապարհը: Խոսքը հենց այն մասին է, որ կուսակցությունը գործնականում ՀՀԿ-ի հետ մրցակցել է Ռուսաստանի շահերը Հայաստանում ապահովելու ուղղությամբ, ինչի գագաթնակետը դարձավ ոչիշխանական բևեռի ձևավորումն ու նաև դրա մեծ օժանդակությամբ Հայաստանի եվրասիականացման ձևակերպումը՝ Եվրաասոցացման ընդհատման միջոցով:

Հետո արդեն եղավ 2015-ի փետրվարը, հայտնի զարգացումները, երբ Գագիկ Ծառուկյանի՝ Մոսկվա այցից հետո, երբ նա վերադարձավ Երևան, Սերժ Սարգսյանին Ռուսաստանից տրվեց ոչիշխանական բևեռը ցրելու հավանությունը, որովհետև ԲՀԿ առաջնորդությամբ այդ բևեռը կատարել էր իր դերը, փակել էր սեպտեմբերի 3-ի հեռանկարից Սերժ Սարգսյանի նահանջի ճանապարհը: Ինչ շրջափուլ է սկսելու նոր համաձայնագրով, որ ԲՀԿ-ն ստորագրում է «Եդինայա Ռոսիայի» հետ: Թեև, այս դեպքում իհարկե անհրաժեշտ է արձանագրել, որ խոսքն այլևս ոչ միայն բոլորովին այլ «Եդինայա Ռոսիայի», այլ ընդհանրապես բոլորովին այլ «Ռոսիայի»՝ Ռուսաստանի մասին է, որը հիմնավորապես այլ, ավելի ծանր ու բարդ վիճակում է: Վիճակ, որի հարցում, իհարկե, «եդինայա»՝ միասնական բնորոշումը, թերևս, ամենավերջինը կամ ամենահետինն է, որ կարող է համապատասխանել իրողություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում