Saturday, 18 07 2026
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Փաշինյանը՝ «երկուսը մեկում». իշխանությունը կգնա՞ Սահմանադրության փոփոխության

Արտախորհրդարանական տարբեր ուժերի ներկայացուցիչներ այս օրերին բարձրացնում են սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության խնդիրը։ Օրերս մենք գրել էինք, որ այս օրակարգով արտախորհրդարանական մի շարք ուժեր հանդիպումներ ու քննարկումներ են անցկացնում և պատրաստվում են Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու իրենց առաջարկները ներկայացնել խորհրդարանական ուժերին և կառավարությանը։

Քաղաքագետ Սարո Սարոյանը հրապարակել է հոդված՝ «Սահմանադրական փոփոխությունների հրամայականը» խորագրով: Դրանում հեղինակը շեշտում է, որ իշխանության առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի սահմանադրական փոփոխությունների անցկացումը: Սարոյանը նշում է մի քանի պատճառ՝ շեշտելով սուպերվարչապետական համակարգի վերացման անհրաժեշտությունը։

Արտախորհրդարանական ուժերից ՀԱԿ-ը, որ 2015 թվականին սահմանադրական փոփոխությունների եմ պայքարող եզակի ուժերից էր, այսօր էլ առաջարկում է մեկ տարվա ընթացքում իրականացնել սահմանադրական հանրաքվե՝ վերադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ՀԱԿ-ի գլխավոր խնդիրն այժմ թեման քննարկման առարկա դարձնելն ու քաղաքական օրակարգ մտցնելն է։ Վիգեն Հակոբյանը հիշեցնում է՝ ժամանակին, երբ ՀԱԿ-ը պայքարում էր սահմանադրական փոփոխությունների դեմ, Նիկոլ Փաշինյանը դա կեղծ օրակարգ էր համարում, և հիմա էլ վարչապետը սուպերվարչապետական այս համակարգից հրաժարվելու հայտարարություններով հանդես չի գալիս: «Երբ ասում ենք ՀԱԿ՝ հասկանում ենք Լևոն Տեր-Պետրոսյան, հիմա հարց է՝ որքանո՞վ է Տեր-Պետրոսյանի կարծիքը համահունչ լինելու Փաշինյանի կարծիքի հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հակոբյանն ընդգծեց՝ հիմա մենք փաստորեն վերադառնում ենք 4 տարի առաջվա դիսկուրսին, թե կառավարման ո՞ր մոդելն է ավելի նպատակահարմար Հայաստանի համար. «Կան խորհրդարանական հզոր երկրներ՝ Գերմանիան, Իտալիան, կան նաև ուժեղ նախագահական երկրներ՝ ԱՄՆ-ը, կիսանախագահական Ֆրանսիան։ Երբ 1995 թվականին Տեր-Պետրոսյանը Սահմանադրությունն անցկացնում էր, ընտրվեց հենց ֆրանսիական մոդելը։ Այն ժամանակվա ընդդիմությունը շատ ավելի հասուն ու փորձված էր, պնդում էր, որ այս Սահմանադրությունը կեղծիքով է անցել։ Հիմա հարցն այն է՝ ի՞նչ կորոշի Նիկոլ Փաշինյանը։ Ամեն դեպքում վերջին այս մի քանի տարվա փորձը՝ խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու հետ կապված, այնքան էլ հաջող չէր, լավ ադապտացված չէր, և չէի ասի, թե հենց պատերազմող երկրի համար է։ Ես խիստ կասկածում եմ, որ խորհրդարանական մոդելը քաղաքական համակարգի զարգացվածության այս պայմաններում արդյունավետ է։ Ես շատ հազվադեպ եմ համաձայնում ՀԱԿ-ի տեսակետների հետ, բայց ես կողմնակից եմ Հայաստանի համար ուժեղ նախագահական համակարգ ունենալուն, ինչպես որ Արցախում է։ Ես միշտ համարում եմ, որ պատերազմող երկրներում, մեր մենթալիտետն ունեցող պետություններում ներդրված այս համակարգը արդյունավետ լինել չի կարող»։

Հակոբյանն ընդգծեց. «Հիմա մեզ մոտ խորհրդարանական կառավարման համակարգ է, բայց ընդունված է համարել սուպերվարչապետական։ Մենք ստացանք մեծ լիազորություններով վարչապետ և ուրիշ ոչինչ։ ԱՄՆ-ում, օրինակ, նախագահը կարող է լինել հանրապետական, Կոնգրեսը կամ Սենատը գոնե մասամբ կարող է լինել դեմոկրատական, բայց այնտեղ մեծ խնդիր չի առաջանում, չեն ասում՝ թողե՛ք թող Թրամփը աշխատի, սկսում են իրար հետ պայմանավորվել։ Հիմա ստացվում է, որ մեզ նման խորհրդարանական համակարգ ունեցող պետություններում ոչ միշտ է, որ լավ քաղաքական գործիչ վարչապետը կարող է նաև տնտեսական գործիչ լինել։ Ես այն ժամանակ էլ էի դեմ, հիմա էլ կողմ եմ, որ աշխարհաքաղաքական այսպիսի պայմաններում Հայաստանում չլինի խորհրդարանական կառավարման համակարգ և ներդրվի այն, ինչ գոնե առաջարկում է ՀԱԿ-ը, առայժմ միայն ՀԱԿ-ը»։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ անկախ ՀԱԿ-ի առաջարկից՝ ինքը ևս կողմ է կիսանախագահական կառավարման համակարգին. «Ես միշտ կողմնակից եմ եղել Հայաստանի պայմաններում կիսանախագահական համակարգ ունենալուն»։

Մեր զրուցակիցը նաև չբացառեց, որ իշխանությունները կարող են ձեռնամուխ լինել սահմանադրական փոփոխությունների իրականացմանը. «Ընդհանրապես հիմա ոչ ոք չի ասում խորհրդարանական կառավարման համակարգ, բոլորն ասում են՝ սուպերվարչապետական։ Ստացվում է, որ քաղաքական և տնտեսական պատասխանատուն նույն մարդն է։ Հայաստանում դժվար է գտնել և դեռ երկար ժամանակ դժվար է լինելու գտնել մի մարդու, որը և՛ ամբողջությամբ քաղաքական լինի, և՛ կարողանա տնտեսությամբ զբաղվել, ինչը ենթադրում է խորհրդարանական կառավարման համակարգը»։

Ինչ վերաբերում է անընդհատ Սահմանադրությունը փոխելու վտանգներին, մեր զրուցակիցն ասաց. «5 կամ 10 տարին մեկ փոխվել է, և որևէ վտանգ չի եղել։ Ես իհարկե անընդհատ փոփոխություններին դեմ եմ: Այնպես չէ, որ կիսանախագահականը, նախագահականը կամ խորհրդարանականը մեկը մյուսից առավելություն ունեն։ Կան հազարավոր օրինակներ, որ յուրաքանչյուրն էլ լավն է։ Պարզապես Հայաստանի պայմաններում դժվար է. եթե վարչապետը և՛ քաղաքական, և՛ տնտեսական ֆիգուր է, երկուսը մեկում դժվար է նման մարդ գտնել։ Փաշինյանը որպես քաղաքական կերպար հմուտ է, վարժ է, իր ելույթներն էլ են դա ցույց տալիս, նա քաղաքական ֆիգուր է, բայց ոչ երբեք՝ տնտեսական»,- եզրափակեց նա։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում