ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է՝ ԼՀԿ-ն չի պատրաստվում կողմ քվեարկել կառավարության բերած բոլոր նախագծերին միայն նրա համար, որ իրենց անունը իշխանական լրատվամիջոցները չկապեն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ:
ԱԺ ճեպազրույցների ժամանակ Մարուքյանն ընդգծեց, որ կառավարության ծրագրին դեմ քվերակելուց հետո «Հայկական ժամանակ» օրաթերթը անանուն խմբագրական է հրապարակել՝ գրելով, որ ընդդիմությունը պատռել է իր դիմակը, իսկ «Ժողովուրդ» օրաթերթ էլ մեկ այլ ծայրահեղության մեջ է ու պնդում է, որ ԼՀԿ-ն հանդիպում է նախագահ Սարգսյանի հետ՝ խնդրելով հովանավորել իրենց:






































