Մոտ 400 մարդ է գիշերը տարհանվել Կիևի երկու կայարաններից՝ ականապատման մասին անանուն հաղորդագրության պատճառով, որը, ինչպես պարզվել է, կեղծ է եղել: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ կայքը:
Դեպքի վայր ժամանած օպերատիվ քննչական խմբերն անհապաղ տարհանել են կենտրոնական երկաթուղային կայարանի և «Դարնիցա» կայարանի ուղևորներին:
Ամբողջ տարածքի մանրակրկիտ ուսումնասիրման արդյունքում պայթյունավտանգ որևէ առարկա չի հայտնաբերվել:
Այժմ իրականացվում է հեռախոսային ահաբեկչի ինքնության բացահայտման միջոցառում:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:










































