Saturday, 11 07 2026
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով

Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում կատարվելու է նախատոնակ, Տյառնընդառաջի խարույկներ են վառվելու. հոգևորական

Հայ առաքելական եկեղեցին Տյառընդառաջն սկսելու է տոնել այսօր երեկոյան. մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը՝ հավելելով, որ սա, Սիմեոն ծերունու օրինակով, բոլորիս՝ Տիրոջն ընդառաջ գնալու տոն է:

«Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում կատարվելու է նախատոնակ, խարույկներ են վառվելու, շարականներ են երգվելու: Ինչ վերաբերում է կրակի վրայով թռչելու սովորույթին, ապա այն բացարձակապես հեթանոսական չէ, այլ զուտ ժողովրդական ավանդույթ, որով ժողովուրդն ուրախանում է: Եկեղեցին դեմ չէ, որ մարդիկ ուրախանան, այնպես որ, կրակ վառելու մեջ հատուկ խորհուրդ չպետք է փնտրել»,- ասաց նա:

Հոգևորականի խոսքով՝ Տյառնընդառաջի տոնին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվելու, Սուրբ Սարգսի անունը կրող բոլոր եկեղեցիներում Սուրբ պատարագ է մատուցելու, կատարվելու է երիտասարդների օրհնության կարգ: «Մենք փորձելու ենք անել ամեն բան, որ հայ երիտասարդը այս տոնն ընդունի և տոնի: Ինչ վերաբերում է Վալենտինի տոնին, ապա մենք պետք է հասկանանք, որ այն, ինչ մերը չէ, ուրեմն մերը չէ: Մեր տոնն ավելի լավն է, հոգեհարազատ, ավելի բովանդալկալից: Այնպես որ ոչ ոքի կապկել պետք չէ: Դրսից բերված տոները բիզնեսի լավ աղբյուր են»,- ասաց տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը:

Տյառնընդառաջը հայ առաքելական եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին` Քրիստոսի ծննդից (հունվարի 6) քառասուն օր հետո։ Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ»: Տարածված են նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես ձևերը:

Ըստ ավանդույթի՝ Մարիամն ու Հովսեփը քառասուն օրական մանուկ Հիսուսին տանում են Տիրոջ տաճար: Նրանց ընդառաջ է գնում Սիմեոն ծերունին, որը չպետք է մահանար այնքան ժամանակ, քանի դեռ չէր տեսել Փրկչին: Ընդառաջ գնալով Մարիամին ու Հովսեփին՝ Սիմեոն ծերունին գրկում է երեխային: Այստեղից էլ տոնն ստացել է Տյառնընդառաջ՝ Տիրոջն ընդառաջ անունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում