«Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է հետաքրքրվել «Ռոմա»-ի ֆուտբոլիստների ծառայություններով: Քևին Սթրոթմանի իրավունքները ձեռք բերելու անհաջող փորձից հետո «կարմիր սատանաներ»-ը սևեռել են ուշադրությունը թիմի մեկ այլ ֆուտբոլիստի` Միրալեմ Պյանիչի ուղղությամբ:
«Յունայթեդ»-ի մենեջեր Դևիդ Մոյեսը կիսապաշտպանի տաղանդի վաղեմի երկրպագուն է և հուսով է, որ ֆուտբոլիստը Մանչեսթեր կտեղափոխվի: 23-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը կարող է 20-25 մլն եվրո կազմել:
Հիշեցնենք` Պյանիչի` իտալական ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2015 թվականին:









































