Sunday, 12 07 2026
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել

Փոխվարչապետի մոտ քննարկվել են Սյունիքի մարզում որոշ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են վերջերս Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ բարձրացված որոշ հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերում էին Կապան քաղաքում «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինարարությանը» բնակարանային ապահովության և «Սիսիանը` 2014թ. երիտասարդական մայրաքաղաք»՚ ծրագրերի իրականացմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետը, Կապանի և Սիսիանի քաղաքապետները, Սպորտի և երիտասարդության, Մշակույթի, Կրթության և գիտության, Սփյուռքի, Տարածքային կառավարման նախարարությունների պաշտոնյաներ:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ քննարկվել է տարվա ընթացքում Սիսիանում անցկացվելիք միջոցառումների ծրագրի նախագիծը: Փոխվարչապետը մասնակիցներին հանձնարարել է ծրագրի վերաբերյալ բոլոր առաջարկությունները ներկայացնել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, որն էլ կամփոփի դրանք և միջոցառումների վերջնական ծրագիրը կներկայացնի կառավարություն: Կարևորվել է բազմաբնույթ միջոցառումների իրականացումը, որոնց կմասնակցեն երիտասարդներ նաև Սփյուռքից:

Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը տեղեկություններ է ներկայացրել Կապան քաղաքում «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինարարությանը» ծրագրի վերաբերյալ: Փոխնախարարը նշել է, որ մարզային և տեղական իշխանությունների աջակցությամբ արդեն կատարվել է տարածքի ընտրությունը, և անհրաժեշտ է կառավարության աջակցությունը` համապատասխան ձևակերպումներն ստանալու համար: Փոխվարչապետն առաջարկել է գրավոր դիմել կառավարությանը` տարածքի հետ կապված խնդիրների լուծման և ծրագրին ընթացք տալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում