Tuesday, 30 04 2024
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը

Հպարտների հեղափոխությունից մինչև ողորմություն մեկ քայլ է. մի արա այդ «Իմ քայլը»

Այս օրերին աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունենում տարբեր երկրների ղեկավարների, զանազան մեգակորպորացիաների սեփականատերերի ու կառավարիչների հետ։

Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում նա նաև հանդես եկավ «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով ելույթով։

Օրինակ՝ նախօրեին Ցյուրիխում մի խումբ գործարարների հետ կայացած հանդիպմանը (Փաշինյանը նրանց հետ քննարկել է Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները) ՀՀ վարչապետն ասել է. «Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկեք Հայաստան, հարստացեք և հարստացրեք ուրիշներին։ Այժմ Հայաստանը կանգնած է տնտեսական բարգավաճումն ու լճացումը բաժանող խաչմերուկում: Հայաստանում վերջերս տեղի ունեցան պատմական վերափոխումներ: Անցյալ գարնանը տեղի ունեցած թավշյա ժողովրդական հեղափոխությունը հանգեցրեց մեր երկրում ժողովրդավարության հաղթանակին: Անցյալ դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ ավելի ամրապնդեցին ժողովրդավարական նվաճումները: Այս հիմնարար փոփոխություններն անդառնալի են, նրանք հիմնված են մեր ժողովրդի կամքի վրա և մեր հասարակության մեջ գերակշռող կոնսենսուսի վրա: Այսօր մեր կառավարությունն աննախադեպ բարձր լեգիտիմություն և հանրային աջակցություն ունի: Այսպիսի բարձր հանրային վստահության հիման վրա Հայաստանի կառավարությունն ընդունել է հավակնոտ բարեփոխումների օրակարգ: Որպես արդյունք՝ Հայաստանում իրավիճակը, ըստ էության, տարբերվում է նրանից, որ մենք ունեինք հեղափոխությունից առաջ»:

Սրանք նոր մտքեր չեն, նույնաբովանդակ հայտարարություններ Նիկոլ Փաշինյանն արել է նաև Մոսկվայում, Բրյուսելում կամ Աստանայում։ Այս հայտարարությունների հանրագումարն այն է, որ հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել են տնտեսական լավ պայմաններ, և բոլոր ցանկացողները կարող են Հայաստանում ներդրումներ կատարել։ Սրանք կարևոր հայտարարություններ են, բայց դրանով հանդերձ՝ հայեցակարգային և ռազմավարական հայտարարություններ չեն։ Դրանք չեն խոսում այն մոդելի, այն սկզբունքների մասին, որոնք դրված են կամ դրվելու են Հայաստանի տնտեսության հիմքում, պետություն-բիզնես հարաբերություններում և այլն։

Նիկոլ Փաշինյանի ասածը ընդհանուր առմամբ հանգում է նրան, որ հեղափոխությունից հետո Հայաստանում ավելի լավ պայմաններ են ստեղծված, քան էի՛ն Սերժ Սարգսյանի իշխանավարման ժամանակահատվածում։ Դա ակնհայտ է, և դրա համար ելույթներ անհրաժեշտ չեն։ Իսկ անհրաժեշտ են տնտեսության զարգացման հստակ հայեցակարգեր ու ռազմավարություններ, որոնք Հայաստանի իշխանությունը, ցավոք, չունի։ Հուսանք՝ դեռ չունի։

Իսկ մինչ այդ Հայաստանն ապրում է օպերատիվ կառավարման, ընթացիկ կառավարման ռեժիմով, և միանգամայն օրինաչափ է, որ շատերի մոտ՝ ինչպես փորձագիտական շրջանակներում, այնպես էլ հասարակության տարբեր խավերում, կան բազմաթիվ մտահոգություններ՝ կապված տնտեսական զարգացումների հետ։ Դրանցից մեկն էլ վերաբերում է պետական պարտքին, որը հասարակ քաղաքացիների դիտանկյունից մոտեցել է վտանգավորության սահմանագծին։

Այսպես, 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 3 տրիլիոն 349 մլրդ դրամ կամ 6 մլրդ 922,9 մլն դոլար՝ մեկ տարում աճելով 69.4 մլրդ դրամով (2,1 տոկոսով) կամ 148.3 մլն դոլարով (2,2 տոկոսով): Սրանք ՀՀ ֆիննախի հրապարակած վերջին՝ ամենաթարմ ցուցանիշներն են։ Ըստ նույն աղբյուրի՝ պետական պարտքի մարման առումով ամենածանր տարիները լինելու են 2020 և 2025 թվականները: Մասնավորապես, 2020-ին Հայաստանի քաղաքացիները պետք է մարեն ավելի քան 800 մլն դոլար, իսկ 2025 թվականին՝ շուրջ 750 մլն դոլարի պարտք: 2019 թվականին պետական պարտքի մարմանը կուղղվի շուրջ 300 մլն դոլար: Պետական պարտքի մարումների այդ պիկերը համընկնում են Հայաստանի կողմից թողարկված եվրոբոնդերի մարումների հետ, իսկ դրանից 500 միլիոնը եվրոբոնդերի մարման մայր գումարն է: Նշենք, որ ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանն ավելի վաղ նշել էր, որ եթե տեղի ունենան բոլոր այն ենթադրությունները, որ կառավարությունը կատարել է, ապա 2019-ի վերջին պետական պարտքը կկազմի մոտավորապես 7,5 մլրդ դոլար։ Այսինքն՝ կառավարությունը 2019 թվականին մտադիր է վերցնել մոտ 490 մլն դոլարի պարտք և մարել 175 մլն:

Առաջին հայացքից այս թվերն իսկապես մտահոգիչ են։ Շարքային քաղաքացու համար այս թվերը նշանակում են, որ իր երեխան կյանք է մտնելու հսկայական պարտքային բեռով։ Իշխանության ընդդիմախոսների համար այս ցուցանիշներն ուղղակի նվեր են իշխանությանը քննադատելու, վերահաս աղետի մասին գուժելու համար։

Իրականության մեջ այս թվերը ոչ միայն սարսափելի չեն, այլև վկայում են շատ բնականոն իրավիճակի մասին՝ մի վերապահմամբ…

Մինչ վերապահմանն անդրադառնալը, սակայն, նշենք, որ պետական պարտքը աշխարհի գրեթե բոլոր երկրներում, այդ թվում՝ ամենազարգացած պետություններում, համարվում է տնտեսական քաղաքականության իրականացման արդյունավետ գործիք, որը բազմագործոն ֆունկցիա ունի տնտեսության համար։ Պատկերավոր լինելու համար նշենք, որ, օրինակ, ԱՄՆ պետական պարտքը անցած տարի հասել է ռեկորդի՝ հատելով 21 տրիլիոն դոլարի սահմանագիծը։ Բայց ԱՄՆ-ում որևէ մեկը այդ թվից ընկճախտի մեջ չի հայտնվում, քանի որ ամերիկացիներն իրենց փորձով լավ գիտեն, որ եթե պարտքային ռեսուրսները արդյունավետ են կառավարվում, ապա մեծ պարտքը ոչ միայն սարսափելի չէ, այլև շատ դրական գործոն է տնտեսության խթանման համար։ Հենց սա է այն վերապահումը, որի մասին խոսեցինք վերը։

Արդյունավետություն։ Եթե պետական պարտքը արդյունավետ է ծախսվում, այն կարող է հասնել ոչ թե 7, այլ 17 միլիարդ դոլարի, և դրանից պետք է ոչ թե տխրել, այլ ուրախանալ։ Բայց Հայաստանում՝ նոր Հայաստանում, արդյունավետ չեն կառավարվում անգամ սեփական՝ բյուջետային միջոցները, որոնցից մարզպետներն ու քաղաքապետները այդքան շռայլ պարգևատրումներ են կատարում։ Եվ ուրեմն, եթե ոչ էֆեկտիվ են ծախսվում անգամ սեփական միջոցները, պետական պարտքը դառնում է ռիսկային ու մտահոգիչ։ Այդ դեպքում պետական պարտքը հանդես է գալիս ոչ թե որպես տնտեսության խթանման միջոց, այլ որպես բեռ՝ ներկա և ապագա սերունդների համար։

Հ.Գ. «Դատա՛րկ բան է. ես միշտ էլ կարող եմ երկու դոլար հիսուն ցենտ պարտք վերցնել։ Միայն թե աշխատում եմ պարտք չանել։ Սկզբում պարտք ես խնդրում, հետո էլ ողորմություն ես խնդրում»,- Հեմինգուեյի «Ծերունին ու ծովը» վեպում ասում էր երիտասարդ Սանտյագոն տարեց ձկնորսին։ Եվ ուրեմն, եթե մենք չենք կարողանում արդյունավետ ծախսել պետական պարտքը, պետք է առաջնորդվենք գոնե Սանտյագոյի տրամաբանությամբ՝ առաջիկայում ողորմություն խնդրողի դերում չհայտնվելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում