Ադրբեջանը կանդամակցի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, երբ ապահովի իր ներքին շուկայի պաշտպանությունը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք դեռևս չենք դարձել ԱՀԿ անդամ՝ չնայած այն բանին, որ մեզ հրավիրում են այնտեղ, մեր առջև պարբերաբար բարձրացնում են այդ հարցը: Դա ունի իր պատճառները, և դրանցից առաջինը տեղի արտադրության, ադրբեջանական շուկայի պաշտպանությունն է: Մենք պետք է առաջին հերթին պայմաններ ստեղծենք մեր ագարակատերերի և ընկերությունների համար: Եթե մենք բացենք մեր շուկան և ստանանք անորակ ու էժան արտասահմանյան արտադրանք, ապա տեղի արտադրությունը «կմեռնի», գյուղացիները վնաս կկրեն»,- ասել է Ալիևը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ադրբեջանը հեռանկարում անպայման կանդամակցի ԱՀԿ-ին: