Thursday, 16 07 2026
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը
20:50
Ուկրաինայում բողոքի ակցիաներ են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ
Գյումրիում դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է
Մոսկվայի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարի անձն էական չէ. Պեսկով
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին
20:10
Իրանը «պատերազմական հանցագործություն» է անվանել մանկական քաղցկեղի բուժման կենտրոնի հարակից տարածքին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին
Արմեն Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարին
19:30
Ուկրաինայի նոր վարչապետ է դարձել «Նավթոգազ» ընկերության ղեկավարը
Մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները

Հայաստանը՝ Եվրոպայի պերճանքի և թշվառության արանքում

Թավշյա հեղափոխության, հետևաբար, Հայաստանի այսօրվա իշխանությունների երդվյալ հակառակորդները ասպարեզ են նետել հերթական մեղադրանք նրանց հասցեին։ Ըստ նորընծա դատավորների, տեղի է ունեցել Դատաստանի օրվան արժանի մեղք, այն որ Հայաստան-Եվրամիության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից մեկ տարի անց այն վավերացրել է ԵՄ 28 անդամ երկրներից ընդամենը 9-ը:

Ա՜յ, ա՜յ, ա՜յ։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ազգադավաճան հանցանք են գործել կառավարության սանձերն իրենց անփորձ ձեռքերը վերցրած երիտասարդները։ Չէ որ նախկին իշխանությունները՝ հանձինս ՀՀԿ-ի, խնդիր էին դրել Համաձայնագիրը վավերացնել 1.5-2 տարվա ընթացքում։ Եվ քանի որ դա տեղի չունեցավ, «ակնհայտ է, որ այդ աշխատանքն ամբողջությամբ բարձիթողի վիճակում է»։

Իսկ ի՞նչ է հետևում նման խայտառակ անգործությանն ու անհոգությանը։ Ընդդիմադիր-ապոլոգետների կարծիքով՝ նման «բարձիթողի վիճակի» հետևանքով Հայաստանը կորցնում է Եվրամիության հետ համագործակցելու պատմական շանսը, այստեղից բխող բոլոր սարսափելի հետևանքներով։
Նրանց կարծիքով՝ չլինել Եվրամիության կողքին, չունենալ նրա ամենափրկիչ հովանավորությունը, կնշանակի հարցականի տակ դնել ժողովրդի և՛ կյանքը, և՛ ապագան։

Իսկ իրականում, Համաձայնագրի վավերացման ժամկետները խախտելու կապակցությամբ ազգային սուգ հայտարարելը ընդամենը քաղաքական շահարկում է կամ, մեղմ ասած, պրոֆեսիոնալ անգիտություն։

Այն, որ տեղի է ունենում քաղաքական սադրանք, վկայում է նաև հետևյալ տրյուկը. երբ իշխանությունները զարգացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ, ասվում է, որ Հայաստանը մտնում է «սապոգի տակ», իսկ երբ Արևմուտքի հետ է համագործակցում՝ աղմկում են, թե մենք դավաճանում ենք Մոսկվային։ Ոչ ավելի, ոչ պակաս։

Մինչդեռ խնդիրն այն է, որ ԵՄ հետ Համաձայնագիրն արդեն ստորագրված է, հետևաբար այն դարձել է «ակցեսիոն փաստաթուղթ», որին պետք է միանան մյուս պետությունները։ Եվրամիությունը լուրջ կազմակերպություն է և շարժվում է միջազգային իրավունքի կանոններով, որքան էլ, որ մեր ընդդիմադիրներն իրենց մատնագրերով և բողոքներով ջանան փակել Հայաստանի այսօրվա իշխանությունների ճանապարհը։

Բացի դրանից՝ վավերացման ձգձգումն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Հայաստանում տեղի ունեցող հեղափոխական գործընթացները, նախընտրական հոգսերը, ինստիտուցիոնալ անավարտ իրադրությունը, բնականաբար, այնքան էլ նպաստավոր չէին կարող լինել արտաքին քաղաքական խնդիրներին բծախնդրորեն հետամուտ լինելու համար։

«Մեղքի» ավելի մեծ բաժին ունի Եվրոպան։ Այն, որ ասվում է, թե «Համաձայնագիրը դեռ չեն վավերացրել նաև ծանրքաշայիններ Գերմանիան և Ֆրանսիան՝ անկախ Փաշինյան-Մերկել սելֆիների հրավառությունից, և Փաշինյան-Մակրոն երեք աշխատանքային հանդիպումներից ու ինքնամոռաց պարերից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին», ոչ այլ ինչ է, եթե ոչ չարամտորեն արված զրպարտանք, և կամ այդ երկու երկրների ներկա քաղաքական իրավիճակի բացարձակ անտեղյակություն, ինչը քիչ հավանական է՝ նկատի ունենալով ասված «փայլուն» պամֆլետի հեղինակի ստատուս-քվոն։

Թե ինչ է կատարվում այդ «ծանրքաշային Գերմանիայում», հայտնի է անգամ ոզնիներին։ Լավ կյանքից չէ, որ Անգելա Մերկելը հրաժարվեց կուսակցությունների (CDU/CSU) լիդերությունից ու մտմտում է, թե ինչպես դուրս գա իր իսկ մեղքով և մեկ միլիոն էմիգրանտների ձեռքով փորած փոսից։ Վերջերս նա որոշեց դրանց հոսքը Գերմանիա իջեցնել մինչև 200.000-ի: Սակայն եղածը՝ եղած է։ Ջինը դուրս է պրծել շշից։

(Տեղեկանք. Գերմանացի, նաև ֆրանսիացի վերլուծաբանների կարծիքով՝ որպեսզի ազգն ապրի ավելի քան 25 տարի, մեկ ընտանիքին բաժին ընկնող ծնելիության գործակիցը պետք է լինի 2,11: Եթե գործակիցը ցածր է՝ ազգը կվերանա: Ամբողջ պատմության ընթացքում ոչ մի ազգ չի վերականգնվել 1,9 գործակցի դեպքում, իսկ 1,3 գործակցի դեպքում վերականգնվելն անհնար է, քանի որ դրա համար կպահանջվի 80-100 տարի, իսկ տնտեսական մոդել, որը կարողանա պահպանել ազգն այդքան երկար տարիներ, գոյություն չունի։ Մտավախություն կա, որ 2025թ․ Գերմանիան կվերածվի իսլամական պետության: Արդյունքում այստեղ գլուխ են բարձրացնում նացիոնալիստական տրամադրությունները, ավելի ճիշտ կլինի ասել, սովորական ֆաշիզմը, ինչը պակաս վտանգավոր չէ, քան մարտնչող իսլամը)։

Դրությունն ավելի բարվոք չէ Ֆրանսիայում։ Վերջին հասարակական անկարգությունները, կապված «դեղին ժիլետների» հետ, երկրին հասցրեցին 10 միլիարդ եվրոյի վնաս։ Մակրոնի հեղինակությունն իջել է մինչև 20 %։

(Տեղեկանք. Ֆրանսիային սպառնացող մուսուլմանական վտանգը պակաս չէ, քան Գերմանիայում է։ Երկրում մինչև 20 տարեկան երեխաների 30%-ը մուսուլմաններ են: Նիցցայում, Փարիզում, Մարսելում և այլ մեծ քաղաքներում այն հասնում է մինչև 45%-ի: 2027-ին յուրաքանչյուր 5-րդ ֆրանսիացի կլինի մուսուլման):

Այնպես որ, նման կատակլիզմների հետ առճակատվող երկրներից «նեղանալ», որ ժամանակին չեն վավերացրել հայկական Համաձայնագիրը, առնվազն լուրջ չէ կամ սահմանակցում է մեր այն մտայնության հետ, որ «ողջ աշխարհը պետք է պտտվի Հայաստանի շուրջը, որը երկրագնդի պորտն է»։

Եվ ընդհանրապես, եթե մենք ինչ-որ բան ենք ակնկալում և սպասում հին, «բարի և հին» մայրցամաքից, չմոռանանք, թե ինչ վիճակում է նա հիմա գտնվում՝ ընդհանրապես։

(Տեղեկանք. Դժբախտաբար, իրականություն են դառնում, դեռևս, հարյուր տարի առաջ Օսվալդ Շպենգլերի «Եվրոպայի մայրամուտը» հանճարեղ աշխատության մռայլ դրվագները։ Նրա կանխատեսումները զարգացնում է ժամանակակից ֆրանսիացի տաղանդավոր գրող Միշել Ուելբեկը, որն իր գրքերում («Հնազանդություն» և «Սերոտնին») նկարագրում է, թե ինչպես է իսլամը նվաճում Ֆրանսիան։ Իսկ իր վերջին մրցանակն ստանալիս գրողը հայտարարեց. «Եվրոպան գործում է յուրահատուկ ինքնասպանություն, որի մեղավորը «Եվրոպական միությունն է»)։

Ասվածը, սակայն, ամենևին չի նշանակում, թե Հայաստանը պետք է դանդաղեցնի իր արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորի զարգացումը։ Ամենևին։ Պարզապես, հարկ է շտկել 2013 թվականին ԵՄ հետ թույլ տված վրիպումները և շարժվել առաջ։

Մյուս կողմից, ճակատագրական սխալ կլիներ Հայաստանի դիվանագիտությունը ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Իրանի, Չինաստանի և Վրաստանի հետ ստորադասել Եվրոպայի հետ մեր հարաբերություններին։

Ներկա իշխանությունների հռչակած բազմավեկտոր քաղաքականությունը ճիշտ ընտրություն է ժամանակի և տարածության մեջ։

Մնում է հանրապետության ներքաղաքական բաղադրիչները՝ ռազմական, տնտեսական, բարոյահոգեբանական և այլն, հասցնել մի մակարդակի, որը կապահովի արտաքին քաղաքականության նպատակների իրականացումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում