Monday, 17 06 2024
Միասնական տոմսային համակարգի ներդրումը 1-2 ամիս կհետաձգվի՝ մինչև նոր ավտոբուսները գիծ մտնելը
ՔՊ-ն կեղծ է համարում ընդդիմության օրակարգը և չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին
Բողոքի ակցիաներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու գործով 2 անձ կալանավորվել է
ԱԺ-ի մոտ հունիսի 12-ի իրադարձությունների գործով 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 8-ը կալանավորվել է
Կամուրջների սեյսմիկ ուսումնասիրություն է պետք, ոչ մեկը անձնագիր չունի. Արեյանը՝ Ավինյանին
Երևանը միակ մարմինն է, որ առաջին անգամ ներդրել է GIS համակարգ. համագործակցում ենք «Իլ դը Ֆրանսի» հետ
ՃՏՊ-ի հետևանքով սպասող մեքենաները միլիոնավոր դրամի բենզին են վատնում. ՏԻՄ օրենքի փոփոխություն է պետք
Երևանը մի օր կանգնելու է, եթե տրանսպորտի առանձնացված գծեր չունենանք. այլընտրանք չունենք Ավինյան
Գիտեմ՝ կան կանգնած ավտոբուսներ, ձեր տվյալները իրական չեն, փաստացին ներկայացրեք. Ավինյան
Միակ քաղաքն ենք աշխարհում, որ բոլորով խցանման մեջ պետք է սպասենք մինչև ԱՊՊԱ-ն կորոշի վթարի չափը
11:18
Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին
11:14
IDBank-ը թողարկել է դրամային պարտատոմսերի 2024 թվականի թվով 3-րդ տրանշը
Մոսկվան, Թեհրանն ու Բաքուն Հյուսիս-Հարավ ճանապարհի աշխատանքային խումբ են ստեղծել
«Կհասնեմ ինչպես իմ, այնպես էլ մյուս բոլոր մեղադրյալների արդարացմանը». Վահան Քերոբյան
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա
Անի Սամսոնյանը դադարեցրել է անդամակցությունը ԼՀԿ-ին
«Արևմուտքը սրում է լարվածությունը». Պեսկով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Բագրատունյաց պողոտայում երեք մեքենա է բախվել. կան տուժածներ
Վաղուց ձանձրալի դարձած «դաշնակից-դաշնակից» խաղը վերջացնելու ժամանակն է. այլևս որևէ մեկին պետք չէ
09:45
Սալիվանը մեկնաբանել է Ուկրաինայի հարցով Պուտինի խաղաղ նախաձեռնությունը
ԱՄՆ-ն ինքն է եկել՝ ունիկալ հնարավորություն է. Հայաստանի ընտրության որոշումն ուշանում է
09:15
Քննարկվել է կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները
Շահրամանյանը փաստացի արդարացնում է Ալիևի նարատիվը. երեկվա հայտարարությամբ նա փակեց ԼՂ էջը
08:45
ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում ջերմաստիճանը կբարձրանա նորմայից 20 աստիճանով
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել
Հայ-ամերիկյան նոր ձեւաչափն ու բարձրաստիճան առաջին հյուրը
Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար մեքենաների համար
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ղարիբաշվիլին հռչակել է «նոր ռուսական քաղաքականություն» և ընդդիմության կողմից մեղադրվել «կապիտուլյանտության» մեջ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներն ու ազգայնական կուսակցությունները մեղադրել են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին Մոսկվայի առջև «կապիտուլյանտության» մեջ: Նման կոշտ կշտամբանքների առիթը Վրաստանի կառավարության ղեկավարի ելույթն էր Մյունխենում անցկացված անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ: Անձամբ Ղարիբաշվիլին իր ելույթն անվանել է «Ռուսաստանի հանդեպ նոր քաղաքականություն»:

Սկզբում վարչապետին քննադատել է Վրաստանի հնագույն կուսակցություններից մեկը՝ «Իլյա Չավչավաձեի միությունը»՝ մեղադրելով Ղարիբաշվիլիին «կապիտուլյանտական» ելույթի մեջ: Այս մասին գրում է Kommersant-ը:

Այնուհետև քննադատությանը միացել են Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժման» առաջնորդները: Նրանք վարչապետի ելույթը Մյունխենում անվանել են ամոթալի և անսկզբունքային:

Նախկին նախագահի դաշնակիցներին դուր չի եկել հետևյալ արտահայտությունը. «Առկա են չլուծված հակամարտություններ մեր եղբայրների՝ աբխազների ու օսերի հետ»: «Դրանով իսկ Ղարիբաշվիլին անձնատուր եղավ Մոսկվային, որը փորձում է համոզել միջազգային հանրությանը, որ գլխավոր խնդիրն անձամբ Վրաստանի ներսում էթնիկ-քաղաքական հակամարտություններն են, ոչ թե ռուսական ագրեսիան»,- ասել է կուսակցության առաջնորդներից Գոկա Գաբաշվիլին:

Մյունխենում Վրաստանի վարչապետը հիշատակել է նաև «օկուպացված տարածքների» և «օկուպացիոն գծում սադրանքների» մասին: Նա մի քանի անգամ կրկնել է, որ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցության ձգտումը վրացի ժողովրդի պատմական ընտրությունն է, և որ Թբիլիսին ակնկալում է ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրն արդեն օգոստոսին: Սակայն ընդհանուր առմամբ Ղարիբաշվիլիի ելույթը հաշտարար էր: «Մենք Ռուսաստանի հանդեպ կանենք միայն կառուցողական քայլեր»,- խոստացել է վարչապետը՝ ողջունելով Մոսկվայի պատասխան ժեստերը, այդ թվում՝ վրացական ապրանքների համար ռուսական շուկայի բացումը:

Նա նշել է, որ Ռուսաստանի հանդեպ նախկին իշխանությունների արմատական մոտեցումը Վրաստանին վիթխարի վնաս է հասցրել: Բացի այդ, Ղարիբաշվիլին հիշեցրել է եվրոպացի առաջնորդների կողմից վրացական նոր քաղաքականության լիարժեք աջակցության մասին, որի արդյունքում Ռուսաստանը սկսել է պատասխան կառուցողական քայլեր անել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում