Saturday, 18 07 2026
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը

Նոյեմբերին պարենային ապրանքների գներն ընկել են. ՄԱԿ ՊԳԿ

Համաձայն ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տարածած հայտարարության, պարենային ապրանքների միջազգային գները նոյեմբեր ամսին նվազել են՝ պայմանավորված արմավենու յուղի և այլ բուսական յուղերի գների անկմամբ:

ՊԳԿ Պարենային ապրանքների գնային ինդեքսը նոյեմբերին կազմել է 106.1 կետ, ինչը 1.3 տոկոսով ցածր է հոկտեմբերի ցուցանիշից և 8.5 տոկոսով ցածր՝ մեկ տարի առաջ արձանագրված մակարդակից: Ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, այժմ ամենացածր մակարդակի վրա է գտնվում՝ 2016թ.-ի մայիսից ի վեր:

ՊԳԿ բուսական յուղերի ինդեքսը հոկտեմբերի համեմատ նվազել է 5.7 տոկոսով, որը վերջին 12 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է: Անկման պատճառ են հանդիսացել արմավենու յուղի մեծ պաշարները, ինչպես նաև սոյայի և արևածաղկի յուղերի մեծ քանակությունը:

ՊԳԿ hացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը, որը ներառում է ցորենը, անասնակերի համար օգտագործվող հատիկավորները և բրինձը, մեկ ամսում նվազել է 1.1 տոկոսով, ինչը ցորենի արտահանման մեծ ծավալների, եգիպտացորենի արտահանման բարձր մրցակցության և բրնձի նոր բերքի առկայության արդյունք է:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նվազում է արդեն վեցերորդ ամիսն անընդմեջ, հոկտեմբերի համեմատ իջնելով 3.3 տոկոսով, քանի որ հատկապես Նոր Զելանդիայից արտահանվող մեծ քանակները հանգեցրել են կարագի, պանրի և չզտված կաթի փոշու ցածր գնառաջարկի:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը մեկ ամսում աճել է 4.4 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է Բրազիլիայում կանխատեսվող արտադրանքի աճով, որի պատճառով նաև նվազել է շաքարեղեգի բերքի մասնաբաժինը, որը մոտ կես տարի առաջ կազմում էր շաքարարտադրության 35.8 տոկոսը:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը ամսվա ընթացքում ցածր է եղել: Բարձր է եղել միայն տավարի մսի գինը:

Հացահատիկային մշակաբույսերի արտադրության և վաճառքի կանխատեսվող ծավալները

ՊԳԿ-ն նաև վերանայել է հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության 2018 թվականի ծավալների իր կանխատեսումները՝ մինչև 2,595 միլիոն տոննա, ինչը մոտ 2.4 տոկոսով ցածր է անցած տարվա ռեկորդային բարձր ցուցանիշից:

Ակնկալվում է, որ այս տարի բրնձի համաշխարհային արտադրության ծվալը կհասնի 513 տոննայի, ինչը 1.3 տոկոսով բարձր է 2017թ.-ից: Ի հակառակ դրան, ՊԳԿ-ն նվազեցրել է ցորենի համաշխարհային արտադրության կանխատեսումները, հասցնելով այն 725.1 միլիոն տոննայի, ինչը պայմանավորված է Թուրքիայում և Ռուսաստանի Դաշնությունում սպասվող բերքի ավելի քիչ քանակի հետ: Անասնակերի համար օգտագործվող հատիկավորների համաշխարհային արտադրության կանխատեսումները նույնպես նվազել են, հասնելով 1,357 միլիոն տոննայի՝ գարու և սորգոյի արտադրանքի նվազման պատճառով:

2018/19 թվականներին հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային սպառման 1.3 տոկոս աճ է ակնկալվում՝ հասցնելով այն 2,649 միլիոն տոննայի, ինչը պայմանավորված է եգիպտացորենի՝ որպես կերային մշակաբույս, ինչպես նաև դրա արդյունաբերական նպատակներով օգտագործման պահանջարկի մեծացման հետ:

Այժմ կանխատեսվում է, որ 2019 թվականի սեզոնի ավարտին հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային պաշարները կհասնեն 762 միլիոն տոննայի, ինչը մոտ 6.5 տոկոսով ցածր կլինի գրանցված ռեկորդային բարձր մակարդակից։ Ակնկալվում է, որ եգիպտացորենի պաշարները կկրճատվեն 14 տոկոսով, մինչդեռ ցորենի համաշխարհային պաշարները կնվազեն առնվազն 12 տոկոսով: Ի հակադրություն, ակնկալվում է, որ բրնձի համաշխարհային պաշարները կավելանան 2.7 տոկոսով՝ հասնելով 177 միլիոն տոննայի։

Կանխատեսվում է, որ հացահատիկային մշակաբույսերի միջազգային առևտրաշրջանառությունը 2018/19 թվականներին կնվազի 1.1 տոկոսով, ինչը ավելի քիչ է, քան կանխատեսվում էր նոյեմբերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում