Friday, 10 07 2026
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը
20:30
«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար
23:50
Ռուսաստանի վերադարձը համաշխարհային ֆուտբոլ կարող է կրկին հետաձգվել
20:40
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
17:10
Polymarket-ը հաշվարկել է Ռոնալդուի արտասվելու համար բոլոր խաղադրույքները
14:10
Ալվարո Արբելոան նոր ակումբ ունի
09:10
Մունդիալ-2026. Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
07:40
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
22:39
Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և հռչակվել չեմպիոն
22:19
Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին
20:50
ՖԻՖԱ-ն պաշտպանել է բրազիլացի մրցավարին՝ Թրամփի քննադատությունից հետո
20:10
Ֆինն Գերագուսյանը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդ»-ի հետ
19:20
Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ալ-Ահլի»
18:20
Վարազդատ Հարոյանը միացել է Երևանի «Արարատ»-ին
15:10
Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա
14:50
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել նոր ակումբում
14:20
«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա
13:10
Ֆուտբոլային հրաշք 68 տարի անց․ «Բարսայի» երկու աստղերը կրկնեցին լեգենդներին
12:50
Սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր․ Ռոնալդու
11:30
Ռոբերտո Մարտինեսը հեռանում է Պորտուգալիայի ազգային թիմից
08:10
«Կամերունցի, որ ձևանում է ֆրանսիացի»․ ֆուտբոլային գրառումը՝ քաղաքական սկանդալի պատճառ
07:50
Մունդիալ-2026. Բելգիան դուրս թողեց ԱՄՆ-ին
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
20:50
Տոնալին՝ «Տոտենհեմի» ֆուտբոլիստ
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ

Լեգենդը՝ հայկական ֆուտբոլում․ Արթուր Վանեցյանը փակագծերը կբացի հունվարի 6-ին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ցավով նկատում է, որ Հայաստանում այսօր չկա այն հիմքը, որի վրա պետք է կառուցվեն ապագա ֆուտբոլային հաջողությունները: Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում Արթուր Վանեցյանն ընդգծել է, որ հասարակության մեջ մի պատկերացում կա, որ ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքը գնահատում են բացառապես ազգային հավաքականի խաղերի արդյունքներով: «Երբ Հայաստանի ազգային հավաքականը Ջիբրալթարից պարտություն կրեց, ես դարձել էի ամենամերժված մարդը հասարակության կողմից: Հետո եղավ Մակեդոնիայի դեմ խաղը, Հայաստանի հավաքականը հաղթեց, ես դուրս եկա մարզադաշտից և բոլորը՝ շուրջ 10 հազար մարդ, իմ անունն էր վանկարկում»,- ասել է Վանեցյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ներկայացրել է հայկական ֆուտբոլը զարգացնելու իր տեսլականը: «Այսօր մենք խնդիր ունենք Հայաստանում զարգացնել մանկապատանեկան և մասսայական ֆուտբոլը՝ այսինքն, ֆուտբոլ խաղան որքան հնարավոր է շատ երեխաներ: Դրա համար պետք են դաշտեր, գնդակներ և ամենակարևորը՝ մարզիչներ: Ես այցելել եմ Ցյուրիխ, որտեղ հանդիպում եմ ունեցել ՖԻՖԱ-ի նախագահի հետ, Դուբլինում վերջերս հանդիպում կայացավ ՈՒԵՖԱ-ի նախագահի հետ, և մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որպեսզի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային որոշակի ֆինանսական աջակցություն ապահովեն, որ մենք կարողանանք փոքր դաշտեր կառուցել: Մեր նպատակն է առաջիկա 5 տարում Հայաստանում շուրջ 700 փոքր դաշտ կառուցել: 2019թ. մենք Վայոց Ձորի մարզում կառուցելու ենք 12 փոքր դաշտ, կառուցելու ենք Եղեգնաձորի մարզադաշտը, կառուցելու ենք ֆուտբոլի դպրոց Մարտունիում, կառուցում ենք ֆուտբոլի դպրոց Սիսիանում, Արմավիրում, Էջմիածնում»,- մանրամասնել է Արթուր Վանեցյանը:

Նա նաև հայտնել է, որ ծանր բանակցությունների արդյունքում հաջողվել է Հայաստան հրավիրել լեգենդար ֆուտբոլային մասնագետի: «Ես նրա անունը հիմա չեմ կարող ասել, հիմա իմ ֆուտբոլային կոլեգաները նստած, շունչները պահած սպասում են՝ կասեմ, թե՞ չեմ ասի: Ես պայմանագրի համաձայն՝ չեմ կարող նրա անունն ասել: Հունվարի 6-ին միայն կկարողանամ նրա անունը հնչեցնել: Նա ֆուտբոլային աշխարհում լեգենդար մարդ է, ով համաձայնվել է գալ, բնակվել Հայաստանում և մարզել մեր մարզիչներին, գրել ֆուտբոլի զարգացման ծրագիր: Այն երկիրը, որտեղ վերջին 20 տարիներին նա աշխատել է, այդ երկիրն այսօր ֆուտբոլային քարտեզում առաջատար դիրք է՝ գրավում: Այդ մարդն ունեցել է 9 աշխարհի չեմպիոն, 6 Եվրոպայի չեմպիոն, այսօրվա ֆուտբոլային աստղերի մեծ մասը եղել են անձամբ իր սաները: Նա միշտ մարզել է երիտասարդական ազգային հավաքականներ: Մենք բերելու ենք մարդ, ով գրելու է մեր ֆուտբոլի զարգացման ծրագիրը և հիմք է դնելու լուրջ ֆուտբոլային հաջողությունների: Չեմ կարող ասել, թե ինչքան ուրախալի է դա ինձ համար, որովհետև ոչ ոք չէր հավատում, որ մենք կարող ենք նրան Հայաստան հրավիրել»,-նշել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:

Վանեցյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնականն է իսպանացի մասնագետ, ով երկար տարիներ եղել է Իսպանիայի ազգային հավաքականի, Մադրիդի «Ռեալ»-ի ֆիզպատրաստության մարզիչը: ՀՖՖ նախագահը նաև շեշտել է, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը օր ու գիշեր աշխատում է, որպեսզի մեր հավաքականն ունենա հաջողություններ: Արթուր Վանեցյանը վստահություն է հայտնել, որ հայկական ֆուտբոլն ունենալու է փայլուն ապագա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում