Merriam-Webster ամերիկյան բառարանի համաձայն՝ 2018-ի բառն է «արդարությունը» (justice): Այս մասին ասվում է պարբերականի կայքում:
Նշվում է, որ այդ բառի որոնողական հարցումների քանակն ավելացել է 74 տոկոսի՝ 2017-ի համեմատ:
«Արդարության հայեցակարգն անցնող տարում մեր շատ քննարկումների կենտրոնում է եղել՝ ռասսայական արդարություն, սոցիալական արդարություն, քրեական արդարադատություն, տնտեսական արդարություն»,-ասվում է մեկնաբանությունում:
Ամենահանրաճանաչ բառերի առաջատար տասնյակում են հայտնվել «նացիոնալիզմ», «պանսեքսուալ» (pansexual), «կողմնորոշիչ» (lodestar) և այլ բառերը:









































