Monday, 13 07 2026
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում

ՀՀ ԶՈՒ վերակազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն՝ Հունաստանում

Հունվարի 27-ին Աթենքի Զինված Ուժերի «Սպայի տան» հանդիսասրահում կազմակերպվել էր ՀՀ ԶՈՒ վերակազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն, որին ներկա էին մոտ 300 հրավիրյալ, այդ թվում` Հունաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, Հունական խորհրդարանի պատգամավորներ, Ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների ներկայացուցիչներ, հունահայ ազգային-քաղաքական և հասարակական-մշակութային կառույցների ներկայացուցիչներ, հայկական, հունական և օտար ԶԼՄ-ների խմբագիրներ ու թղթակիցներ:

Հունաստանի Հետևակի բարձրագույն դպրոցի հայ ունկնդիր սպաները, Ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի կուրսանտները և ՀՄԸՄ արի-արենույշների խմբերը ողջունեցին և զինվորական պատիվներով ընդունեցին հյուրերին, որոնց թվում նաև` Հունաստանի Ազգային Պաշտպանության Գլխավոր Շտաբի պետ, գեներալ Միխայիլ Կոստարակոսին, նրա տեղակալներին, Ռազմածովային ուժերի և Ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբերի պետերին:

Միջոցառումը սկսվել է ազգային հիմներով` ՀՀ ԶՈՒ կուրսանտների և սպաների կատարմամբ: Օրվա խորհրդի` ՀՀ ԶՈՒ կազմավորման, հայ-հունական պատմական դարավոր զինակցության և ներկա երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ ամփոփ ելույթով հանդես է եկել ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը:

Ելույթով հանդես է եկել Ազգային Պաշտպանության ԳՇ պետը, ում ՀՀ դեսպանի կողմից, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի համաձայն, հանձնվեց «Ռազմական համագործակցության համար» մեդալը: Իր ելույթում գեներալ Կոստարակոսը շեշտեց, որ հայ-հունական ռազմական համագործակցությունն անպայման զարգացման ուղիով է ընթանալու` ի շահ երկու եղբայր երկրների ու ժողովուրդների, ընդգծել է, որ պատիվ է Հունաստանում գերազանց պատրաստություն ունեցող հայ կուրսանտների ու սպաների առկայությունը:

Հաջորդաբար ՀՀ ՊՆ ընթերցված հրամանագրի համաձայն` հանդիսավոր պայմաններում կայացել է հայ-հունական ռազմական համագործակցության ոլորտում իրենց անձնական ավանդը ներդրած 5 բարձրաստիճան հույն սպաների, այդ թվում` Միջազգային հարաբերությունների, Ռազմական տեղեկատվության, Հատուկ նշանակության զորքերի և այլ ծառայությունների ղեկավարների պարգևատրումը ՀՀ ԶՈՒ գերատեսչական մեդալով:

Պատվո հուշատախտակներ են հանձնվել 1974թ. Կիպրոսում և 1993թ. ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված հայորդիների հարազատներին:

Միաժամանակ Հունաստանի Ազգային Պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հրամանագրով «Արժանյաց և Պատվո խաչ» շքանշանով պարգևատրվել է ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը` «հայ-հունական ռազմական համագործակցության զարգացման մեջ ներդրած անձնական ավանդի համար»: Շքանշանը հանձնել է գեներալ Կոստարակոսը:

Պարգևատրումներին հաջորդել է պաշտոնական հյուրասիրություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում