Tuesday, 30 04 2024
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը
17:50
Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև
17:44
Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
17:40
Լոնդոնում թրով զինված տղամարդու հարձակումից 5 մարդ է վիրավորվել

Հայաստանի նոր կառավարությունը ավելի ինքնուրույն, վստահ ու ինքնիշխան արտաքին քաղաքականություն կվարի

Այս կիրակի՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավն իր ամենաթեժ փուլում է։ Այս ընտրությունները, իհարկե, առանձնահատուկ են ու աննախադեպ այն իմաստով, որ ապրիլ-մայիսին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից և Սերժ Սարգսյանի ավտորիտար վարչակարգի տապալումից հետո շատ բարենպաստ պայմաններ են ստեղծվել շուրջ 22 տարվա կտրվածքով Հայաստանում ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու և պետական իշխանության լեգիտիմ մարմիններ ձևավորելու համար։ Կարելի է ասել, որ ինչ-որ առումով յուրահատուկ է նաև այս ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը, ցավոք, աչքի է ընկնում նաև բավական տհաճ ու անընդունելի երևույթներով՝ քաղաքական մշակույթին ու քաղաքական, գաղափարական պայքարի սկզբունքներին հակասող։

Տեղեկատվական պատերազմ Փաշինյանի դեմ

Լրատվամիջոցների կողմից, իհարկե, փորձեր արվում են ծրագրային քննարկումներ, բովանդակային բանավեճեր կազմակերպելու համար, բայց, միևնույն է, չափից ավելի շատ են փոխադարձ մեղադրանքները, կոմպրոմատները այս կամ այն քաղաքական ուժի կամ գործչի հասցեին։ Ավելին, ընտրություններին մասնակցող կամ այս գործընթացին այս կամ այն չափով ներգրավված որոշ ուժեր, ըստ էության, տեղեկատվական, քարոզչական պատերազմ են սկսել իրենց քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրեցին աշխարհի գրեթե բոլոր մեղքերի մեջ՝ ներառյալ մեղադրանքը իբր թե Արցախը հանձնելու ծրագիր ունենալու մասին։ Փաշինյանն էլ հայտարարեց, որ գործող կառավարությանը Արցախի դեմ դավադրություն կազմակերպելու մեջ մեղադրողները «վստահ քայլերով շարժվում են դեպի պետական դավաճանություն», և նրանցով պետք է զբաղվեն ԱԱԾ-ն և ռազմական հակահետախուզությունը։ Մենք բազմիցս նշել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը եղել և մնում է ոչ միայն շատ զգայուն, այլև շատ կարևոր, երբեմն էլ՝ վճռորոշ ներքաղաքական գործոն թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում ու այս կամ այն կերպ շահարկվել է թե՛ հայաստանյան իշխանությունների և թե՛ ընդդիմադիրների կողմից, բայց ներկայիս շահարկումները հնարավոր հետևանքների ու վտանգավորության աստիճանի առումով, թերևս, աննախադեպ են։ Սա, իհարկե, քննարկման այլ թեմա է։

Նախկինների ծանր ժառանգությունն ու նոր մարտահրավերները

Բոլոր դեպքերում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ներկայացրել են իրենց ծրագրերը՝ ներառյալ արտաքին քաղաքականության և Արցախյան հիմնախնդրի կարգավորման իրենց տեսլականները, ու քանի որ այս ընտրությունների բացահայտ ֆավորիտը «Իմ քայլը» դաշինքն է, և բոլոր կանխատեսումներով՝ հենց Փաշինյանի գլխավորած ուժն է մեծամասնություն կազմելու նոր խորհրդարանում ու ձևավորելու նոր կառավարություն, թերևս ճիշտ կլինի անդրադառնալ առաջին հերթին այս ուժի ծրագրին և քննարկել այն հարցը, թե որքանո՞վ կփոխվի երկրի արտաքին քաղաքականությունը ընտրություններից հետո։ Դաշինքի ծրագրի «Արտաքին քաղաքականություն» բաժնում ամրագրված է, որ նոր կառավարության «արտաքին քաղաքական առանցքային նպատակն է լինելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անվտանգության ապահովումը, Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը»: Բայց իրականության մեջ նոր կառավարությունը, ով էլ այն գլխավորի, անցնելով արտաքին քաղաքականության ոլորտում հայկական շահերի առաջմղմանը, բախվելու է լուրջ մարտահրավերների, քանի որ երկիրը նախկին ղեկավարներից ժառանգել է բավական անհավասարակշիռ արտաքին ու անվտանգային քաղաքականություն և չափից ավելի մեծ կախվածություն քաղաքական, տնտեսական, ռազմական ոլորտներում Հայաստանի հիմնական գործընկերոջից՝ Ռուսաստանից։

Այդ խնդիրների զգալի մասը վերաբերում է հետխորհրդային տարածաշրջանին և այստեղ Ռուսաստանի առաջնորդությամբ գործող ինտեգրացիոն, տնտեսական, ռազմաքաղաքական կազմակերպություններին, որոնցում Հայաստանը շարունակում է մնալ, թերևս, միայն Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնելու և այս կառույցներին անդամակցող, սակայն մեր ոխերիմ հարևանի հետ եղբայրական հարաբերություններ զարգացնող, շատ հաճախ մեր ազգային շահերի դեմ գործող որոշ ֆորմալ դաշնակիցների նկատմամբ ազդեցության ինչ-որ լծակ ունենալու պատճառով։ Ժողովրդավարական զարգացման ուղին բռնած մեր երկրի՝ «նոր Հայաստանի» նոր ղեկավարությունը դավանում է այնպիսի արժեհամակարգ և իրականացնում է այնպիսի քաղաքական կուրս՝ ներառյալ կոռուպցիայի ու օլիգարխիայի դեմ պայքարը, իրավական պետության կայացմանն ու երկրում օրենքի իշխանության հաստատմանն ուղղված ջանքերը, որը, ըստ էության, Հայաստանին բնական դաշնակից է դարձնում եվրոպական երկրներին, Միացյալ Նահանգներին, ոչ թե ավտորիտար Ռուսաստանին, Բելառուսին կամ Ղազախստանին։ Բայց հաշվի առնելով Հայաստանի բարդ աշխարհագրական ու քաղաքական վիճակը, անվտանգության մարտահրավերներն ու ուղղակի սպառնալիքները, երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը միայն սեփական ուժերով ապահովելու հնարավորությունների բացակայությունը՝ երկրի ղեկավարությունը հասկանալիորեն խուսափում է կտրուկ շրջադարձերից արտաքին քաղաքականության մեջ, և 2-3 տարի Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) դադարեցնելու նախաձեռնությամբ հանդես եկած Փաշինյանը ստիպված է Բրյուսելում հայտարարել, որ «ժողովրդավարությունը մեզ համար արժեքային համակարգ է, ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում»։ Այլ խոսքերով՝ այն, որ Հայաստանում տեղի է ունեցել ժողովրդավարական հեղափոխություն, չի նշանակում, որ Հայաստանը Վրաստանի և Ուկրաինայի պես երես է թեքելու Ռուսաստանից և կողմնորոշվելու է դեպի Արևմուտք։ Այդուհանդերձ, փորձագետները կանխատեսում են, որ որոշ ճշգրտումներ նոր կառավարության արտաքին քաղաքականության մեջ, այնուամենայնիվ, կլինեն, և փոխվելու են ոչ թե ուղղությունները, այլ արտաքին հարաբերությունների որակն ու բովանդակությունը։

Ուժեղ երկիր՝ ակտիվ արտաքին քաղաքականություն

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի կարծիքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը լրջորեն չի փոխվի, որովհետև դա կախված չէ երկրի արտաքին դեմքի անձից, և դրա փոփոխությունն այս իրավիճակում «ինքնասպանություն է»։ Ըստ փորձագետի՝ Հայաստանը ավելի բարդ վիճակում է, քան Վրաստանը և Ուկրաինան, ուստի կտրուկ շրջադարձեր անելը շատ վտանգավոր են։ Կարող են լինել որոշ ճշգրտումներ, որոնք լուրջ ազդեցություն չեն ունենա։

«Հայաստանը պատերազմի և պատերազմական շրջափակման իրական վիճակում է, և Հայաստանի համար սպառնալիք է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան։ Եթե Վրաստանի համար Թուրքիան որոշ չափով պոտենցիալ սպառնալիք է, ապա Հայաստանի համար նա իրական սպառնալիք է, որն ունի մի քանի հարյուրամյակի պատմություն։ Այնպես որ, խնդիրը աշխարհագրության մեջ է։ Դրանից հնարավոր չէ փախչել։ Եվ պետք չէ մոռանալ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Այսինքն՝ Հայաստանի շրջադարձը դեպի ՆԱՏՕ ևս իրական չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Սկակովը։

Ռուսաստանցի փորձագետի խոսքերով՝ որոշ ճշգրտումներ արտաքին քաղաքականության ոլորտում ոչ միայն հնարավոր են, այլ լիովին արդարացված են, որովհետև Հայաստանի նախկին իշխանությունները շատ իներտ է գործել և շատ պասիվ է եղել արտաքին քաղաքականության ոլորտում։

«Կլինի ավելի ինքնուրույն, ավելի վստահ արտաքին քաղաքականություն։ Իսկ այդ ինքնուրույն, վստահ արտաքին քաղաքականությունը կախված ներքին իրադրությունից։ Այսինքն՝ պետք է սկսել Հայաստանի ներսից՝ պայքար կոռուպցիայի դեմ, բյուջեի ավելացում և այլն։ Այդ դեպքում արդեն կարելի է մտածել ավելի ինքնուրույն, ավելի ակտիվ արտաքին քաղաքականության մասին։ Իսկ քանի դեռ չի փոխվել այն իրավիճակը, որը կար Սերժ Սարգսյանի օրոք, փոփոխություն չի լինի, որովհետև արտաքին ու ներքին քաղաքականությունները միանման են․ այն պարզապես գոյություն չունի։ Դա քաղաքականություն չի։ Այսպիսով, այս երկուսն իրար հետ փոխկապակցված են»։

Փոփոխությունն արդեն եղել է

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգայնագետ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն արդեն իսկ փոխվել է, բայց փոփոխությունը կապված է ոչ թե ուղղությունների, այլ գործելաձևի հետ։ Երկրի նոր ղեկավարությունը ավելի պատշաճ, արժանապատիվ և արդյունավետ է գործում երկրի ազգային շահերը պաշտպանելու և ներկայացնելու ուղղությամբ։ Մեզ հետ զրույցում խոսելով թեմայի շուրջ՝ Իգիթյանն այս համատեքստում հիշեցրեց Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ ՀԱՊԿ-ում ստեղծված իրադրության շուրջ հեռակա բանավեճի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն հայտարարությունը, որ «մեր բոլոր միջազգային գործընկերները պետք է արձանագրեն մի բան, որ այլևս Հայաստանի հետ չեն լինելու այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իրենք սովոր են տեսնել»։

«Վերցնենք թեկուզ նախկին Մաքսային միությունը, որն այժմ ԵԱՏՄ-ն է, կամ ՀԱՊԿ-ը։ Այն ժամանակ, երբ նախկին իշխանությունները բացատրում էին մեր անդամակցումը այս կառույցներին, ասում էին, թե չմտնելը շատ վտանգավոր էր Հայաստանի համար, և եթե չմտնեինք՝ մեզ կպատժեին։ Հիմա, երբ արդեն մտած ենք, Հայաստանի իշխանությունները փորձում են ավելի էֆեկտիվ դարձնել մեր անդամակցությունն այդ կառույցներում։ Այստեղից են գալիս որոշ լարվածություններ կամ նույնիսկ կոնֆլիկտներ, որովհետև այդ կառույցներում սովոր էին, որ Հայաստանը լուռ նստած էր, հանգիստ լռում էր, երբ, օրինակ, Ղազախստանի նախագահն ինչ-որ նամակներ էր կարդում Ալիևի կողմից կամ ուրիշ բաներ էր ասում։ Այս լարվածությունը գալիս է նրանից, որ մեր գործընկերները սովոր չէին, որը Հայաստանը կարող է որևէ հարց բարձրացնել այնտեղ։ Ինձ թվում է՝ սա շատ կարևոր է։ Այսինքն՝ Հայաստանն իր վարվելակերպով դարձել է այդ կազմակերպությունների գործունեության ինդիկատոր»,- նշեց Իգիթյանը։

Հայաստանը գերազանցել է սպասելիքները

Դառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ Հովհաննես Իգիթյանն ասաց, որ թվում է, թե այս հարաբերություններում լուրջ փոփոխություն չի եղել, բայց իրականում կա լուրջ առաջընթաց։ 2017 թ․ նոյեմբերին Հայաստանի ու ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ներածականում նշված են ժողովրդավարության սկզբունքներն ու արժեքները, բայց Հայաստանի նախկին իշխանությունը իմիտացիոն քայլեր էր անում այդ սկզբունքները կյանքի կոչելու ուղղությամբ։ Իսկ այսօր ԵՄ անդամ երկրների դեսպանները մասնավոր զրույցների ընթացքում ասում են, որ Հայաստանը նույնիսկ գերազանցել է այն սպասելիքները, որ ուներ ԵՄ-ն։

«Հիմա նոր կառավարությունը ոչ միայն խոսում է, այլև իրականացնում է այդ համաձայնագրի պահանջները։ Այսինքն՝ իմիտացիոն ձևով չի պայքարում կոռուպցիայի դեմ, կազմակերպում ազատ արդար ընտրություններ կամ բարելավում մարդու իրավունքների վիճակը»,- մեկնաբանեց Իգիթյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում