Monday, 13 07 2026
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ
Հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
Իսրայելը Թուրքիային չի կարող չհամարել պոտենցիալ հակառակորդ. F-35-ը նրան կդարձնի ավելի ագրեսիվ
21:50
«Մենք նեղուցը պահպանում էինք ձրի, բայց հիմա գումար կվաստակենք». Թրամփ
Սամվել Կարապետյանը դատարկ հայտարարությունների չեմպիոն է․ մեկ հոդաբաշխ միտք չի հայտնել
21:30
Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել
Անկլավների փոխանակում չի լինելու. Առանց Հայաստանի հնարավոր չէ երկաթուղային ապաշրջափակում
21:09
Մեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն կդասակարգի որպես ազգային անվտանգության համար սպառնալիք. ներքին գործերի նախարար
Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունը անվտանգային միջավայրի օպտիմալացումն է
20:50
Սաուդյան Արաբիան հարվածել է Սանայի օդանավակայանին
Վերացվել է «Կաչոտա» արտադրատեսակի արտադրության կասեցումը
20:30
Իսրայելի գաղտնի գործողությունը՝ Ահմադինեժադի մասնակցությամբ. NYT
Հայաստան կներթափանցեն սառը օդային հոսանքներ. Սուրենյան
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
Զգուշացում․ «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» առաջարկները կեղծ են
19:50
Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին
Պռոշյան համայնքում կասեցվել է հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերության գործունեությունը․ ՇՎՏՄ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
19:10
Բանգկոկի բարերից մեկում խոշոր հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվել
Ծեծել են և փորձել են սպանել «Բգո-ին․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից
Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան
18:50
Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում

ԱՄՆ առաջնահերթությունը Հայաստանում. նոր դեսպան, նոր իրավիճակ, նոր ստատուս-քվո

Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու Լին Թրեյսին Սենատում իր թեկնածության քննարկմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է շարունակել աջակցել Հայաստանի և հայ ժողովրդի ազատության ինքնիշխան ձգտմանը: Դեսպանի նոր թեկնածուն մատնացույց է արել երեք առաջնահերթ ուղղություն, որով Նահանգները ծրագրում է աշխատել նոր Հայաստանի հետ՝ կոռուպցիայի դեմ պայքար, քաղաքացիական հանրության ամրացում և անկախ լրատվամիջոցների աջակցություն: Սկզբունքորեն, ԱՄՆ առաջնահերթությունների մասով առանձնապես նորություն չկա, սակայն այստեղ խնդիրը, անշուշտ, ոչ այնքան առաջնահերթությունների նորությունն է, այլ դրանց նոր բովանդակությունը, նոր հայաստանյան իրողություններին ու իրավիճակին համահունչ: Այս տեսանկյունից, հարցն իհարկե ունենալով աշխարհաքաղաքական հետաքրքիր համատեքստ, ունի նաև ներքին առանձնահատուկ բնույթ: Խոսքն այն մասին է, որ նոր Հայաստանը գործնականում նոր մարտահրավեր է արևմտյան այն գործընկերների համար, որոնք աշխատել են Հայաստանի հետ տարիներ շարունակ՝ նկատի ունենալով մի շարք իրողություններ, կապված նախորդ համակարգի, դրա բնույթի հետ:

Եվ ըստ այդմ, հասկանալիորեն պահպանվող առաջնահերթությունների պարագայում ակնհայտ է դառնում նոր համակարգի ձևավորման փուլում նոր բովանդակության խնդիր: Սկզբունքորեն, եթե նախորդ համակարգի պարագայում ԱՄՆ և մյուս արևմտյան գործընկերները Հայաստանի հետ հարաբերվում էին՝ հաշվի առնելով առկա համակարգն ու ձգտելով այստեղ ապահովել թեկուզ փոքր, դանդաղ, սակայն վերափոխումներ, ապա ներկայիս իրավիճակում կա խնդիր Հայաստանում նոր համակարգի ձևավորմանը մասնակցելու տեսանկյունից: Այսինքն՝ ներկայումս Հայաստանում հին համակարգն ապամոնտաժվում է և պետք է ձևավորվի նորը՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ անգամ քաղաքացիական իմաստով, որովհետև քաղաքացիական հանրությունն էլ որոշակի առանձնահատուկ բնույթով էր նախկին համակարգային իրողությունների պայմաններում: Այս առումով թե՛ ԱՄՆ, թե՛ արևմտյան մյուս գործընկերների, մասնավորապես Եվրոպայի համար Հայաստանում առկա է մի առանցքային հարց՝ նոր գործընկերների, գործակցության նոր շրջանակների անհրաժեշտությունը: Այլապես միարժեք դատապարտված է լինելու գործունեությունը գործընկերային, այսպես ասած, հին ստատուս-քվոյի պայմաններում, ըստ էության բոլոր ոլորտներում:

Բնական է, որ Սենատի քննարկումներում այդ թեմատիկան չէր կարող ունենալ առանցքային ներկայացվածություն, սակայն ակնառու է, որ արդեն հայաստանյան իրականության չափումների հարթության վրա սա առանցքային խնդիր է, որի վերաբերյալ շոշափելի պատասխաններ դեռևս չի ստացվում թե՛ Նահանգներից, թե՛ Եվրամիությունից: Միաժամանակ, իհարկե, գոհացուցիչ է այն, որ կարծես թե ընդունվում է խնդրի առկայությունը, կարևորությունն ու անհրաժեշտությունը: Սակայն հաջորդական քայլերի հարցը դեռևս բաց է, և ամերիկացի ու եվրոպացի դիվանագետների համար Հայաստանի հետ նոր իրականությամբ աշխատանքում սա թիվ մեկ մարտահրավերն է՝ ձևավորել հանրային-քաղաքական նոր ստատուս-քվո, որը համահունչ կլինի հայաստանյան նոր իրավիճակին, Հայաստանում տնտեսա-քաղաքական նոր, արդիական համակարգեր ձևավորելու հրատապ օրակարգին և, իհարկե, Հայաստանի ու այդ համատեքստում էլ ռեգիոնալ ռազմա-քաղաքական անվտանգության հրամայականներին, որում Հայաստանն ունի բացառիկ և առանցքային դեր: Այդ իմաստով, պետք է ավելի քիչ խոսել ռեգիոնալ ստատուս-քվոյի փոփոխության անհրաժեշտության մասին, և ավելի շատ մտածել Հայաստանի ներսում հանրային-քաղաքական ստատուս-քվոն փոխելու և արդիականացնելու մասին, ինչը, այսպես ասած, իշխանական իմաստով հայկական հանրությունն արդեն իրականացրել է, և մնում է ամրապնդել դրա, այսպես ասած, տնտեսական և քաղաքացիական հիմքը:

Խաղաղության ու կայունության գրավականը Հայաստանի ներսում արդիական ստատուս-քվոյի ձևավորումն է, ոչ թե Հայաստանի շուրջ ռազմա-քաղաքական ստատուս-քվոյի փոփոխությունը: Մյուս կողմից հատկանշական է այդ առումով մի բան, որ նոր դեսպանը Սենատի քննարկումներում չի կենտրոնացել արցախյան հարցի, հակամարտության գործընթացի վրա, կամ, համենայնդեպս, դա չի պարունակել լրահոսում հիշատակության արժանի ծավալ: Հանգամանքը հատկանշական է հատկապես վերջին իրողությունների ֆոնին՝ կապված նախկին դեսպան Ռիչարդ Միլսի և նախագահ Թրամփի անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունների հետ: Դրանք Հայաստանում գնահատվեցին իբրև Երևանին Արցախի հարցում զիջումներ պարտադրելու մտադրության արտահայտում, այն դեպքում, երբ դիվանագետների հայտարարության տողատակում այն էր, որ զիջումների մասին մտածելու փոխարեն Հայաստանը պետք է մտածի զարգացման միջոցով դիմադրունակության աճի մասին: Մի բան, որ դիվանագետները բնականաբար չեն կարող ասել ուղիղ տեքստով, սակայն «սադրում» են լավ իմաստով՝ նուրբ տողատակով: Սակայն սրա փոխարեն էլ, հայաստանյան որոշ ուժեր, իսկ գուցե նաև Հայաստանից դուրս տանող ճյուղերով կամ արմատներով, նենգափոխելով իրավիճակը՝ փորձում են այն դարձնել հայ-ամերիկյան հարաբերությանն ուղղված հարված, ԱՄՆ բարեկամական ջանքերը դիտարկելով լոկ Հայաստանից զիջումներ ակնկալելու գերնպատակի ներքո:

Այդ իմաստով նաև շատ կարևոր է, որպեսզի ԱՄՆ պաշտոնյաները Հայաստանի հետ հարաբերության ուղղությամբ աշխատանքում հայկական պետականության զարգացումն ու արդիականացումը չդիտարկեն Արցախի խնդրում ստատուս-քվոյի փոփոխության, այսպես ասած, «ենթակայության» ներքո և Հայաստանի հետ աշխատանքի հեռանկարները, ոչ միայն միջնաժամկետ, այլև երկարաժամկետ, կառուցեն ու պլանավորեն առկա ստատուս-քվոյի պահպանման կանխավարկածի ներքո, որովհետև դա նաև թեկուզ հարաբերական, բայց ռեգիոնալ խաղաղության ու կայունության կանխավարկածն է՝ միակ գործողն ու իրատեսականը տեսանելի հեռանկարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում