Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն Նովոսիբիրսկի գրանցում է ստացել. դերասանի ռուսական անձնագրում արդեն համապատասխան դրոշմ կա: Այս մասին RBC Novosibirsk-ին հաղորդել է դերասանի ներկայացուցիչ, նրա բիզնեսի ընկեր Յուլիա Մոսմանը:
Ըստ նրա, Դեպարդիեն դեկտեմբերի 2-ին ժամանել է Նովոսիբիրսկ: Դերասանը որոշել է Սարանսկի գրանցումը փոխել Նովոսիբիրսկի հետ՝ քաղաքի աշխարհագրական դիրքը ավելի բարենպաստ համարելով: Մոսմանը պարզաբանել է, որ Դեպարդիեյի թիմը Նովոսիբիրսկում սննդի արտադրության և մատակարարման հետ կապված բիզնես է սկսում: Բացի այդ, դերասանը և նրա պրոդյուսեր Առնո Ֆրիլը նախատեսում են «Առաջին ալիքի» հետ համատեղ Նովոսիբիրսկի մասին վավերագրական ֆիլմ նկարահանել:

Ավելի ուշ դերասանը նախատեսում է Ռուսաստանի տարբեր մարզերի և քաղաքների մասին պատմող վավերագրական ֆիլմերի շարք նկարահանել, որը կցուցադրվի Եվրոպայում:
Ժերար Դեպարդիեն ռուսական անձնագիր է ստացել 2013թ.-ն, երբ Ֆրանսիայի իշխանությունները 75%-անոց հարկ սահմանեցին 1 միլիոն եվրոից բարձր եկամուտի համար:
Սեպտեմբերին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին Դեպարդիեի մտադրությունը Թուրքիայի քաղաքացիություն ստանալու մասին:







































