Saturday, 11 07 2026
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26

Հայաստանը երբեք չի մոռանա բրիտանական աջակցությունը երկրաշարժի օրերին. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է բրիտանացի հրշեջ-փրկարար Փոլ Բըրնսին

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է բրիտանացի հրշեջ-փրկարար Փոլ Բըրնսին: Վերջինս առաջին անգամ Հայաստան էր այցելել շուրջ երեսուն տարի առաջ` որպես հրշեջ-փրկարար մասնակցելով 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանն ու որոնողական աշխատանքներին:

Նախագահ Սարգսյանը հետահայաց անդրադարձել է Միացյալ Թագավորության կառավարության ու ժողովրդի կողմից երկրաշարժի օրերին Հայաստանին ցուցաբերված օգնությանը, մասնավորապես նշելով, որ ողբերգական աղետը լայն արձագանք էր ստացել Մեծ Բրիտանիայում:

Հանրապետության նախագահն ասել է. «Մեծ Բրիտանիան մեծ աջակցություն ցուցաբերեց և ուղարկեց փրկարարներ, հրշեջների խմբեր, շտապ օգնության մեքենաներ: Այնտեղ ստեղծված կազմակերպության` «Aid Armenia»-ի հանգանակած գումարներով կառուցվեցին դպրոց, որը կոչվեց լորդ Բայրոնի անունով, ինչպես նաև հիվանդանոց։ Ավելի ուշ տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի պատմական այցը Հայաստան։ Սրանք քայլեր են, որոնք Հայաստանը երբեք չի մոռանա»։

Փոլ Բըրնսը հիշել է իր փրկարար գործընկերների հետ երկրաշարժին հաջորդած օրերին կատարած աշխատանքն ու պատմել տպավորություններն այդ դժվարին օրերից:

Առիթն օգտագործելով` հանրապետության նախագահը ի դեմս Փոլ Բըրնսի, ում ճանաչում է անձամբ, ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել բրիտանական հանրությանն ու ողջ ժողովրդին: «Ես բազմիցս հանդիպել եմ տիկին Թետչերին, երբ նա թողել էր պետական ծառայությունն ու զբաղվում էր իր հիմնադրամի գործերով։ Եվ ամեն անգամ, երբ խոսում էինք այս կամ այն բանի մասին, չկար մի օր կամ քննարկում, որտեղ չհիշեինք նրա այցը Հայաստան։ Միակ բանը, որի համար ափսոսում էինք, այն էր, որ նա Հայաստանում եղավ միայն երկրաշարժից ավերված շրջաններում», -ասել է նախագահ Սարգսյանը։

Շնորհակալական խոսք ուղղելով Փոլ Բըրնսին՝ հանրապետության նախագահն ասել է. «Այն, ինչ դուք արել եք Հայաստանի համար այն դժվարին օրերին, երբեք չի մոռացվի»։

Ի հիշատակ երախտիքի և այդ օրվա հանդիպման` նախագահ Սարգսյանը Փոլ Բըրնսին է նվիրել հայկական հուշադրամ` հայկական գորգագործության թեմայով:

«Սա նաև կլինի հիշեցում, որ հայկական հիանալի մշակույթն անմահ է՝ անկախ մեր ապրած բոլոր՝ մարդածին կամ բնածին ողբերգություններից, ինչպիսիք էին Ցեղասպանությունն ու երկրաշարժը», – ասել է նախագահ Արմեն Սարգսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում