Monday, 20 07 2026
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով

Քարոզարշավ՝ օր հինգերորդ․ Քոչարյանի պատճառով Փաշինյանը «հիշեց» Սորոսին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանական ընտրությունների մասնակից չէ, սակայն նրա գործոնն անուղղակիորեն ներկա է գործընթացում։ Հենց սրան է ձգտում Մոսկվան՝ տարբեր ինֆորմացիոն առիթներով հասնել քաղաքական մի համատեքստի ձևավորմանը, որտեղ Ռոբերտ Քոչարյանի միջոցով վերահսկելի կդարձնի Հայաստանի գործող իշխանության վարքագիծը։ Իհարկե, սրան զուգահեռ՝ ռուսաստանյան հայտնի շրջանակները փորձում են խորհրդարանի, այսպես կոչված, ընդդիմադիր սեգմենտը լրացնել նախկին համակարգի ուժերով։

Արդեն այն փաստը, որ այսօր Երևանում տեղի էր ունենալու Կոնստանտին Զատուլինի հիմնադրած «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստը, որը, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի համար քաղաքական ինքնադրսևորման նոր հարթակ է, որոշակի ինտրիգ էր հաղորդում օրվա իրադարձություններին։

Ակնհայտ է, որ Պուտինի մերձավոր Զատուլինի նախաձեռնության օրը պատահական ընտրված չէր։ Մի կողմից՝ Ռոբերտ Քոչարյանին օդի ու ջրի պես աջակցություն է պետք, երբ նա գտնվում է կալանավորումից հինգ րոպե պակաս ռեժիմում, մյուս կողմից՝ տպավորություն է ստեղծվում, որ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀԿ-ն են Հայաստանում հայ-ռուսական ջերմ հարաբերութունների հիմնական շահառուները, իսկ գործող իշխանություններն ամեն բան անում են դրանք փչացնելու համար։

Տողատակերով հենց դա էր «Լազարևյան ակումբում» Քոչարյանի ունեցած ելույթի հիմնական մեխը։

Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգատարության կարիք ունեն. ասել է երկրորդ նախագահը՝ տպավորություն ստեղծելով, թե դրանք, այսպես ասած, վտանգված են գործող իշխանության քաղաքականության հետևանքով։

«Հայաստանի ու հայության համար ավանդական աշխարհաքաղաքական առաջնահերթությունները փոխելու ուղիղ կամ անուղղակի կոչերը, անգամ կյանքի չկոչվելով, նշանակալի վտանգ են պարունակում: Սոցիալական կայքերն ու համացանցն այսօր մեծ հնարավորություն են տալիս ուղղորդելու հասարակական կարծիքը, հնարավորություն են տալիս ներդնել անվստահության էլեմենտներ մեր հասարակություններում միմյանց նկատմամբ, որն անխուսափելիորեն կհանգեցնի մեր տարիներ ձգվող կապերի էրոզիային»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ միտումնավոր անտեսելով այն ակնհայտ իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանն անընդհատ կրկնում է, թե հեղափոխությունը չի փոխել Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը։ Ավելորդ է ասել, որ Հայաստանում ոչ միայն իշխանությունը, այլ նաև եվրոպական մոդելի պետություն կառուցելուն հետամուտ ընդդիմությունը երբեք օրակարգային չեն դարձրել արտաքին քաղաքականության վեկտորը փոխելու հարցը։

«Ընկերությունը դադարում է այն ժամանակ, երբ կասկածներ են առաջանում ընկերների մտադրության անկեղծության վերաբերյալ, և երբ կողմերից մեկը ձգտում է ստանալ ավելին, քան պատրաստ է ինքը տալ: Դժվար է ընկերություն անել միշտ խնդրողի, պնդաճակատի, բողոքողի հետ, նման հարաբերություններն անխուսափելիորեն փոխակերպվում են վասալային հարաբերությունների: Սա արդար է ոչ միայն անձնային, այլև միջկառավարական հարաբերությունների դեպքում»,- ասել է Ռոբերտ Քոչարյանն՝ ակնհայտորեն ակնարկելով Նիկոլ Փաշինյանի իշխանության «ձախողումները»:

Զավեշտն այն է, որ վասալային հարաբերությունների մասին բարձրաձայնում է մի մարդ, որը Հայաստանում ռուսական վասալության հիմնադիրն է։

Թերևս Նիկոլ Փաշինյանի սխալներից մեկն այն է, որ նա իր ընտրարշավը կառուցում է ոչ թե սեփական ծրագրերի մատուցման հենքով, այլ հաճախ անդրադառնում է նախկին համակարգի ներկայացուցիչներից եկող քննադատություններին՝ լեգիտիմացնելով վերջիններիս ներկայությունը քաղաքական համակարգում, նույն տրամաբանությամբ նաև ապագա խորհրդարանում։

Մոտավորապես հենց այսպիսի տրամաբանությամբ երկբևեռ համակարգ են մտադիր ձևավորել ռուսները՝ Հայաստանի քաղաքական կյանքի նկատմամբ համապարփակ վերահսկողություն սահմանելու նպատակով։

Օրինակ՝ ներքին լսարանում բացարձակապես կարիք չկա անդրադառնալու թավշյա հեղափոխության էությանը, որովհետև դրան մասնակցել է ամբողջ ժողովուրդը, ու բոլորը քաջատեղյակ են, որ այն ունի բացառապես հայաստանյան հիմք։ Եթե, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ հեղափոխությունը չունի արտաքին քաղաքական ենթատեքստ, ապա ակնհայտորեն դա անում է արտաքին լսարանի համար։

Նախկին համակարգի ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանին մեղադրում են հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու մեջ, վարչապետը հարկադրված անդրադառնում է այդ հարցին՝ ավելի ու ավելի մեծ հավատարմություն հայտնելով Մոսկվային։ Ռուսաստանի իշխանությունը շարունակում է հոգածության տակ պահել Ռոբերտ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանը հեգնում է Մոսկվայի հիմնական թշնամիներից մեկին՝ Սորոսին։

«Ասում են՝ սա Սորոսի կազմակերպած հերթական հեղափոխությունն էր, տո Սորոսն այնքան հաց ու պանիր պետք է ուտի, որ կարողանա անի այն, ինչը մենք արեցինք: Մեզ համար սա եղել է ազգային արժանապատվության խնդիր: Մենք թույլ չենք տա, որ որևէ օտար ուժ մտնի և ՀՀ-ում հարցեր որոշի»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանն այսօր Եղվարդում տեղի ունեցած հանրահավաքում:

Այս թեմային անդրադառնում ենք հատկապես այս խորագրի ներքո՝ ցույց տալու համար, որ անգամ թավշյա հեղափոխությունից հետո ռուսական գործոնը Հայաստանի քաղաքական կյանքում ունի էական նշանակություն՝ ազդելով նույնիսկ այն քաղաքական ուժի լիդերի հռետորաբանության վրա, որի հաղթանակը երաշխավորված է ու պայմանավորված է բացառապես Հայաստանի հասարակության անվերապահ աջակցությամբ։

«Լազարևյան ակումբի» այսօրվա նիստն ու խորհրդարանական ընտրություններն իրար հետ ուղղակի կապ չունեն, սակայն ռուսական այս միջոցառումը քարոզարշավի օրակարգի վրա ազդելու է ավելի շատ, քան զուտ հայաստանյան ցանկացած իրադարձություն։ Պատճառները պետք է փնտրել մեր քաղաքական համակարգի որակի, ինչպես նաև այն հանգամանքի մեջ, որ քարոզարշավը վերածվել է հեղափոխության թիմի ու հին համակարգի հակադրության, իսկ Մոսկվան խրախուսում է այդ կոնֆիգուրացիան՝ տարբեր միջոցներով, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա ելույթը կազմակերպելով։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում