Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը G20 գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Արգենտինա է ուղևորվել իսպանական ավիաուղիներով, հաղորդում է TASS-ը:
Մադրիդից նա ուղևորվել է Բուենոս Այրես Մոսկվայի ժամանակով 11.00-ին:
«Այո, մենք ելնում ենք նրանից, որ նա շարունակել է թռիչքը: Նա Արգենտինա կժամանի երեկոյան, ինչը նշանակում է, որ այդ օրը պլանավորված միջոցառումներին և հանդիպումներին չի հասցնի մասնակցել»,- հաղորդել է Գերմանիայի նախարարների կաբինետը:
Նշվում է, որ Մերկելը թռչում է մասնավոր կարգով՝ որպես սովորական ուղևոր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերկելի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Քյոլնում:








































