«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան դեռևս լիարժեք չի ապաքինվել վնասվածքից, որը ստացել էր Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ հունվարի 11-ին տեղի ունեցած մրցավեճում, հաղորդում է El Mundo Deportivo-ն:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն արդեն պատրաստ է վերադառնալ խաղադաշտ, բայց ծանրաբեռնված մարզումների ընթացքում նա կրկին սկսել է ցավեր զգալ: Այդպիսով, խաղացողը բաց կթողնի Լա Լիգայի 21-րդ տուրի «Մալագա»-ի դեմ հանդիպումը, որը կկայանա կիրակի օրը` հունվարի 26-ին:
Ինյեստան Պրիմերայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 19 խաղի` դառնալով 1 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:









































