Friday, 17 07 2026
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննություն ավարտվել է
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
Աշոտ Հարությունյանի քանդակները՝ Մանուշյանի անվան պուրակում
16:10
Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին
Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15:50
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ
15:30
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար
15:10
Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել Թրամփի պնդումներն ԱՄՆ ընտրություններին Պեկինի միջամտության մասին
Ադրբեջանում «քրդական» իշխանություն է
Ռոսսելխոզնադզորը կասեցնում է Իրանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելով հայկական ծագման մեջ
Ջրանցքը մեկ քաղաքացի է ընկել. ՆԳՆ ՓԾ

«Մենք գնում ենք խորհրդարան տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար, բայց չեմ տխրի, եթե չլինեմ ԱԺ-ում»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, այս ընտրություններին ԲՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)։

Պարոն Հակոբյան, ամեն դեպքում որոշում կայացրեցիք առաջադրվել։ Դուք մեկ անգամ արդեն պատգամավոր եղել եք, նախորդ ընտրություններին էլ ընտրվեցիք, բայց ԱԺ չտարան ձեզ, հիմա ինչո՞ւ եք ուզում գնալ խորհրդարան։

– Առաջին հերթին, որ ուզում եմ գնալ խորհրդարան, պատճառն այն է, որ մենք մեր թիմով ցանկանում ենք կատարել տնտեսական հեղափոխություն։ Պարոն Փաշինյանը կատարեց հեղափոխություն, իսկ մենք ցանկանում ենք տնտեսական հեղափոխություն կատարել, որովհետև դրա մասնագետները մենք ենք, մենք ենք աշխատել, մենք գիտենք՝ ինչ խնդիրներ կան, այդ խնդիրների ազդեցությունը տարիներ շարունակ մենք ենք զգացել մեր վրա ու այդ խնդիրների լուծման մասնագետները մենք ենք։ Հիմա մեզ պետք է, որ մենք կարողանանք այնպիսի օրենսդրական նախաձեռնություններով հանդես գանք, այնպիսի վերահսկողություն իրականացնենք, որ կարողանանք տնտեսությանը զարկ տալ, զարգացնենք տնտեսությունը։ Մեծ ծրագրեր ունենք գյուղատնտեսության հետ կապված, ոռոգման համակարգերի արդիականացման հետ կապված։ Ոռոգումը մեծ բեռ է ժողովրդի վրա ու մենք այդ բեռը պետք է թեթևացնենք։ Մենք ծրագիր ունենք մշակած, որտեղ ցույց ենք տալիս, թե ինչպես կարող ենք ջուրը դարձնել կես գին՝ 5 դրամ։ Դրա համար մենք պետք է փորձենք ամեն ինչ անել, աշխատել կառավարության հետ, որ մեր ծրագրերը կյանքի կոչվեն։ Այլ խնդիրներ էլ կան, որոնք մեր ծրագրերում արտացոլված են։

Դուք շեշտադրում եք տնտեսական ոլորտը, ցանկանում եք տնտեսական հեղափոխություն անել, քանի որ կարծում եք, որ ներկայիս կառավարության մոտ չի՞ ստացվում տնտեսական քաղաքականություն իրականացնելը։ Խնդիրնե՞ր եք տեսնում այս մասով։

– Խնդիրներ չկան, պարզապես եթե դուք ուսումնասիրեք ցուցակները, ապա կտեսնեք, որ ցուցակներում ընդգրկված մեր թիմակիցների կյանքի հիմնական մասն անց է կացվել հիմնականում տնտեսության մեջ և մեր կյանքի այդ փորձը, գիտելիքները ցանկանում ենք բերել խորհրդարան և օրենսդրական նախաձեռնություններով օգուտ տանք տնտեսությանը և մեր գյուղացուն։ Կարողանանք այնպես անել, օրենքները այնպես համապատասխանեցնել, որ օտարերկրյա ներդրողները գան Հայաստան, շահավետ պայմաններ ստեղծենք, որ ներդրումները մեր երկրում կատարեն։ Իսկ հիմա այդ մասով օրենսդրական մի շարք խնդիրներ կան։ Հարկային ու Մաքսային օրենսգրքերը պետք է փոխենք, ներդրողներին հարկային արտոնություններ տանք։

Պարոն Հակոբյան, այս ընտրություններն էլ են ռեյտինգային համակարգով։ Նույն կուսակցությունից առաջադրվելու են մի քանի թեկնածու։ Դա ձեզ կօգնի՞, թե՞ խնդիր եք տեսնում անգամ նույն թիմի մեջ տեղի ունեցող մրցակցության մեջ։ Ինչպե՞ս եք պատկերացնում մրցապայքարը։

– Շատ լավ է, որ մենք քաղաքական գաղափարակից մրցակիցներ ունենք։ Այստեղ ոչ թե անձերն են մրցում, այլ գաղափարներն են մրցելու։ Իսկ ժողովուրդը այդ գաղափարների մրցապայքարում տալու է իր գնահատականը, թե որ գաղափարն է իր համար ավելի նախընտրելի և ում է ուզում տեսնել խորհրդարանում։ Շատ կարևոր է, որ գաղափարապես մրցում են 100-150 թեկնածու, և ընտրողը կաշկանդված չէ ընտրություն կատարել 1-2 թեկնածուի միջև։ Սա շատ դրական է։

Այն ընտրատարածքում, որտեղ դուք եք առաջադրվել, բավական մեծ շանսեր ունեցող թեկնածուներ կան նաև այլ ուժերի կողմից։ Ձեր շանսերը ինչպե՞ս եք գնահատում։

– Գիտեք, նշանակություն չունի՝ ես կլինեմ խորհրդարանում, թե ոչ։ Ամենակարևորը, որ իմ գաղափարները կյանքի կոչվեն։ Ես այնքան էլ չեմ տխրի, որ չգնամ խորհրդարան, բայց տեսնեմ, որ իմ ընկերները կյանքի են կոչում իմ գաղափարները, որոնք, ես կարծում եմ, որ անպայման պետք է իրականացվեն։ Կարևորը, որ ես ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդ եմ և կարող եմ քաղաքականությամբ զբաղվել և՛ խորհրդարանում, և՛ խորհրդարանից դուրս։ Ինձ համար տարբերություն չկա։ Իմ վերջին տարիների ակտիվությունը հենց դա է վկայում, որ ես կարող եմ ԱԺ-ում չլինելով՝ զբաղվել քաղաքականությամբ։

Իշխանությունը մաքուր, արդար, թափանցիկ ընտրություններ է խոստանում։ Ձեր կարծիքով՝ հնարավոր կլինի՞ ապահովել նման ընտրություն և քարոզարշավ։

– Քարոզարշավի համար շատ կարճ ժամանակ է հատկացված, որի ժամանակ դժվար կլինի ամբողջ ծրագիրը հասանելի դարձնել ընտրողին։

– Բայց նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ ընտրողին այնքան էլ չի հետաքրքրում թեկնածուների, քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը։

– Իհարկե, հետաքրքիր են ծրագրերը։ Եթե նախկին ընտրությունների հետ համեմատենք, ապա այն ժամանակ մեր հանդիպումները ընտրողների հետ տևում էին 10-15 րոպե, իսկ հիմա այնքան հարց են տալիս, որ զգացվում է, որ մարդիկ հետաքրքրված են ներկայացված ծրագրով։

Առանց ընտրակաշառքի, ընտրակեղծիքների կարո՞ղ են իրենց ընդդիմադիր համարող ուժերը հայտնվեն խորհրդարանում։

– Ես չգիտեմ՝ որքան շանս ունի, բայց 2007 թվականից հետո առաջին անգամ եմ գնում ընտրությունների, երբ պետական ապարատը, մարզպետարանները, քաղաքապետարանները, գեներալ կոչվածները ինձ ու իմ ընտրողին չեն խանգարում։ Ես գնում եմ մաքուր ընտրության, այլևս ոչ ոք չի կարող մեզ համար խնդիրներ ստեղծել, ինձ ձերբակալել, կողմնակիցներիս ահաբեկել։ Հիմա ընտրությունների ենք գնում օրենքով, սահմանված կարգով ու արդար ընտրություններ են լինելու, որի ժամանակ պարզ կլինի իմ հնարավորությունները ու թե որքան են եղել դրանք նախկինում, բայց ստվերվել են վարչական լծակների ու այլ մեթոդներով։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում