Գինու արտադրությունը Ֆրանսիայում վերջին տարիների ընթացքում կրճատվել է 3 միլիարդ շշով: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը: Ֆրանսիան, որն աշխարհում առաջատար է գինու արտադրության ծավալներով և որակով, հետզհետե կորցնում է առաջատարի դիրքերը այդ խմիչքի նկատմամբ: Վերջին երկու սերունդները կրճատել են գինու արտադրությունը երկու անգամ՝ մինչև 4 միլիարդ շիշ:
Այսպիսի արդյունքները վկայում են, որ Ֆրանսիայում հետզհետե գինու սպառման կուլտուրան մահանում է, քանի որ երիտասարդ ֆրանսիացիները նախընտրում են այլ խմիչքներ, օրինակ՝ կոկտեյլներ: ESC Pau կենտրոնի անցկացրած հետազոտությունները վկայում են, որ ֆրանսիացիների միայն 16%-ն է պարբերաբար գինի օգտագործում: Ընդ որում, եթե առաջ գինի խմում էին ճաշի ժամանակ, ապա հիմա հիմնականում պատվիրում են բարերում և գիշերային ակումբներում:
Ի դեպ, եթե գինիների արտադրությունը նվազում է, ապա շամպայնների նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է, աճում է նաև արտադրությունը: