Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Չի կարող երեկվա թալանչին լինել ընդդիմադիր․ ՀՀԿ-ի ընդդիմություն լինելը ՔՊ-ի համար ցավալի կլինի

«Փորձել ենք համադրել երկու սկզբունք՝ ներառականության սկզբունքը, այսինքն՝ մենք փորձել ենք ներգրավել տարբեր ոլորտների առավել շատ մասնագետների, և համաձայնության սկզբունքը, այսինքն՝ հնարավոր է, օրինակ, ստեղծել ցուցակ, որտեղ ֆանտաստիկ տաղանդավոր մարդիկ են, բայց ինքնին դա բավարար չէ, որպեսզի ցուցակը լավը լինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, փոխարտգործնախարարի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանը՝ ներկայացնելով այն սկզբունքները, որոնցով առաջնորդվել է դաշինքը ընտրական ցուցակը կազմելիս:

Նրա խոսքով՝ քաղաքական ուժի կազմակերպած խմբակցության նպատակներից մեկը կանխատեսելի լինելն է և տարբեր հարցերի շուրջ հստակ մոտեցում ունենալը, ուստի պետք են միմյանց հետ համատեղելի մարդիկ:

Ռուբեն Ռուբինյանը չի կարծում, որ ՔՊ-ի և ՀՀՇ-ի համեմատությունը տեղին է. «ՀՀՇ-ն որպես կուսակցություն կազմավորվեց Հայոց համազգային շարժման հիմքի վրա, իսկ մինչև անկախությունը Հայաստանում ըստ էության չկար քաղաքական դաշտ: Ուստի բնական էր, որ հետագայում տարբեր մարդիկ կամ մարդկանց խմբեր կարող էին հակասություններ ունենալ միմյանց հետ: Այսօր մենք ունենք շատ թե քիչ ձևավորված կուսակցություններ, քաղաքական փորձ ունեցող մարդիկ՝ դրական կամ բացասական: Եվ անհամեմատելի է քաղաքական դաշտի կայացվածության մակարդակը»:

Մեր զրուցակիցը նշեց, որ իրենց համար ամենակարևորը հանրության համար կանխատեսելի լինելն է:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում