Նոյեմբերի 16-ին Ստամբուլում և Թուրքիայի մի քանի այլ քաղաքներում իրավապահները հատուկ գործողություններ են իրականացրել, որոնց շրջանակում տասնյակ գիտնականների և մշակույթի գործիչների են ձերբակալել, հաղորդում է Deutsche Welle-ն:
Բոլոր ձերբակալվածները կապ ունեն Anadolu Kültür կազմակերպության հետ, որի նախագահ Օսման Քավալըին անցած տարի են կալանավորել: Բերման ենթարկվածների թվում են Քավալըի տեղակալը, կազմակերպության խորհրդի անդամը և տնօրենը:
Բացի այդ, ոստիկանները համալսարանների մի քանի դասախոսների են ձերբակալել: Ընդհանուր առմամբ, 20 մարդու ձերբակալման թույլտվություն է տրվել, որոնցից դեռևս 12-ն է բերման ենթարկվել:








































