Monday, 20 07 2026
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին

Ի՞նչը կարող է լեգիտիմացնել ռուսական վասալությունը․ «Ծռության» այլընտրանքի հետևանքները

«Սասնա ծռերը» պետք են ոչ միայն նրա համար, որ ազնիվ են, պայքարող են, ինտելեկտ ունեն, էնտեղ լավ խումբ ունեն ինտելեկտուալ, ոչ միայն դրա համար, այլ որ Ռուսաստանը իմանա՝ կա ավելի խիստ դիրքորոշում Ռուսաստանի նկատմամբ. քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ով միացել է Ժիրայր Սեֆիլյանի թիմին ու նրա հետ է մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին, հենց այսպես է մոտիվացրել ապագա խորհրդարանում «Սասանա ծռերի» անհարժեշտությունը։

Այնպիսի տպավորություն է, որ խորհրդարանական այս ընտրություններում գործող բոլոր քաղաքական ուժերն ունեն համարժեք քաղաքական ուղերձների խնդիր։

Նախ՝ զուտ մտածողության առումով, սխալ է խորհրդարանական առաջիկա ընտրությունները կամ առհասարակ՝ Հայաստանի ներքաղաքական զարգացումները նման ուղղակի կապի մեջ դնել արտաքին գործոնների կամ երրորդ երկրի հետ։ Հայաստանի հասարակությունն առաջին հերթին, պետք է կապիտալիզացնի հեղափոխության արժեքները՝ ձևավորելով իր քաղաքական ու հանրային տրամադրություններն արտացոլող խորհրդարան։ Այդ դեպքում՝ արտաքին ու ներքին քաղաքականությունը շատ ավելի լեգիտիմացված կդառնա՝ այլ պետությունների ստիպելով հաշվի նստել Հայաստանի հասարակության կարծիքի հետ։

Սակայն խնդիրն ունի նաև բովանդակային բաղադրիչ։ Իրապես «Սասնա ծռեր» կուսակցությունը հանդես է գալիս ապագաղութացման կարգախոսներով, ու դա արտացոլված է նաև նրա հրապարակային հայտարարություններում, ծրագրերում։ Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ «ծռերի» պարագայում գործ ունենք շեշտադրումների հետ, որոնք ապագաղութացման պահանջը ստորադասում են չարդարացված ազգային մաքսիմալիզմին, հայդատականությանը։ Այլ խոսքով՝ տվյալ դեպքում, ապագաղութացման պահանջը զուգակցվում է այնպիսի համատեքստում, որը մարգինալացնում է «ծռերի» պահանջը։

Օրինակ՝ ո՞վ լրջությամբ կընդունի Ժիրայր Սեֆիլյանի թիմի ապագաղութացման պահանջը, եթե այն զուգակցվում է Կուր- Արաքսյան հանրապետության ձևավորման անիրական, քաղաքականության հետ չառերեսվող նպատակի հետ։ Բնականաբար, մեկնաբանվելու է, որ Ռուսաստանի կամ նրա քաղաքականության նկատմամբ վերապահումներ ունի մի ուժ, որը կասկածի տակ է դնում տարածաշրջանում խաղաղ գոյակցության, համագործակցության, անվտանգության միասնական համակարգի անհրաժեշտությունը։

Սակայն ավելի սկզբունքային կարևորություն ունի «Սասնա ծռերի» հետագիծը։ Նույնիսկ կուսակցության անվանումն ասոցացվում է ՊՊԾ գնդի արյունալի իրադարձությունների հետ, որոնք գերազանցապես ասոցացվում են բռնության, քաղաքական արմատականության, ահաբեկչության հետ ու ստվերում են այն օրակարգը, որն առաջ է քաշում թիմը, որը քաղաքականության մեջ, մեղմ ասած, չի բացառում բռնությունը։

Կասկածից վեր է, որ նման այլընտրանքը խիստ վտանգավոր է Հայաստանի համար. պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի թիմը անընդհատ խաղարկում էր «ծռերի» գործոնը՝ սեփական իշխանության քաղաքական լեգիտիմությունը հիմնավորելու համար։

Հիմա, եթե արմատական կարգախոսներով հանդես եկող «Սասնա ծռեր» կուսակցությունն է առաջ քաշում ապագաղութացման պահանջ, ապա Ռուսաստանը հանգիստ կարող է խաղարկել այդ հանգամանքը, անգամ լեգիտիմացնել ռուսական վասալության ռեժիմը՝ պնդելով, թե հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա բնույթը վիճարկում է հանրային մագիստրալ տրամադրությունների լուսանցքում հայտնված, ահաբեկչությունն ու բռնությունը խրախուսող մի փոքր խմբակ։ Առավել ևս, «ծռերի» նույնիսկ ապագաղութացման պահանջը ոչ թե քաղաքական ուղերձ է, այլ՝ զգայական ձևակերպումների համախումբ։

Հայաստանի քաղաքական համակարգն, անշուշտ, պետք է նպաստի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային, սակայն դրա համար անհրաժեշտ է Հայաստանում ձևավորել իրապես դեմոկրատական այլընտրանք, որի պատկերացրած ապագաղութացումը ոչ թե հայկական պահանջատիրության դրսևորում է, այլ՝ Հայաստանի զարգացման, քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվելու անհրաժեշտություն։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում