«Ժնև-2» համաժողովում սիրիական հակամարտությանը վերջ դնելու շանսերը առանց Իրանի մասնակցության փոքր են: Այս մասին իրանական հեռուստատեսությամբ հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Աբաս Արաղչին՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Բոլորը գիտեն, որ առանց Իրանի Սիրիայում իսկական խաղաղության հասնելու շանսերը այնքան էլ մեծ չեն»,- Իրանի մասնակցության վերաբերյալ ՄԱԿ-ի հրավերի հետկանչը մեկնաբանել է Արաղչին:












































