Friday, 31 05 2024
11:00
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Հանրապետության հրապարակը հունիսի 1-ին, ժամը 18:00-24:00-ն ամբողջությամբ փակ կլինի ավտոտրանսպորտի համար
Շուրջ 4․5մլն դրամի առերևույթ հափշտակության դեպք՝ «Հանրապետական անձավաբուժական կենտրոն»-ում
Քանին վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ օգնելու Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժածներին
10:35
«CYBERGEN». Հայաստանում կայացել է կիբեռանվտանգության կոնֆերանս
10:30
Կարեն Վարդանյանը Այրվածքաբանության ազգային կենտրոնին նվիրել է 118 մլն դրամի բուժսարքավորումներ
10:15
Ազնավուր և Լեգրան երևանյան բեմին․ բալետային երեկոյի հովանվոր՝ Ֆասթ Բանկ
10:01
Հայէկոնոմբանկի Visa Business քարտապանների համար ակցիայի ավարտին մնաց 2 շաբաթ
«Բրածեծի կանխավարկա՞ծ»
Մահացել է նկարիչ Էդվարդ Վարդանյանը
Հիասթափություն է սպասվում, նրանց հայտարարած նպատակներից որևէ մեկը չի իրականացել
Սպասվում է կարճատև անձրև
Կոտրվելու ենթակա խաղալիքներ են, բայց փորձում են կոտրել մեր գլխին. ոչինչ չի ստացվի
«Փյունիկը» միջազգային խաղերը կխաղա Թբիլիսիում. «Ժողովուրդ»
2 Անահիտ, 2 տարբեր վերաբերմունք. Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարումը մազից է կախված. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իրավապահ համակարգը ծածուկ համակրում է Բագրատ Սրբազանին. «Հրապարակ»
Փարաքարը նոր համայնքապետ կունենա․ կառաջադրվի «Ապրելու երկրից» Վալոդյա Գրիգորյանի թեկնածությունը. «Ժողովուրդ»
Արցախցիներին երկրորդ սորտի մարդ են դիտարկում. «Հրապարակ»
ՔՊ-ն ամբողջովին մտել է Բագրատ Սրբազանի թելադրած օրակարգի մեջ. «Հրապարակ»
Ռուսաստանն ու Հայաստանն ազատվում են ավելորդ ակնկալիքներից
Դատարանը ծանուցում կուղարկի Հրանտ Մարգարյանին և Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին. «Ժողովուրդ»
1 տոննա կոկաինի գործով կալանավորվածները ազատ են արձակվել․ նրանք Միհրանի ընկերության աշխատակիցներ են. «Ժողովուրդ»
Մարվել են Շառլ Ազնավուրին նվիրված գեղաթերթիկ ու նամականիշը
00:45
Բայդենը գաղտնի թույլատրել է Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին
Հայաստանում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ռուսական ալիքի վտարումը կարճ տևեց
Ընդդիմադիր շարժումն արագորեն անլրջանում է
Ոստիկանների հետ բանակցության ժամանակ կրակոց է արձակել
Վաղը գնալու ենք հաստատություններից մեկը, բայց չեմ ասի՝ որը. սյուրպրիզ է. Գալստանյան

28-ամյա երիտասարդին կալանավորել են՝ բռնաբարության փորձ կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են բռնաբարության փորձի դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի` 28-ամյա բնակչին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ, 2018թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14:20-ին, Շիրակի մարզի՝ 1990 թվականին ծնված բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 8:30-ի սահմաններում, բնակարան է մտել մի երիտասարդ, ձեռքերով փակել իր բերանը, գլուխը հարվածել պատին, որից հետո իրեն տարել է ննջարան և փորձել բռնաբարել:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով: Երիտասարդ կինը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ: Կատարվել է դեպքի վայրի զննություն:

Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Շիրակի մարզի բնակիչ է՝ ծնված 1990 թվականին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվել է անձի ճանաչում և առերես հարցաքննություն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 28 ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 28-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում