Friday, 31 05 2024
17:59
Ուկրաինան Հյուսիսային Եվրոպայի երկրների հետ ստորագրել է անվտանգության շուրջ երկկողմ համաձայնագրեր
Ադրբեջանի ՊՆ նախարարն ու ԳՇ պետը հանդիպել են Թուրքիայի ՊՆ հետախուզության պետին
17:56
Ուկրաինան և Շվեդիան անվտանգության համաձայնագիր են ստորագրել
17:54
775 դատապարտյալ է միացել Ուկրաինայի ԶՈւ-ին
17:53
Բելառուսն ու Հունգարիան կհամագործակցեն ատոմային ոլորտում
ՄՊՀ ներկայացուցիչները մասնակցել են ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին
17:49
Հութիները ԱՄՆ-ին և Բրիտանիային սպառնացել են «անհապաղ և ուղղակի» պատասխան տալ 16 զոհի պատճառ դարձած գնդակոծումներին
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանին
12 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Արգիշտի Քյարամյանն այցելել է Սյունիքի մարզ
Մեհրաբյան Online
Բարձրացվեցին խնդիրներ՝ «Դպրոցական ավագանու» նիստում. ավագանու անդամի դերում աշակերտներն են
Ո’չ, չեմ տեսնում մեր իշխանության վերջը, ես անհանգստացածի տեսք ունե՞մ. Ծովինար Վարդանյան
Ինչ է նշանակում սառեցնել՝ ես կարո՞ղ եմ մանդատս սառեցնել, ուրիշ բանով զբաղվել. Ծովինար Վարդանյան
Այն, ինչը վաճառվում է, պետք է հարկվի. ՊԵԿ նախագահը` Եկեղեցուն հարկելու մասին
Գալստանյանի և իր աջակիցների ակցիան՝ ԱԳՆ շենքի դիմաց․ կադրեր վերևից
17:10
Չինաստանը հրաժարվել է մասնակցել Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված խորհրդաժողովին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Մահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետը դուրս է գրվել հիվանդանոցից
16:40
Հոդեյդայում ռադիոկայանի շենքին հասցված հարվածի հետևանքով կա 14 զոհ․ ԶԼՄ-ներ
Նախկին վարչապետը՝ ՌԻԱ-Նովոստիից
16:24
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ցանկանում է տարեկան 40 մլրդ եվրո հատկացնել Կիևին
Գալստանյանը հավատարմության երդում է տվել Մեծ Բրիտանիայի միապետին, որը այլ եկեղեցու գլուխն է
16:09
ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները փաստաթղթեր են ստորագրել առաջադեմ սպառազինությամբ զորքերի հանդերձման մասին
«Բուքսավատ» են անելու՝ մինչև Զախարովան չասի՝ «ատբոյ», տղերք
Եվրոպոլն իրականացրել է վնասակար ծրագրային ապահովում տարածող ցանցի` Botnet դեմ միջազգային ոստիկանական գործողություն
Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդպել է Պակիստանի ԶՈՒ ԳՇ պետին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի մասնակցի կողմից մեկ այլ մասնակցի կտրող գործիքով մարմնական վնասվածք է պատճառվել. ՔԿ
«Հայաստանը 14 անգամ ավելացրել է արտահանումը դեպի ԵԱՏՄ շուկաներ». Միշուստին
Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարդան Այվազյանից բռնագանձել շուրջ 20 մլրդ դրամ, անշարժ և շարժական գույքեր

Արայիկ Հարությունյանն ընդունել է Սան Խոսեի պետական համալսարանի ռեկտոր Մերի Փափազյանին

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Սան Խոսեի (Սիլիկոնյան հովտի մայրաքաղաք) պետական համալսարանի ռեկտոր Մերի Փափազյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է բարձրագույն կրթության երեք աստիճաններում ընթացող բարեփոխումների հիմնական ուղղությունները և այս համատեքստում կարևորել միջազգային փորձի ուսումնասիրությունը:

Նրա խոսքով` բարեփոխումների փուլում անչափ կարևոր են Մերի Փափազյանի նման մեծ ավանդ ունեցող մասնագետների կառավարման և մասնագիտական փորձն ու գիտելիքները: Անդրադառնալով բուհական ոլորտի հիմնախնդիրներին և դրանց ուղղությամբ նոր իշխանությունների քաղաքականությանը՝ ԿԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ներկայումս մշակվում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, որը, ի թիվս այլ փոփոխությունների, նաև ներկայացնելու է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների միասնական օրենսդրական կարգավորումները: Նրա բնորոշմամբ` թեպետ նախորդ իշխանությունների մշակած վերոնշյալ օրենքի նախագիծն առաջին հայացքից որոշակի առաջընթաց էր, այդուհանդերձ այն ակադեմիական ազատությունների տեսանկյունից որոշակի սահմանափակումներ ուներ:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում բուհերի խոշորացման և միավորման ուղղությամբ, որի համատեքստում կարևորվելու է նաև հետազոտական ինստիտուտների և բուհերի համագործակցությունը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ աշխատանքներ են տարվում Հայաստանի բուհերի միջազգայնացման և կրթական բրենդի ձևավորման ուղղությամբ, քանի որ, ըստ նախարարի, Հայաստանի բուհերը բավարար գործիքակազմ չեն օգտագործում իրենց ներուժն աշխարհին ներկայացնելու համար:

Դրան զուգահեռ Արայիկ Հարությունյանը կարևորել է հանրակրթությունում և բուհական համակարգում օտար լեզուների դասավանդման արդյունավետության բարձրացման գործընթացը: Անդրադարձ կատարելով պետական ֆինանսական միջոցների նպատակային կառավարմանը՝ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ընդգծել է. «Արձանագրենք, որ պետական բյուջեի կրթության ոլորտին հատկացվող ներկա ֆինանսավորման և առկա գործիքների պայմաններում ևս արդյունավետ աշխատանքի դեպքում կարող ենք լավ արդյունքներ գրանցել»: Ներկայացնելով ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախանշվող փոփոխություններն արմատապես կփոխեն գործող համակարգը: Այս համատեքստում Ա. Հարությունյանը կարևորել է Սան Խոսեի համալսարանի փորձն ու աջակցությունը:

Իր հերթին Մերի Փափազյանը գնահատել է Հայաստանի կրթության համակարգի բարեփոխումներին միտված նոր իշխանությունների ջանքերը և պատրաստակամություն հայտնել աջակցություն ցուցաբերել ուսուցիչների վերապատրաստման, ուսումնական ծրագրերի, կրթակարգի վերամշակման և այլ գործընթացներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել գիտակրթական ոլորտին վերաբերող այլ հարցերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում