Հոկտեմբերի 24-25-ին Huffington Post պարբերականի և Cnews հեռուստաալիքի պատվերով ֆրանսիացի 18-ից բարձր տարիքի 1010 բնակիչների շրջանում անցկացված հասարակական կարծիքի հետազոտություններից պարզվել է, որ երկրի բնակիչների հազիվ 21 %-ն է դրական գնահատում նախագահ Էմանուել Մակրոնի գործունեությունը: Ընդ որում, նրանից դժգոհողների թիվը շարունակում է աճել:
Մեկ ամիս առաջ նրանից գոհ էր հարցվածների 25%-ը, իսկ 69 %-ը քննադատել էր նրա աշխատանքը: Նույն ընթացքում Վարչապետ Էդուար Ֆիլիպի վարկանիշը շարունակել է մնալ կայուն ու գերազանցել նախագահի ցուցանիշին: Ահավասիք. երկու ամիսներին էլ ֆրանսիացիների 27 տոկոսը դրական է գնահատել նրա աշխատանքը: