Friday, 31 05 2024
11:15
ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են իրավիճակը Կովկասում
11:00
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Հանրապետության հրապարակը հունիսի 1-ին, ժամը 18:00-24:00-ն ամբողջությամբ փակ կլինի ավտոտրանսպորտի համար
Շուրջ 4․5մլն դրամի առերևույթ հափշտակության դեպք՝ «Հանրապետական անձավաբուժական կենտրոն»-ում
Քանին վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ օգնելու Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժածներին
10:35
«CYBERGEN». Հայաստանում կայացել է կիբեռանվտանգության կոնֆերանս
10:30
Կարեն Վարդանյանը Այրվածքաբանության ազգային կենտրոնին նվիրել է 118 մլն դրամի բուժսարքավորումներ
10:15
Ազնավուր և Լեգրան երևանյան բեմին․ բալետային երեկոյի հովանվոր՝ Ֆասթ Բանկ
10:01
Հայէկոնոմբանկի Visa Business քարտապանների համար ակցիայի ավարտին մնաց 2 շաբաթ
«Բրածեծի կանխավարկա՞ծ»
Մահացել է նկարիչ Էդվարդ Վարդանյանը
Հիասթափություն է սպասվում, նրանց հայտարարած նպատակներից որևէ մեկը չի իրականացել
Սպասվում է կարճատև անձրև
Կոտրվելու ենթակա խաղալիքներ են, բայց փորձում են կոտրել մեր գլխին. ոչինչ չի ստացվի
«Փյունիկը» միջազգային խաղերը կխաղա Թբիլիսիում. «Ժողովուրդ»
2 Անահիտ, 2 տարբեր վերաբերմունք. Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարումը մազից է կախված. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իրավապահ համակարգը ծածուկ համակրում է Բագրատ Սրբազանին. «Հրապարակ»
Փարաքարը նոր համայնքապետ կունենա․ կառաջադրվի «Ապրելու երկրից» Վալոդյա Գրիգորյանի թեկնածությունը. «Ժողովուրդ»
Արցախցիներին երկրորդ սորտի մարդ են դիտարկում. «Հրապարակ»
ՔՊ-ն ամբողջովին մտել է Բագրատ Սրբազանի թելադրած օրակարգի մեջ. «Հրապարակ»
Ռուսաստանն ու Հայաստանն ազատվում են ավելորդ ակնկալիքներից
Դատարանը ծանուցում կուղարկի Հրանտ Մարգարյանին և Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին. «Ժողովուրդ»
1 տոննա կոկաինի գործով կալանավորվածները ազատ են արձակվել․ նրանք Միհրանի ընկերության աշխատակիցներ են. «Ժողովուրդ»
Մարվել են Շառլ Ազնավուրին նվիրված գեղաթերթիկ ու նամականիշը
00:45
Բայդենը գաղտնի թույլատրել է Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին
Հայաստանում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ռուսական ալիքի վտարումը կարճ տևեց
Ընդդիմադիր շարժումն արագորեն անլրջանում է
Ոստիկանների հետ բանակցության ժամանակ կրակոց է արձակել

25 տարի բեմում. կայացել է «Փարոս» կամերային երգչախմբի հոբելյանական համերգը

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում կայացել է «Փարոս» կամերային երգչախմբի հոբելյանական համերգը: Իր տեսակի մեջ եզակի` ներառական այս երգչախումբը, որի երգիչների մեծ մասը հաշմանդամություն ունեցող՝ այդ թվում սայլակավոր մարդիկ են, անցել է ստեղծագործական կայացման երկար ուղի: Խումբը ստեղծվել է 25 տարի առաջ` Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում: Այն սահմանել է կարևոր նպատակ. ապահովել հոգեբանական ռեաբիլիտացիա՝ սայլակի օգնությամբ տեղաշարժվող անձանց համար: «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը կից գործող «Փարոսն» արդեն հանրության մեծ ճանաչման արժանացած երգչախումբ է:

«Երգչախմբի առաքելությունն է ոչ միայն պատվով ներկայացնել մեր մշակույթը, այլև լինե­լով ակտիվ, անկախ և արժանավայել կյանքի փարոս ու ջատագով՝ օրինակ ծառայել Հայաստանում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց: Այդ նպա­տակների իրաց­մանը մեծապես նպաստել են մեզ աջակցողները։ Պատահական չէ, որ 2011թ.-ից սկսած, երբ երգչախմբի գլխավոր գործընկերոջ դերը ստանձնեց ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «Փարոսը» գրանցեց աննախադեպ ստեղծագործական աճ, դարձավ միջազգային հեղինա­կավոր մրցույթների դափնեկիր և նվաճեց բազմաթիվ պարգևներ ու մեդալներ», – ասել է «Ունիսոն» ՀԿ և «Փարոս» կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Ալավերդյանը։

«Կյանքը մարտահրավեր է. գեղեցիկ ապրելու, դժվարություններ հաղթահարելու, ստեղծելու, նպատակներ սահմանելու և դրանք իրականացնելու «շղթա»: Այս բեմում նման սկզբունքով առաջնորդվող մարդիկ են: Նրանք ոչ միայն չեն ընկրկել կյանքի բերումով ստեղծված դժվարությունների առաջ, այլև գտել են խնդիրները հաղթահարելու յուրահատուկ միջոց՝ երաժշտության լեզուն: Այն կամքը, որը տարիներ շարունակ դրսևորում է երգչախմբի յուրաքանչյուր անդամ, կյանքն իրապես սիրող, ուժեղ մարդու մոտեցում է: Երգչախմբի 25-ամյա ձեռքբերումները կարևոր են և հուսամ՝ շարունակական: Մեր գործընկերությունը շարունակվելու է նաև հաջորդ տարի», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Փարոսը» թողարկել է 5 ձայներիզ, ելույթներով հանդես է եկել Հայաստանի, Արցախի և արտերկրի բեմերում (Լիբանան, Վրաստան, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Ֆրանսիա, Ավստրիա, Սլովակիա, Լատվիա, Ռուսաստան)։

Հոբելյանական համերգի կայացմանն աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունը և «Փարոս» հիմնադրամը: Ծրագրում ընդգրկվել են Ա.Խաչատրյանի, Ա.Վիվալդիի, Ջ.Վերդիի, Կ.Օրֆի և Խ.Ավետիսյանի ստեղծագործությունները։ «Փարոս» երգչախմբի հետ ներկայացել են նաև Օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը, ինչպես նաև «Նարեկացի» նվագախումբը։

«Փարոս» կամերային երգչախմբի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Երգչախմբին մշտական աջակցություն են ցուցաբերել նաև «Փարոս» հիմնադրամը, Քուլհանջյան – Շտրաուխ ընտանիքը (ԱՄՆ) և Հայկական Կարմիր Խաչի «Գրացիա» միջազգային հետվնասվածքային վերականգնողական կենտրոնը:

«Փարոս» կամերային երգչախմբի մասին.

Երգչախումբը հիմնադրվել է 1993 թվականին: 2002թ.-ից գործում է «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը կից: 1993-2008թթ. երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը եղել է Վաչագան Նավասարդյանը, 2009թ.-ից մինչև օրս՝ Րաֆֆի Միքայէլեանն է:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «Ունիսոն» ՀԿ և «Փարոս» կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Ալավերդյանին 077 77 42 77 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. փոստով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում