Saturday, 18 07 2026
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Կարևոր շրջադարձ Մարտի 1-ի գործով․ Վահագն Հարությունյանը՝ հետախուզման մեջ

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վահագն Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, իր վարույթում առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում կազմակերպել է քննչական խմբի կազմում ընդգրկված առանձին քննիչների հետ և ոստիկանության ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ միասնական դիտավորությամբ ապացույցներ կեղծելը:

Ինչպես տեղեկացնում է ՀՔԾ-ն, ըստ մեղադրանքների` Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը քրեական գործով նախաքննության ընթացքում ի պաշտոնե հայտնաբերել է, որ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների՝ ցուցարարների և ոստիկանության միջև բախումների ժամանակ ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀ ՊՆ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ, որոնք հիշյալ դեպքերի ընթացքում գործադրել են հրազեն: Մինչդեռ, նա, հիշյալ իրադարձությունների ժամանակ ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու, վերջիններիս կողմից կատարած գործողությունները հերքելու և տեղի ունեցածն իրավաչափության քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, այդ, ինչպես նաև իրադարձությունների ժամանակ մի խումբ անձանց սպանությունների հանգամանքները բացահայտելուն ուղղված որևէ գործողություն չի կատարել, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, քննչական խմբի որոշ քննիչների հետ և ոստիկանության այլ ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ կազմակերպել է քրեական գործով հանցագործության հետքեր պարունակող, հանցագործությունը հայտնաբերելու, գործի փաստական հանգամանքները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու միջոց ծառայող, դեպքի վայրի զննություններով հայտնաբերված և վերցված ապացույցների կեղծելը:

ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մեջ հանգամանալից նկարագրվում է Վահագն Հարությունյանի ու փորձագետներից մեկի կատարած հանցագործությունները, դրանց նկարագրությունը, ապա տեղեկացվում է, որ նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Անկասկած, գործ ունենք Մարտի 1-ի գործի կարևոր շրջադարձի հետ։ Նախկինում արդեն կոնկրետ փաստերով ապացուցվել է, որ 0038 հրամանի հետևանքով երկրում տապալվել է սահմանադրական կարգը, ինչի հետևանքով մեղադրանքներ են առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, Միքայել Հարությունյանին ու Յուրի Խաչատուրովին։

Ինտենսիվ քննություն է ընթանում 2008-ի մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության գործած ապօրինությունների գործով ու ըստ հավաստի լուրերի՝ շուտով կոնկրետ մեղադրանքներ են առաջադրվելու այդ շրջանի մի շարք բարձրաստիճան ոստիկանների։

ՀՔԾ-ն փաստական տվյալներ ունի Տիգրան Աբգարյանի սպանության դրվագի փաստով, և ըստ ամենայնի, հիմնավորված է համարվում այն փաստը, որ ՆԶ զինծառայողը սպանվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից մտցված արտակարգ դրությունը հիմնավորելու նպատակով։ Անգամ իսկ չի բացառվում, որ Աբգարյանը սպանվել է Քոչարյանի ցուցումով։

Գրեթե հաստատված է համարվում, որ քրեաօլիգարխիայի բանդաները մասնակցել են ցուցարարների դեմ գործադրված բռնություններին ու խոշտանգումներին՝ սպառազինվելով բանակի կողմից։ Ավելին՝ բացահայտվել է նողկալի մի փաստ, համաձայն որի՝ օլիգարխիայի կողմից բանակային ստորաբաժանումները վարձատրվել են՝ որպես վարձկաններ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Մարտի 1-ին մեղսակից են շուրջ մեկ տասնյակ օլիգարխներ, որոնք առաջիկայում կանչվելու են ՀՔԾ՝ հարցաքննության։

Հիմա ՀՔԾ-ն ձեռնամուխ է եղել Մարտի 1-ի գործով մեկ այլ կարևոր դրվագի բացահայտման, որը վերաբերում է քրեական գործի համակարգային կեղծմանը՝ արդեն Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին։ Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը հուշում է, որ միտումնավոր կոծկվել է հանցագործության բացահայտումը, ինչի հետևանքով անձեռնմխելի է մնացել Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան իշխանության անձեռնմխելիությունը, ու թիրախում են հայտնվել ընդդիմադիր գործիչները, ովքեր հետևողականորեն պայքարել են քրեաօլիգարխիայի ապօրինությունների ու ընտրությունների կեղծման դեմ։ Մարտի 1-ի գործի այս շերտի բացահայտմանը մեծապես նպաստեցին ՄԻԵԴ-ում վերջերս կայացված դատավճիռները, որոնք բացահայտեցին քրեաօլիգարխիայի «արդարադատության» հանցավոր բնույթը։

Կասկածից վեր է, որ Վահագն Հարությունյանը նոր շրջադարձի միայն առաջին ֆիգուրանտն է, որին հետևելու են նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու մյուսները։ Մարտի 1-ի գործի այս դրվագով գործը կարող է անգամ հասնել Սերժ Սարգսյանի հարցաքննությանը կամ նույնիսկ նրան մեղադրանք առաջադրելուն, որովհետև կասկածից վեր է, որ այդ փուլում տասնյակ քննիչներ, դատախազներ ու դատավորներ կատարել են անմիջականորեն Բաղրամյան 26-ի պատվերը։ Մարտի 1-ի այս դրվագը կարող է հանգեցնել, այսպես կոչված, իրավական բլոկի նախկին ու գործող տասնյակ ներկայացուցիչների քրեական հետապնդմանը, անգամ՝ ձերբակալությունների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում