Sunday, 12 07 2026
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com

Կրթությունը սիրիացի երեխաներին կարող է պարգևել ապագայի հույսեր. The Washington Post

Սիրիայի ավերակների մեջ շողում է հույսի թույլ շող՝ գրում է Մեծ բրիտանիայի նախկին վարչապետ, ներկայումս կրթության հարցերով ՄԱԿ-ի հանձնակատար Գորդոն Բրաունը The Washington Post-ում:

Սիրիայում հակամարտությունը հրահրել է աշխարհում փախստականների խոշորագույն հոսքը 1945թ. սկսած: Կրկին գրանցվեցին պոլիոմելիտով հիվանդանալու դեպքեր, կա պարենամթերքի, մաքուր ջրի, դեղորայքի պակաս: Սակայն առաջացել է ծրագիր, որը թույլ կտա հաշված օրերի ընթացքում կազմակերպել 400 հազար սիրիացի փախստական երեխաների ուսումը՝ գրում է Բրաունը:

6.5 միլիոն սիրիացիների շուրջ կեսը, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները, երեխաներ են: Չորս տարի առաջ Սիրիան մոտ էր համընդհանուր կրթության ապահովմանը, այժմ ռմբակոծված, հրկիզված կամ ուղղակի փակ են հազարավոր դպրոցներ: Սիրիայից դուրս է եկել ընդհանուր առմամբ 2 միլիոն փախստական: Որոշ երջանիկներ քաղաքական ապաստան են գտել, օրինակ, Շվեդիայում: Շուրջ 1 միլիոն փախստական սիրիացիներ գտնվում են Լիբանանում, որոնցից 400 հազարը դպրոցական տարիքի երեխաներ են:

Բրաունը նշում է, որ յուրաքանչյուր բաց թողնված օր, ամիս և տարի խիստ նվազեցնում է հավանականությունը, որ սիրիացի փախստական երեխաները երբևիցե ուսում կստանան:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և փախստականների գործերով ՄԱԿ-ի վարչությունը Լիբանանի կառավարության հետ համատեղ մշակել են ծրագիր. դպրոցներում ստեղծել երկրորդ հերթափոխ: Տարեկան պահանջվում է 196 միլիոն դոլար, որպեսզի Լիբանանում բնակվող 400 հազար սիրիացի երեխաները տեղ ստանան դպրոցում կամ քոլեջում:

Այս ծրագիրը կապահովի կայունություն և կօգնի երեխաներին ապրել նորմալ կյանքով՝ կարծում է Բրաունը:

133 տարի առաջ Կարմիր խաչը սահմանեց պատերազմի ժամանակ բժշկական օգնության սկզբունքը: 40 տարի առաջ «Բժիշկներ առանց սահմանների» ասոցիացիան հռչակեց, որ ճգնաժամի հետևանքով տուժածները պետք է ունենան բժշկական օգնության հասանելիություն:

«Իսկ այժմ թող գա կրթության հերթը, որպեսզի երեխաներն ունենան կրթվելու հասանելիություն՝ անկախ պետական սահմաններից»,- գրել է Բրաունը և հիշեցրել, որ ընդհանուր առմամբ շուրջ 22 միլիոն փախստական երեխաներ զրկված են ուսում ստանալու իրավունքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում