Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է բարդ հնգամյակի

Կուսակցություն ստեղծելու մասին երկրորդ նախագահ Քոչարյանի հայտարարությունն ակնհայտորեն նահանջ է, այսպես ասած, ելման դիրքից, որը կարող ենք դիտարկել քաղաքականություն վերադարձի մասին նրա հայտարարությունը: Ռոբերտ Քոչարյանն այդ հայտարարությամբ կամա թե ակամա սահմանեց բավականին բարձր մի նշաձող, բավական բարձր հետաքրքրություն իր հանդեպ ու նաև որոշակի ակնկալիքներ այն շրջանակներում, որոնք մտադիր էին խնդիրներ ստեղծել թավշյա հեղափոխությամբ վարչապետի պաշտոնին ընտրված Նիկոլ Փաշինյանի համար: Ռոբերտ Քոչարյանն ակնհայտորեն չարդարացրեց այդ ակնկալիքները, թեև այստեղ, իհարկե, նա չունի որևէ մեղավորություն: Նա պարզապես չէր կարող անել ոչինչ, օբյեկտիվորեն չէր կարող անել ոչինչ:

Մյուս կողմից, սակայն, անկախ ամեն ինչից՝ նա այդ ամենի պատասխանատվության տակ էր, և անհրաժեշտ էր ինչ-որ կերպ դուրս գալ դրանից: Այն, որ խորհրդարանի ընտրությունը մայիս-հունիսից տեղափոխվեց դեկտեմբեր, այսինքն՝ տեղի է ունենալու ավելի շուտ, նաև որոշակի օգտակարություն ուներ Քոչարյանի համար, քանի որ նա կարողացավ պատճառաբանել, որ չի հասցնի մասնակցել՝ պատրաստվել ընտրությանը: Այդ կերպ նա փաստորեն լիցքաթափեց իր շուրջը ստեղծված կամ կուտակված ակնկալիքների դաշտը: Եվ հայտարարեց կուսակցություն ստեղծելու մասին, որը ըստ էության նշանակում է, որ Քոչարյանը կտրուկ արգելակում է և դանդաղեցնում ընթացքը՝ միաժամանակ ասելով, որ նախկին համակարգն իր վրա այլևս հույս չդնի: Դրա համար է նա խոսում երիտասարդ և նոր դեմքերի մասին՝ ակնարկելով, որ հին դեմքերին չունի առաջարկելու որևէ բան:

Ավելին, Ռոբերտ Քոչարյանն իր կուսակցությամբ խոշոր հաշվով փորձելու է թերևս ձևավորել հին դեմքերի հետ հարաբերության որոշակի գործիքակազմ կամ, ավելի շուտ, հարաբերություն պարզելու, մրցակցության: Առերևույթ իհարկե Քոչարյանն ընդդիմություն է հայտարարվելու նոր իշխանությանը, սակայն դե ֆակտո հասկանալի է, որ այստեղ նրա շանսերը զրոյական են:

Խնդիրն այն է, որ նոր իշխանությունից բացի՝ առաջիկա հնգամյակում տեղի է ունենալու քաղաքական և տնտեսական համակարգի ամբողջական վերադասավորում կամ վերափոխում: Խոսքը տնտեսական վերաբաշխման մասին չէ, այլ կառուցվածքի, տնտեսական հարաբերությունների բնույթի ու բովանդակության: Իսկ այստեղ բավականին շատ խնդիրներ են առկա և դեռ առաջանալու ու խորանալու են հենց նախորդ համակարգի տարբեր սեգմենտների միջև և, բնականաբար, նաև Ռոբերտ Քոչարյանի, որը մեծ ներկայացվածություն ունի Հայաստանում իր ընտանիքին պատկանող բիզնեսների տեսքով: Իսկ այդ հարցերը կարգավորվելու են արդեն մի պետական կառավարման համակարգի տիրույթում, որի վրա թե՛ Քոչարյանը, թե՛ մյուսները չունեն որևէ ազդեցություն:

Ըստ այդմ՝ քաղաքական ֆորմատները այստեղ կարող են լինել առավելագույն գործիքակազմ՝ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի կայուն գործընթացի պայմաններում, որով հնարավոր կլինի քիչ թե շատ արդյունավետ պարզել հարաբերությունները տնտեսաքաղաքական վերաֆորմատավորման անցումային հնգամյակում:

Ռոբերտ Քոչարյանի համար կուսակցությունը հենց այդ նպատակի համար անհրաժեշտ միջոց է, ոչ թե քաղաքականությամբ զբաղվելու կամ առավել ևս՝ իշխանության հավակնելու: Ընդ որում՝ ոչ միայն Քոչարյանի, այլև գործնականում նախկին համակարգի բոլոր սեգմենտների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում