Tuesday, 14 07 2026
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը

Էկոնոմիկայի նախարարը համաձայն է Քոչարյանի որոշ դիտարկումների հետ (տեսանյութ)

Լրագրողներն այսօր Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից հետաքրքրվել են, թե արդյոք նա համամի՞տ է Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի այն գնահատականների հետ, թե գազային վերջին համաձայանգրերը ավելի շահավետ էին, քան Քոչարյանի նախագահության ժամանակ կատարված «Գույք պարտքի դիմաց» գործարքն էր: «Որպեսզի ես կարողանամ այդ հարցին պատասխանել, պետք է պայմանները նայել, գները նայել, բայց չեմ կարծում, որ նման գնահատական ընդհանրապես հնարավոր է տալ»,- ասաց Վ. Ավանեսյանը՝ հավելելով, որ Էներգետիկայի նախարարը բացատրություն տվել է, թե ինչու է նման գնահատական տվել:

Նախարարը նշեց, որ նորմալ է վերաբերվում Քոչարյանի քննադատությանը: «Խնդիրները, որոնք որ բարձրացված են, առանձին-առանձին եթե նայեմ, կարող եմ ասել, որ կան բաներ, որոնք ինձ համար դժվար է գնահատելը, բայց կան բաներ, որոնք կարող եմ գնահատել: Օրինակ՝ շինարարության 25% մասնաբաժին ՀՀ-ում կամ որևէ այլ երկրում՝ ընդհանրապես անհնարին բան է, որ երկարատև կամ նույնիսկ միջնաժամկետ հեռանկյար ունենա»,- հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ դեռևս 2006-2007թթ ինքը գնահատել է, որ շինարարությունում անկում է սպասվում:

Հարցին, թե կա՞ն արդյոք Քոչարյանի հարցազրույցի մեջ դիտարկումներ, որոնց հետ ինքը համաձայն է, նախարարը պատասխանեց՝ «իհարկե կան»: «Խոսքը վերաբերում է հիպոթեքային վարկերին, թե ինչքանով պետք է հիպոթեքային վարկերի ընդհանուր աճի գնահատականը համարվի բացարձակ գնահատականներով: Բայց ակնհայտ է, որ ՀՀ-ում հիպոթեքային վարկերը դեռևս չեն գտնվում այն մակարդակի վրա, որ մենք կարողանանք ասել, որ դրանք էականորեն ազդում են շինարարության ոլորտում»,- ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ տոկոսադրույքները բարձր են ու թույլ չեն տալիս, որ հիպոթեքի շուկան ՀՀ-ում զարգանա:

Հարցին, թե ինքը վճարե՞լ է արդյոք կոմունալ վարձավճարները, նախարարն ասաց, որ իր կինն է այդ հարցերով զբաղվում և ինքը տեղյալ չէ՝ հայհոյել է իր կինը իշխանություններին ՀՀ շատ քաղաքացիների նման՝ իմանալով վարձավճարի չափը, թե՞ ոչ: «Հնարավոր է»,- կատակեց նախարարը:

Հարցին, թե պատրա՞ստ է արդյոք ինքն անձամբ աշխատել Ռ. Քոչարյանի հետ, եթե վերջինս վերադառնա, Ավանեսյանն ասաց, թե չի կարող պատասխանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում