Սերգո Երիցյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ Լեզվի պետական տեսչության գործունեության վերաբերյալ իր կանխատեսումները լավատեսական են. «Այն, որ դատարաններում հաջողության ենք հասնում 10 օրում, ոչ թե 1.5 տարում, արդեն հաջողություն է։ Մենք աշխատում ենք ամեն ինչ պատճառաբանված անել և կարծում եմ՝ գնում ենք կոնկրետ ծրագրով՝ փորձելով հաղթահարել բոլոր հանդիպող խոչընդոտները։
Երիցյանը նաև նշեց, որ այսօրվա հնարավորություններով եղած բոլոր սխալները մաքրելու, հնարավոր խախտումները վերացնելու համար տեսչությանը տասը տարի է պետք, բայց եթե իրենց հաջողվի մեկտեղել բոլոր ուժերը, ապա այդ տասը տարին հեշտությամբ կկրճատվի։
«Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Լեզվի պետական տեսչության պետը օտարալեզու դպրոցներն արտոնող օրենքին, Սերգո Երիցյանը պատասխանեց. «Դրական եմ վերաբերվում այն պարզ պատճառով, որ մենք փորձ ունենք։ Ի վերջո Մելքոնյան վարժարանը տվել է ամենահայտնի գործիչներին։ Տարեկան վաթսուն երեխա քառասուն հազար աշակերտից կաթիլ է ծովում ընդամենը»։










































