Monday, 13 07 2026
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում

Շուրջ 1300 կամավոր մասնակցում է Ֆրանկոֆոնիայի կազմակերպչական աշխատանքներին

Հայաստանում հոկտեմբերի 7-12-ը տեղի կունենան Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումները: Դրանք պատշաճ մակարդակով կազմակերպելու համար Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ստեղծվել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կազմակերպչական շտաբ: «Արմենպրես»-ը շտաբի աշխատանքների մասին զրուցել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կազմակերպչական շտաբի ղեկավար Հակոբ Հաջի-Հակոբյանի հետ:

– Պարոն Հաջի-Հակոբյան, ե՞րբ է ստեղծվել շտաբը և ի՞նչ գործառույթներ է այն կատարում:

– Շտաբը ստեղծվել է Ֆրանկոֆոնիայի միջոցառումների ընթացքում կամավորների աշխատանքները տարբեր սեգմենտներում համակարգելու համար, սկսած՝ օդանավակայանից, հյուրանոցներ մարզահամերգային համալիր, ֆրանկոֆոնիայի ավան, պետական պաշտոնական ճաշ և եզրափակիչ համերգը Հանրապետության հրապարակում: Հավաքագրել ենք շուրջ 1300 կամավոր, որոնցից 1100-ը ակտիվ ներգրավված են, տեղաբաշխված են արդեն իրենց տեղերում, մոտ 200 հոգու քանակով ունենք պահեստային կամավորներ՝ մյուսներին փոխարինելու համար: Աշխատանքներն ընթանում են նորմալ:

– Նման մեծածավալ միջոցառումներում կամավորական աշխատանք կատարելու համար պետք է նախ հայտ լրացնել, հետո մրցույթներ անցնել ու նվաճել այդ հնարավորությունը: Ֆրանկոֆոնիայի միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին մասնակցող կամավորներն ի՞նչ սկզբունքով են ընտրվել, և ե՞րբ է սկսվել նրանց հավաքագրումը:

– Այսօրվա միջոցառումն, իհարկե, առաջինը չէ, 2015թ. Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները նույնպես մեր կամավորներն են կազմակերպել: Մենք ունենք Համահայկական կամավորական միություն ՀԿ-ն որի հենքի վրա հավաքագրվում են կամավորներ, այս անգամ միջոցառման բնույթից ու լեզվական պահանջներից ելնելով հավաքագրել ենք մեծամասամբ ֆրանսիական համալսարանից, Երևանի պետական համալսարանից ֆրանսերենի իմացությամբ ուսանողների, փորձել ենք անել ամեն ինչ, որպեսզի հյուրերի շփումն ու կեցությունը ՀՀ-ում ավելի հարմարավետ լինի: Մոտ 4 ամիս առաջ սկսել ենք կամավորների հավաքագրումը, և արդեն մեկ ամիս անց արդեն ունեցել ենք համապատասխան քանակի կամավորներ:

Արդեն 3 ամիս է՝ մեր պարապմունքներն ու փորձերն ենք անցկացնում:

– Ովքե՞ր են աշխատում ու պարապմունքներ անցկացնում կամավորների հետ, և ինչպե՞ս են բաժանվել կամավորների խմբերը:

– Խմբերը բաժանվել են ըստ օբյեկտների: Օրինակ՝ օդանավակայանում ունենք դիմավորողների ու ճանապարհողների խմբեր, հյուրանոցներում ունենք արարողակարգի և հյուրանոցի աշխատակազմի հետ աշխատող կամավորներ, մարզահամերգային համալիրում ու ֆրանկոֆոն ավանում ունենք կամավորներ: Տարբեր միջոցառումների հետ կապված, տարբեր խմբերի հետ աշխատում են՝ օդանավակայանի, համալիրի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ, պետական արարողակարգի և պահպանության ծառայության հետ: Մեր կամավորները սերտ համագործակցում են ծառայություններ մատուցող ու սպասարկող բոլոր մարմինների հետ:

Նորայր Շողիկյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում