Sunday, 12 07 2026
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային

Աստված այսպիսի «վունդերկինդ» դատավորներից հեռու պահի մեր ժողովրդին

«Վունդերկինդ» դատավորի թեկնածուն կամ Արդարադատության խորհրդի երկակի ստանդարտները» վերնագրով մեր հրապարակումից հետո կրկին արդիական դարձան խոսակցությունները, որ անհրաժեշտ է, և հասունացել է պահը՝ օրենսդրությամբ սահմանելու դատավոր դառնալու նվազագույն տարիքային շեմը:

«Հասունացել է դատավոր դառնալու համար ողջամիտ նվազագույն տարիք սահմանելու անհրաժեշտությունը. ՀՀ դատական օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ մասը, ցավոք, այդպիսի հնարավորություն է ընձեռում անգամ 22 տարեկան անձանց: Ընդ որում՝ դա հակասության մեջ է դատավորին ներկայացվող պահանջներն ամրագրող հենց նույն օրենսգրքի հիմնադրույթների հետ»,- թեմայի առնչությամբ ֆեյսբուքում գրել էր Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

Եվ իսկապես, Դատական օրենսգիրքը հստակ սահմանում է դատավորին ներկայացվող պահանջների շրջանակներ: Այդ պահանջների մի մասը վերաբերում է նրա փորձառությանը, բարոյական կերպարին, որը 1-2 տարվա մեջ հաստատ չի ձևավորվում: Իսկ փորձառությունը վերաբերում է ոչ միայն մասնագիտական փորձառությանը, այլև կենսափորձին, ինչը դատավոր նշանակվելու համար կարևորագույն նախապայման է: Հետևաբար 22-25 կամ 27 տարեկան անձը դժվար թե կարողանա հասցնել կուտակել այնքան կենսափորձ, որ կարողանա, հիմնվելով նաև դատավորի ներքին համոզման վրա, արդարադատություն իրականացնել: Որոշ երկրներում հենց օրենսդրությամբ սահմանված է տարիքային ցենզը: Իսկ շատ երկրներում էլ, որտեղ տարիքային ցենզն օրենսդրությամբ չի սահմանվում, պրակտիկան այնպիսին է, որ դատավորներ նշանակվում են 30-35 տարեկան, կենսափորձ ունեցող անձինք: Եվ բացի տարիքային սահմանափակումից՝ այդ երկրներում դատավորի նշանակման դեպքում առկա է նաև «հանրային հեղինակություն վայելող անձ» հասկացությունը: Ի դեպ, դատավոր դառնալու նվազագույն տարիքային շեմը սահմանելը նաև Եվարխորհրդի, միջազգային փորձագետների պահանջն է:

Արդարադատության խորհրդի նախկին անդամ, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գերագույն դատարանի նախկին նախագահ Տարիել Բարսեղյանն էլ կարծում է, որ դատավոր նշանակվելու շեմը 40-ից ցածր չի կարող լինել: «Դատավորը պետք է 40-ից բարձր տարիք ունենա, ունենա առնվազն 10 տարվա իրավաբանի աշխատանքի փորձ, ունենա ընտանիք և անբասիր բնութագիր: Այսինքն՝ չափից ավելի երիտասարդ թեկնածուն, որը կյանքի փորձ չունի, դատավոր չի կարող աշխատել: Որպես կանոն, լավ դատավոր դառնում են 40 տարեկան և ավելի տարիք ունեցող մարդիկ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բարսեղյանը: Նրա խոսքով՝ պետք է անպայման օրենսդրությամբ ամրագրվի դատավոր դառնալու համար անհրաժեշտ տարիքային ցենզը:

Նախկին դատավոր Պարգև Օհանյանը ևս կողմ է, որ դատավորի թեկնածուները հարուստ կենսափորձ ունեցող անձինք լինեն, ավելի տարիքով, քանի որ, ըստ նրա՝ միայն գիտելիքը բավարար չէ դատավոր աշխատելու համար, բայց միաժամանակ կարծում է, որ կա երկրորդ կարծիք, և միանշանակ չէ, որ եթե երիտասարդ դատավոր է, ապա վատն է:

«Հայրս միշտ ասում էր, որ դատավորը պետք է մորուսով լինի: Այսինքն՝ դատավորը պետք է մի քիչ էլ կյանքի իմաստնություն ունենա: Ես կողմնակից եմ, որ այդ խոսքերն իրական լինեն, բայց դա միանշանակ չէ: Ավելի տարեց դատավորներն էլ հաճախ հոգնած են լինում»,- կարծում է Օհանյանը: Նրա խոսքով, ցավոք, այսօր ազգակցական կապերն ու հովանավորչությունը շատ մեծ դերակատարություն ունեն մեր երկրում, և 25 տարեկանում իրավաբանության ֆակուլտետ ավարտածը, թեկուզ գերազանցությամբ, և շատ առավելություններ ունեցողներ դատավոր չեն դառնում, այլ շատ հաճախ դատավոր են դառնում նրանք, ովքեր վայելում են հենց ինչ-որ մեկի հովանավորությունը:

«Որ արդարադատության խորհրդում գործում եմ սուբյեկտիվ վիճակներ, դրանում ոչ մի խոսք չկա: Հովանավորչությունն այսօր մեր երկրում ամենաբարձր մակարդակի վրա է, որը կոռուպցիոն ռիսկերից հենց ամենամեծերից մեկն է: Ցավոք, բայց այդպես է»,- ասաց Պ.Օհանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում