Thursday, 16 05 2024
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան
Բաղանիս-Ոսկեպարի հատվածում «հին ճանապարհը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին ՀՀ ինքնիշխան տարածքում են
Լուրերի օրվա թողարկում 12։00
Կառավարության մոտից 3 անձ բերվել է ոստիկանություն
Կառավարության կեսգիշերային հաղորդագրությունը
Մեկնարկել է Լուկաշենկո-Ալիև հանդիպումը
Լուկաշենկոն Բաքվում է
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել
10:50
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
10:30
Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան
Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը
10:10
Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում. փոխվարչապետ
Բագրատ սրբազանի գլխավորած անհնազանդության ակցիան կառավարության շենքի մոտ
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում
Հիմա անցնում ենք նեղ թունելով, բայց մեր առջև սրբազան գաղափար է՝ Հայաստանի Հանրապետությունը
Հայաստանը կարևորում է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դերը
Խարան կդրվի ԵՄ-ից ֆինանսավորվող կազմակերպությունների վրա. «ռուսական օրենքի» ականները
Սպասվում են տեղումներ
Սա Մոսկվայի երկրորդ պլանն է Արցախը դատարկելուց հետո
Լուծում՝ երկու քայլից. «Հրապարակ»

2019թ-ի բյուջեն բավականին համեստ է, այն ստիպելու է ավելի ձգել մեր գոտիները

«2018թ-ի հունիսին ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը հաստատվեց, որտեղ նշված չէր որևէ քանակական ցուցանիշ և նման դեպքում  կառավարությունը նախօրոք ստանձնած որևիցե խոստում չունի, թե 2019թ-ի բյուջեում ինքը պետք է իրականացնի։ Նկատի ունենալով այս հանգամանքը՝  կառավարությունը կարող է ըստ իր հայեցողության և ըստ իր կանխատեսումների՝ իրականացնի բյուջետային քաղաքականություն և մշակի օրենքի նախագիծ։

Բացի սրանից՝ 2019թ-ի համար ներկայացված բյուջեի նախագծում՝ նախորդ տարվա համեմատ՝ մոտավորապես 10% աճ կա, որը պայմանավորված է մեր բյուջետային քաղաքականությամբ, ինչպես նաև միջնաժամկետ ծախսային ծրագրով, սակայն, այսուհանդերձ, այս նախագծով 2019թ-ին աշխատավարձերի և նպաստների բարձրացում չի նախատեսվում։ Ողջունելի է, որ 2019թ-ին  որոշ չափով կենսաթոշակների  աճ է լինելու, բայց  սա էլ իր հերթին մասամբ է,  քանի որ թոշակների բարձրացում լինելու է միայն այն թոշակառուների  համար, որոնց թոշակը ցածր է 25․500 դրամից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից  հաստատված 2019թ-ի  պետբյուջեի նախագծին։

Հիշեցնենք, որ կառավարությունը սեպտեմբերի 27-ի  հերթական նիստում, որը վարում էր ՀՀ առաջին փոխվարչապետ  Արարատ Միրզոյանը, հավանություն տվեց Հայաստանի 2019թ-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծին, համաձայն որի՝ Հայաստանի եկող տարվա համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով` 1,533.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1,685.3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)՝ 151.6 մլրդ դրամ: Համայնքների 2019-ի բյուջեները գնահատվում են՝  եկամուտների գծով՝ 138.9 մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով՝ 138.9 մլրդ դրամ։

Նշենք  նաև, որ ըստ նախագծի՝ 2019թ-ի համար  տնտեսական աճը նախատեսված է 4․9% , որը  նկատենք՝ 2018թ-ի համեմատ այդքան էլ մեծ չէ, քանզի 2018թ-ին տնտեսական աճը  նախատեսված էր 4,5%-ի չափով։

Տնտեսագետի  գնահատմամբ՝ անգամ 2019թ-ի բյուջեի կատարողականի դեպքում՝   Հայաստանում սոցիալ-տնտեսական կտրուկ փոփոխություններ չեն լինելու, որովհետև նախատեսվող տնտեսական աճը փոքր է, ինչպես նաև ներդրումների ծավալն էլ իր հերթին նվազման միտում է գրանցում։

Այս համատեքստում  բանախոսը հատկանշական համարեց նաև այն, որ 2018-2019թթ-ին արտահանման և ներմուծման բացասական հաշվեկշիռը մեծանալու է, այսինքն՝ ներմուծման ծավալները գերազանցելու են արտահանման ծավալներին, որը, անշուշտ, իր բացասական ազդեցությունը կունենա հայաստանյան տնտեսության վրա։

Այս ամենից զատ, տնտեսագետի խոսքերով՝ 2019թ-ին Հայաստանի պետական պարտքն է մեծանալու՝ հասնելով 7,5 միլիարդ դոլարի։

«Նախատեսվում է, որ 2019թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կկազմի 7,5 միլիարդ դոլար և սա այն դեպքում, երբ 2018թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ  պետական պարտքը  նախատեսված է 7 միլիարդ 50 միլիոն դոլար, այսինքն՝ հաջորդ տարի 450 միլիոն դոլարով 2019թ-ի ընթացքում մեր պետական պարտքը ավելանալու է, որը ունի մի քանի պատճառ։ Դրանցից առաջինն այն է, որ 2019թ-ի ընթացքում մենք մեծ ծավալներով մարելու ենք նախկինում ձեռք բերված պարտքերը»,-ընդգծեց Սուրեն Պարսյանը։

Վերջինիս դիտարկմամբ՝ 2019թ-ի բյուջեն բավականին համեստ է․ «Այն ստիպելու է ավելի ձգել մեր գոտիները»,-նկատեց նա և այս  համատեքստում հավելեց նաև․ «Ողջունելի է, որ 2018թ-ի բյուջեի համեմատ  2019թ-ի բյուջեով՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության  պահպանման համար ծախսերը նվազելու են, որը խոսելու է արդյունավետության բարձրացման մասին, սակայն մյուս կողմից՝ այս նախագծով հավակնոտ ծրագրեր, հավակնոտ ցուցանիշներ առկա չեն․ սա, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ 2018-2019թ-ին ձևավորվելու է նոր կառավարություն, որն իր հետ բերելու է իր գործունեության ծրագիրը և միգուցե վերանայելու է 2019թ-ի բյուջեի նախագիծը»։

Սուրեն Պարսյանի  կարծիքով՝  2019թ-ի բյուջեն, ըստ էության, ներկայիս կառավարության ծրագրի նման՝ ժամանակավոր է ՝ միտված  խորհրդարանական արտահերթ ընտրություններին և նոր կառավարության ձևավորմանը։

 

Մանրամասները՝  տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում