Saturday, 11 07 2026
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին

Սկանդալային ձայնագրություն. մանկապարտեզի տնօրենն աշխատողներին հեռացնում է դրամահավաքներին չմասնակցելու պատճառով

Երևանի թիվ 92 մանկապարտեզը, որտեղ մի քանի տարի է՝ գործում է ներառական խնամքի կարիք ունեցող երեխաների համար նախատեսված մասնաշենքը՝ հատուկ մանկավարժներով, հայտնվել է հերթական սկանդալի կիզակետում։ Ներառական հատվածի մոտ 10 հատուկ մանկավարժ աշխատանքից հեռացվել է տնօրեն Կարինե Հարությունյանի ու իրենից ավելի բարձրերի համար կազմակերպված դրամահավաքներին չմասնակցելու, մանկապարտեզի ներսում տեղի ունեցող արատավոր երևույթները բացահայտելու համար։

«Առաջին լրատվական»-ն ամիսներ առաջ լուսաբանել է հենց մանկապարտեզում մանկավարժների ու ծնողների ներկայությամբ տեղի ունեցած վիճաբանությունը, որի ժամանակ տնօրենը հրաժարվեց մեզ մեկնաբանություն տրամադրել։

Այսօր մեզ կրկին դիմած մանկավարժները, ովքեր արդեն աշխատանքից հեռացվել են, բարձրաձայնում են, որ մանկապարտեզում տեղի են ունենում բացասական երևույթներ։ Ներառական խնամքի ու ուշադրության կարիք ունեցող երեխաների իրավունքները խախտվում են։ Մանկավարժներից մեկը պատմեց, որ աշխատակիցների անուշադրության պատճառով հաշմանդամություն ունեցող երեխաներից մեկը դուրս էր եկել մանկապարտեզից, նրան մի կերպ են կարողացել փրկել մեքենայի տակ ընկնելուց, և այդ ամենը՝ անուշադրության պատճառով։

Աշխատակիցները, ովքեր չցանկացան այս անգամ տեսախցիկի առաջ խոսել, մեզ հայտնեցին ու տրամադրեցին մի ձայնագրություն, համաձայն որի՝ մանկապարտեզի տնօրենը իրենց հետ խոսակցության ժամանակ խոստովանել է, որ իր համար դրամահավաքներ են եղել, ու որ այդ մանկավարժները աշխատանքից հեռացվել են գումարներ չտալու ու ոստիկանությունում բողոքներ գրելու համար։ Մեզ տրամադրված ձայնագրությունից պարզ է դառնում, թե տնօրենն ինչպես է աշխատակիցներին հանդիմանում իր կամ փոխտնօրենի կամ այլ արժանավոր մարդկանց համար դրամահավաքներին չմասնակցելու պատճառով:

Մանրամասները՝ տեսանյութում և ձայնագրությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում