Tuesday, 21 07 2026
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
12:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում Amazon-ի ենթակառուցվածքների վրա հարձակման մասին
Արտաշատի որոշ հասցեներում գազանջատում է
Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս
12:10
Լիբանանի նախագահը կհանդիպի Թրամփի հետ
Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը «անսասան և վճռական» է
Սիսիանի որոշ հասցեներում գազանջատում է
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7600 տոննա ծիրան. Պապոյան
ՌԴ ԱԳՆ-ն իտալացի դիվանագետներին պարտավորեցրել է երեք օրվա ընթացքում լքել Ռուսաստանը
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Բելգիայի վարչապետին
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 21-ի 08։00-ի դրությամբ կազմել է 20․6 °C
10:50
ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են ինտենսիվ հարվածներն արդեն 10 օր
Ծնվել է Մարմարիկ գետում ջրահեղձ հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
10:30
Նիկարագուայի նախագահը հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
10:10
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան  կպատասխանի հութիների սպառնալիքներին
TRIPP-ի գոտում առաջին էքսկավատորի աշխատանքի մեկնարկին ռուս սահմանապահն այնտեղ պետք է չլինի
09:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հայտնել է կառավարութան կազմը
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին
Թուրքիան և Իսրայելը բախման ճանապարհին են. որոշիչն Իրանի հարցն է լինելու
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
09:10
Թրամփը հայտնել է Բրիտանիայի նոր վարչապետի հետ առաջիկա հանդիպման մասին
Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունները մարգինալացել են, այդ թվում` օբյեկտիվորեն
08:50
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Թեհրանին
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը․ Պապոյան
08:30
Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծումների նկատմամբ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Լևոն Խեչոյանի տեսակին չէին կարող առնել, քանի որ նրա տեսակի առջև իրենք ոչնչություն են. Սասուն Միքայելյան

«Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը դժվարությամբ է խոսում արձակագիր, ազատամարտիկ Լևոն Խեչոյանի մասին՝ բառերը չեն հերիքում, զրույցի ընթացքում ձայնը դողում է, հուզվում… թեև խոստովանում է, որ երբեք չի հուզվում:

«Լևոն Խեչոյանը «Սասուն» ջոկատից էր, մեծություն է, ում նկատմամբ դեռ պատերազմի դաշտում շատ զգույշ էի, որ հանկարծ նրան մի բան չպատահի, քանի որ նա և՛ մտավորական էր, արձակագիր, և՛ հրաշալի զինվոր: Լևոն Խեչոյանի մասին խոսելը և՛ բարդ է, և՛ պարզ: Նրա պայքարը ազգի փրկության, ազգի պաշտպանության համար էր: Երրորդ հազարամյակի սկզբի հենասյուներից էր թե՛ գրական դաշտում, թե՛ որպես մարտական ուղի անցած մարդ: Նա մարտի դաշտում փայլում էր իր կատարողականությամբ, իր պարտաճանաչությամբ: Լևոնին ուրիշ ձևով եմ նայել մարտի դաշտում՝ որպես գրողի, որ ինքը մնա. ոչ թե տարբերություն եմ դրել մյուսների հետ, այլ ինքը եզակի մարդկանցից էր, անհատականություն: Լինելով մեծ արձակագիր՝ եկել էր գիտակցաբար իր պարտքը կատարելու հայրենիքի հանդեպ: Լևոնի նման մեծությունն այսպիսի ավարտ, այսքան կարճ կյանք չպետք է ունենար, նա պետք է երկար ապրեր:

Խեչոյանն այն մարդկանցից էր, որ նախագահի մրցանակը հետ տվեց, չհաշտվեց, թե ինչպես են վարվում իր ազատամարտիկ ընկերների հետ, երբեք չվազեց փառքի, տիտղոսների հետևից, նա հային փրկող, մարդկային բարձր չափանիշներ ունեցող տեսակ էր… Ուրիշների նման չի մուրել, չի գրպանել, այլ վաստակել է և, բնականաբար, պետք է արհամարհեր այս իշխանություններին, քանի որ նրանք այս շքանշանով, պատվոգրով կամ գրքերով, ցավոք սրտի, կարողանում են առնել, բայց Լևոն Խեչոյանի տեսակին չէին կարող առնել, քանի որ նրա տեսակի առջև իրենք ոչնչություն են:

Հրազդանում այս օրերին շատ վատ վիճակ է, և եթե դուք վաղը հուղարկավորությանը մասնակցեք, կտեսնեք՝ նա սիրված էր և ճանաչված բոլորի կողմից: Բնականաբար, իշխանությունը չի տալիս մարդու գնահատականը, այլ ժողովուրդը, իսկ Հրազդանի հասարակությունը վաղուց է իր գնահատականը տվել Լևոն Խեչոյանին՝ որպես հայի, որպես զինվորի…

Ի դեմս նրա՝ մեր իշխանությունը մեկ խոսողից էլ ազատվեց. Լևոն Խեչոյանը ոչ թե ընդդիմություն էր իշխանությանը, այլ նա պատմականորեն գիտեր՝ ինչու ժողովուրդը տարիներ շարունակ հաջողության չի հասել, նա գիտեր՝ որն է մեր ազգի դժբախտությունը: Նրա պայքարը կիսատ մնաց, նա դեռ երկար պետք է ապրեր…»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում