Friday, 03 05 2024
Նորմալ չէ, որ Հայաստանում կա այսքան թիրախավորված ատելության խոսք․ սա հանդուրժելի՞ է
14:30
Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
14:15
ԵՄ-ը Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
ԱՄՆ-ի քոլեջներում անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 2000-ի
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ
Գազի բալոնից հրդեհ է բռնկվել
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է
12:15
Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան՝ ասված է Պետդեպի զեկույցում. բարի եղեք ամբողջությամբ հղում անել
Չի եղել հանրային հնչեղության մի դեպք, որ ՄԻՊ-ը չանդրադառնա. կան մարդիկ, որ ուղղակի չեն ուզում նկատել
«Լրագրողներ առանց սահմանների»-ի 2024թ. զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն 6 կետով բարելավել է իր դիրքերը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հայաստանը «Մամուլի ազատության ինդեքս»-ով տարածաշրջանի առաջատարն է
Մոսկվան Բաքվում «դեսանտ է իջեցրել». իրավիճակը «կառավարելիությունից» դու՞րս կգա
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Հնդկաստանի քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները
Պատգամավորները հանդիպում են ունեցել Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ
11:30
ԱՄՆ-ն ձգտում է միավորել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Գազայի ապագան
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ձգտում համոզիչ հաղթանակի․ վարչապետի բացահայտումներն ու դրանց հակառակ կողմը

Շենգավիթում երեկ կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը նշել է այն պատճառները, որոնք մոտիվացնում են իր ձգտումը՝ Երևանի առաջիկա ընտրություններում ապահովել «Իմ քայլը» դաշինքի համոզիչ հաղթանակը։

Իհարկե, Փաշինյանը չի մանրամասնել, թե արդյո՞ք «համոզիչ հաղթանակ» կոչվածը 80-90%-ոց ցուցանիշն է, ինչի մասին վարչապետը խոսել է Դավիթաշենի հանրահավաքում։ Նման էլեկտորալ ցուցանիշ Հայաստանում ապահովել հնարավոր չէ օբյեկտիվորեն․ մեր հասարակության սոցիալական կառուցվածքը ու արժեհամակարգը դա թույլ չեն տալիս, ի վերջո՝ վերջին երեսուն տարիներին երկու հզոր դեմոկրատական շարժում ու հեղափոխություն իրականացրած հասարակությունը իրեն թույլ չի կարող տալ վարքագիծ, որը բնորոշ է, այսպես կոչված, եվրասիական քաղաքական մշակույթին կամ նույնիսկ՝ «բանանային» երկրներին։

Եթե Հայաստանում որևէ ուժ կարողանա հավաքել 80-90%, ապա ինքնաբերաբար հաղթում է ոչ այնքան մրցակիցներին, որքան՝ հասարակությանը, հեղափոխությանը։ Գրեթե վստահ ենք, որ 80-90%-ի ամրագրումը զուտ քարոզչական բնույթ ունի և Փաշինյանը «համոզիչ հաղթանակ» ասելով՝ շատ ավելի բանական, ռացիոնալ հաջողություն նկատի ունի։

Այնուամենայնիվ, ավելի հետաքրքրիր են այն մոտիվները, որոնք նշել է վարչապետը։ Նրա խոսքով՝ «Իմ քայլը» դաշինքի համոզիչ հաղթանակն ազդակ կլինի, որպեսզի քրեաօլիգարխիկ խորհրդարանը զգա՝ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հասարակության ուղերձը, ցանկությունը։

Այլ խոսքով՝ Փաշինյանի ցանկությունը քրեաօլիգարխիային «մատ» անելն է։ Այս մոտիվը բավականին թույլ է, որովհետև հին համակարգն արդեն ընդունել է իր կապիտուլյացիան ու քաղաքապետական այս ընտրություններին չմասնակցությունը դրա դրսևորումն է։

Այս իմաստով՝ քաղաքապետական ընտրությունների արդյունքները գրեթե չեն ազդելու ընդհանուր համատեքստի վրա․ խորհրդարնական արտահերթ ընտրությունների ձգտող վարչապետն այսօր էլ խոսում է ժողովրդի անունից, իսկ ՀՀԿ-ն փորձում է դիմադրել մոտիվներով, որոնք բացարձակապես ադեկվատ չեն ու չեն ճանաչում հետհեղափոխական Հայաստանի քաղաքական և ինստիտուցիոնալ նոր իրողությունները։ Մյուս կողմից՝ քաղաքապետի ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը, համենայն դեպս՝ նրանք, որոնք ներկայացաված են գործող խորհրդարանում, այսպես ասած՝ ստորագրել են խորհրդարանի արտահերթ ընտրությունների պահանջի տակ՝ կողմ քվեարկելով Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը, մասնակիցը դառնալով նրա ժամանակավոր կառավարությանը և հավանություն տալով դրա ծրագրին։

Ըստ այդմ՝ այնքան էլ ռացիոնալ չէ ընտրական այս գործընթացում թիրախավորել հեղափոխությանն ադապտացված ուժերին՝ հակահեղափոխությանը ջախջախելու համար։ Սակայն շատ ավելի կարևոր է Երևանի ավագանու ընտրություններում համոզիչ հաղթնակ տանելու Նիկոլ Փաշինյանի մյուս մոտիվը։ «Ցույց տվեք ամբողջ աշխարհին, որ Հայաստանի կառավարությունը վայելում է հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության աջակցությունը»,- հանրահավաքում հավաքվածներին դիմել է վարչապետը։

Այլ խոսքով՝ Երևանի ավագանու ընտրություններում համոզիչ հաղթանակը Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է՝ միջազգային գործընկերների հետ ավելի համոզիչ խոսելու, ամուր դիրքերից հանդես գալու համար։ Անշուշտ, լեգիտիմությունը կարևոր գործոն է ցանկացած իշխանության համար, սակայն մունիցիպալ ընտրությունները չեն այն աղբյուրը, որոնք պետք է կապիտալիզացնեն հեղափոխության արդյունքները։ Երևանի ընտրություններն՝ ինչքան էլ դրանք Հայաստանի համար կարևոր ու առանցքային լինեն, ընդամենը մունիցիպալ են ու արտաքին աշխարհի կողմից քաղաքական հարթության վրա կարևոր են այն իմաստով, որ առաջինն են հեղափոխությունից հետո ու կոչված են ապահովելու օրինական ընտրությունների մոդելի ներդրումը։ Կարծում ենք՝ սա է միջազգային հանրության համար հայաստանյան ընտրությունների կարևոր առաքելությունն ու ընդ որում՝ ոչ միայն Երևանի ավագանու, այլ նաև՝ խորհրդարանի ընտրությունների առումով։

Արտաքին աշխարհի համար այնքան էլ էական չէ կոնկրետ թիմի համոզիչ հաղթանակը, նրանք պատրաստ են գործ ունենալ ցանկացած իշխանության հետ, որն ընտրվել է հասարակության մանդատով։ Արտաքին աշխարհի համար հենց օրինական ընտրություններն են հեղափոխության լեգիտիմության ցուցիչը։ Մյուս կողմից՝ ընտություններում հաղթնակի բարձր տոկոսներն այքան էլ վճռորոշ գործոն չեն արտաքին հարաբերություններում, առնվազն պետք չէ գերագնահատել դրանց նշանակությունը։

Արևմուտքում դեմոկրատիան, լեգիտիմ իշխանության առկայությունը համարում են բնական երևույթ, որը հիմք չի տալիս որևէ կառավարության՝ բոնուս պահանջել Բրյուսելից կամ Վաշինգտոնից, եթե, իհարկե, գոյություն չունի ընդհանուր քաղաքական օրակարգ՝ ինչպես, օրինակ՝ Վրաստանի և Ուկրաինայի պարագայում է։ Այս ճշմարտության մեջ Նիկոլ Փաշինյանը պետք է համոզված լիներ իր բրյուսելյան այցի ժամանակ, երբ նա հանդես էր գալիս հեղափոխության բրենդով, իսկ նրան հասկացնում էին, որ հեղափոխությունը մեծ գումարներ պահանջելու առիթ չէ, քանի որ չի հանգեցրել անգամ արտաքին քաղաքականության վեկտորալ փոփոխությանը։

Դեմոկրատական ընտրությունները, լեգիտիմությունը առհասարակ չեն հետաքրքրում Ռուսաստանին, առավել ևս՝ բարձր տոկոսներով չես զարմացնի Պուտինին, որը նախագահական վերջին ընտրություններում թերևս էլեկտորալ ռեկորդ է սահմանել։ Ակնհայտ է, որ արտաքին քաղաքականության հարցերում Նիկոլ Փաշինյանի թիմը որոշակի պրոբլեմներ ունի, ընդ որում՝ թե Ռուսաստանի և թե Արևմուտքի ուղղություններով, սակայն եթե Հայաստանը չունենա արտաքին քաղաքական կոնցեպցիա, ապա կառավարությանը չի փրկի ոչ քաղաքական համակարգին «սևերի» ու «սպիտակների» բաժանելու մարտավարությունը, ոչ էլ՝ Երևանի ընտրություններում համոզիչ հաղթանակը։

Լիբերալ-դեմոկրատական աշխարհակարգը փլուզվում է, նոր համակարգ առայժմ չի ձևավորվել ու միաջազգային քաոսի պայմաններում դժվար է խոսել հին չափանիշների կամ առհասարակ՝ ինչ-որ չափանիշների մասին։ Արժեքային կոդերը չեն կարող փոխարինել արտաքին կոնկրետ քաղաքականությանը, որը պրագմատիկ հիմքով միավորում կամ բաժանում է երկրների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում