Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր հարցն ուղղեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին:
«Երևանից Երասխավան գործում է էլեկտրագնացք, տոմսի արժեքը Երևանից մինչև Արարատ քաղաք 300 դրամ է, հետո արդեն դառնում է 600 դրամ: Հնարավոր չէ՞ գոնե ուսանողների համար անել բացառություն, որ Արարատ քաղաքի համար նախատեսված վարձաչափով վճարեին»,- հարցրեց պատգամավորը:
Ի պատասխան տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանն ասաց. «Արարատում բարի կամք են ցուցաբերել այլ փոխադրողներ, և ուսանողներին կտեղափոխեն ավելի հարմարավետ գներով»: Ինչ վերաբերում է էլեկտրագնացքի գներին, նախարարը խոստացավ հարցը ուսումնասիրել:
Մանրամասները՝ տեսանյութում:








































