Sunday, 12 07 2026
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Մինչև այսօր դատապարտված եմ մարտի 1-ի գործով և ոչ մեկին չեմ մեղադրում. Փաշինյանը՝ Շանթ Հարությունյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Շանթ Հարությունյանի հայտարարություններին, որոնք վերջինս հնչեցրել է սեպտեմբերի 8-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կայացած ասուլիսի ընթացքում: «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Շանթ Հարությունյանի այն հայտարարությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է հրահանգել, որպեսզի իր գործը վերանայեն, ինչպես դա արել է մարտի 1-ի գործի դեպքում՝ ՀՀ վարչապետը պատասխանեց, որ Շանթ Հարությունյանը կարող է իր փաստաբանների միջոցով ցանկացած իրավական ընթացակարգ սկսել: «Այսօր Հայաստանի օրենսդրությամբ որևէ սահմանափակում չկա, որպեսզի իր փաստաբանները սկսեն այն իրավական գործընթացը, որը ինքն ակնկալում է և որը կառավարության լիազորությունների մեջ չի մտնում: Ես էլի ասում եմ՝ որ պահին Շանթ Հարությունյանը կստորագրի փաստաթղթերը բաց կալանքի դուրս գալու և արձակուրդ գնալու, ինքը փաստացի կհայտնվի ազատության մեջ՝ մինչև իր հարցն ամբողջական կլուծվի, ինչպես նաև իմ հարցը»,-  ասաց Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ ինքը մինչև հիմա դատապարտված է 2008թ. մարտի 1-ի գործով: «Ոնց որ թե ես ոչ ոքի չեմ մեղադրում: Թող այդ գործընթացն անցնի իրավական ընթացակարգերը, գնա Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ի հայտ գա նոր հանգամանք, իսկ նոր հանգամանքը իմ գործով չպետք է լինի այն, որ այն ժամանակ ես քաղբանտարկյալ էի, իսկ հիմա՝ վարչապետ»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե Շանթ Հարությունյանը ցանկանում է մասնակցել սպասվող  խորհրդարանական արտահերթ ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Բայց ես առաջարկում եմ, որ ինքը ֆիզիկապես բանտում չլինի: Երբ ինքը ֆիզիկապես բանտում չլինի, մենք նաև ընդհանուր ինչ-որ լուծումներ գտնենք: Ես չեմ կարծում, թե մենք հատվածական լուծումների գնանք: Հիմա Շանթ Հարությունյանի գործով Վարդան Վարդանյանը և Լիպարիտ Պետրոսյանը, որ ազատության մեջ են, ի՞նչ, դա նրանց համար նվաստացուցի՞չ է: Կամ ես ինչպե՞ս եմ ազատության մեջ հայտնվել: Ես էլ համաներմամբ եմ ազատության մեջ հայտնվել: Արդյոք որևէ մեկը ինձ արդարացրե՞լ է, ներողությո՞ւն է խնդրել ինձանից կամ ասել, որ ինձ սխալ են դատապարտել: Ես հայտնվել եմ ազատության մեջ, շարունակել եմ իմ քաղաքական պայքարը և շարունակել եմ նաև իրավական պայքարը իմ արդարացման համար: Բայց ինչպես ինքս ինձ համար վարչապետի լծակը չեմ օգտագործում և ասեմ գնացեք հիմա ինձ արդարացրեք, նույն կերպ չեմ պատրաստվում այդ լծակը օգտագործել ինձ համար հարգելի մարդկանց համար, որովհետև դրանով մենք օրենքի գիծը հատած կլինենք: Եվ, եթե մենք ուզում ենք, որ ես զանգեմ դատավորներին հրահանգներ տամ, ես չեմ ուզում դա անել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում