The Green Dragon փաբը գտնվում է Հոբիթոն վայրում՝ Մատամատա քաղաքի մերձակայքում, որտեղ ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը նկարահանել է իր «Մատանիների տիրակալը» եռագրությունը, հայտնում է style.rbc.ru-ն:
Փաբում տիրում է այն նույն մթնոլորտն ու միջավայրը, ինչ հեքիաթային Միջերկրականում:
Այստեղ հնարվոր է խմել գարեջուր կամ սիդր տակառից: Նախագծի արթ-տնօրեն Բրայան Մեյսին հետևել է The Green Dragon-ի շինարարությանը, իսկ 80 աշխատակիցները հաստատությանը տվել են համապատասխան արտաքին տեսք:
Փաբը բացվել է 2013թ. վերջին: Դրա բացմանը ներկա է եղել նաև Նոր Զելանդիայի վարչապետը:










































